Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱԽՃԱՆՎԵՑ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ԳԵՈՐԳ ԲՐՈՒՏՅԱՆԸ

11/12/2015
- 11 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԳԱԱ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն կնքեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության եւ փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի նախագահ Գեորգ Աբելի Բրուտյանը:

Գեորգ Բրուտյանը ծնվել է 1926 թ. մարտի 24-ին Հայաստանի Սեւքար գյուղում: 1942 թ. ավարտել է Թբիլիսիի թիվ 81 հայկական դպրոցը, 1984 թ.ՙ ԵրՊԻ-ի շինարարական ֆակուլտետը, 1948-1951 թթ. սովորել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1951 թ. պաշտպանել է թեկնածուական, 1961 թ.ՙ դոկտորական ատենախոսությունՙ դառնալով իր մասնագիտության գծով փիլիսոփայության ամենաերիտասարդ դոկտորը Խորհրդային Միությունում: 1951 թ. Գ. Բրուտյանին շնորհվել է դոցենտի, 1963 թ.ՙ պրոֆեսորի կոչում: 1971 թ. Գ.Բրուտյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1982 թ.ՙ ակադեմիկոս: 1977-1994 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության եւ բանասիրության, 1994-1995 թթ. եւ 1998-2000 թթ.ՙ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1994-2002 թթ.ՙ նաեւ ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ, 2007 թվականիցՙ ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական, 2011 թվականիցՙ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության եւ փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի նախագահ:

Անուրանալի է Գ.Բրուտյանի ավանդը գիտության եւ կրթության գործի կազմակերպման բնագավառում: Նա հիմնադրել եւ ղեկավարել է մի շարք առաջատար ամբիոններ եւ գիտական կազմակերպություններ. եղել է Երեւանի Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության (1962-1970) եւ Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնների հիմնադիր վարիչը (1970-1986): Մեծ դեր է խաղացել ԵՊՀ փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի ստեղծման ու կայացման գործում:

Չնայած իր տարիքին, Բրուտյանը մինչեւ կյանքի վերջին օրերը շարունակում էր իր հարուստ փորձն ու կարողությունները ներդնել հայրենական գիտության զարգացման գործում:

Գ. Բրուտյանը հեղինակ է աշխարհի 20 լեզուներով հրատարակված ու թարգմանված շուրջ 70 մենագրությունների, գրքերի ու դասագրքերի, ավելի քան 200 գիտական հոդվածների:

Գ. Բրուտյանը հիմնադիր եւ հեղինակ է մի շարք գիտական ուղղությունների եւ մեթոդաբանական սկզբունքների, որոնք համաշխարհային գիտության մեջ նրա անունով են կոչվում: Դրանցից են. Բազմատրամաբանության հայեցակարգը, Փոխակերպական (տրանսֆորմացիոն) տրամաբանությունը, Լեզվաբանական լրացչության սկզբունքը:

Համաշխարհային լայն ճանաչում ունեն փաստարկման տեսության բրուտյանական հայեցակարգը եւ նրա հիմնադրած Փաստարկման երեւանյան դպրոցը:

Մեծ է Գ. Բրուտյանի ներդրումը հայ փիլիսոփայական մտքի հիմնահարցերի եւ հայագիտության մեթոդաբանական սկզբունքների մշակման բնագավառում:

Տարիներ շարունակ ղեկավար պաշտոններ վարելով գիտության եւ կրթության տարբեր օղակներում` ակադեմիկոս Գ.Բրուտյանը ծանրակշիռ ներդրում է ունեցել փիլիսոփայության, տրամաբանության, սոցիոլոգիայի, քաղաքագիտության եւ հոգեբանության բնագավառներում գիտական նոր հերթափոխի պատրաստման գործում: Շուրջ 30 տարի նախագահել է ԵՊՀ-ում փիլիսոփայության գծով գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդում, իսկ 2011 թվականից ղեկավարել է ՀՊՄՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի 064 Փիլիսոփայության եւ հոգեբանության մասնագիտական խորհուրդը:

Անուրանալի է նաեւ ակադեմիկոս Բրուտյանի ավանդը համաշխարհային գիտական հանրությանը Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ մատուցման եւ արդարացի լուծման ուղիների ներկայացման, ինչպես նաեւ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների ներուժի կազմակերպման ասպարեզում:

Գ.Բրուտյանը համաշխարհային գիտական ակադեմիայի ցկյանս անդամ էր (Մեծ Բրիտանիա, 1990), Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայի հիմնադիր անդամ (Մեծ Բրիտանիա, 2000), արժանացել է ԽՍՀՄ, Հայաստանի, արտասահմանյան մի շարք երկրների պետական պարգեւների, բազմաթիվ առաջատար համալսարանների եւ միջազգային ինստիտուտների պատվավոր կոչումների ու պարգեւների:

Գ.Բրուտյանը ղեկավարել եւ անդամակցել է մի քանի տասնյակ միջազգային ամսագրերի խմբագրական խորհուրդների, այդ թվումՙ Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) Philosophy and Rhetoric գիտական հանդեսին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ակադեմիկոսին ուղղված իր ուղերձում նշում էր, որ «ակադեմիկոս Գ. Բրուտյանի ապրած կյանքը փայլուն վկայությունն էՙ թե ինչպես մեկ անձի մեջ կարող են համատեղվել գիտնականը, մանկավարժը, քաղաքացին: Եվ բոլոր երեք դրսեւորումներումՙ հասնել համաշխարհային ճանաչման»:

Մեծ գիտնականի, մանկավարժի եւ քաղաքացու անունը ոսկե տառերով է գրվել հայ եւ համաշխարհային գիտության պատմության մեջ:

Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի հիշատակը վառ կմնա գործընկերների, սաների եւ նրան ճանաչողների սրտերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐԱՆԻ ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԿՈՐԵԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՓԱՌԱՏՈՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԿՈՐԵԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՓԱՌԱՏՈՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական