Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՎԵԴԻԱՆ ԵՎ ՇՎԵԴԱՀԱՅԵՐԸՙ ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ

04/03/2016
- 04 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հունվարի վերջին ինն օրով հայտնվեցի Շվեդիայում, մի երկրում, որտեղ տաս ամիս ապրել էի 1996-1997 թվականներին, եւ անցած տարիներին առիթ չէր եղել վերստին լինել այնտեղ: Բազում ջրեր էին հոսել այս տարիներին, հատկապես իմ ուսումնասիրած հայ-շվեդական առնչությունների ոլորտում: Բավական փոխվել էր նաեւ ինքըՙ Շվեդիան. այս ամենի մասին եմ ցանկանում զրուցել ընթերցողի հետ…

Սասանված «շվեդական հրաշքը»

Աշխարհը վաղուց ընդունել եւ կիրառում էր «շվեդական հրաշք» հասկացությունըՙ նկատի ունենալով կենսամակարդակի այն բարձրագույն աստիճանը, որին հասել էր շվեդ ժողովուրդը անցած դարի կեսերին: Իսկապես, այն ժամանակ մենք էլ էինք հիանում, որ երկրում բառացիորեն չկան աղքատներ եւ մուրացկաններ, որ մեծ մասամբ տեղացիները, ոչ ներգաղթյալներն են սեւագործ աշխատանքը կատարում (ի տարբերություն Արեւմտյան Եվրոպայի մյուս երկրների), որ ոստիկանները հազվադեպ են երեւում, որ պետությունն ամեն ինչով սատար է կանգնում իր քաղաքացուն…

Այսօր, սակայն, Եվրոպական Միության անդամ դարձած Շվեդիան լցված է ռումինացի գնչու մուրացկաններով, որոնց ներկայությամբ այդ երկիրը ոչնչով չեն տարբերում եվրոպական մյուս երկրներից, ոստիկանական վերահսկողությունն ուժեղացված է, կենսամակարդակը գնալով սկսել է իջնել…

«Շվեդական հրաշքը» սասանված է:

– Իսկ ի՞նչ ասենք «հայկական հրաշքի» մասին… այն, որ Երեւանում գիշերով հնարավոր է դուրս գալ փողոցՙ ոչնչից չվախենալով,- ժամանակին ասել է մի շվեդ:

Նման դեպքերում, շվեդների պես, ասենքՙ «պղպեղ-պղպեղ» (ասել է թեՙ աչքով չտանք) ու մաղթենք, որ անվերջ կորուստների մեր այս խելապտույտում այդ մի բանն էլ չկորցնենք….

Այո՛, փոխված է երկիրը: Այլեւս չկան տաքսոֆոնները, խիստ պակասել են մամուլի խանութները (այո, խանութներ, ոչ կրպակներ): Ավելի գլոբալիզացվել է Շվեդիան. անգլերենը հաճախ է երեւում: Ամեն քայլափոխին սուշիի ցուցանակներ են, ինչը չկար տասնինը-քսան տարի առաջ: Բնակիչները դժգոհ են, որ պետությունից ստացածը տարբեր տեսակի հարկերի ու վճարումների տեսքով վերադարձնում են, եւ եթե առաջ բարեկեցությունը համընդհանուր էր, ապա այսօր նույնը չի կարելի ասել:

Անցյալ տարվա գաղթականների ներհոսքը, բնականաբար, չշրջանցեց հարուստ եւ բարեկեցիկ Շվեդիան: Հանդուրժողականության մարմնացում եւ մարդու իրավունքների պաշտպան Շվեդիան իր գիրկն է բացել հազարավոր երիտասարդ առողջ աֆղանների, արաբների, լիբիացիների համար, որոնք մերժում են բնակվել երկրի հյուսիսի նոսր բնակեցված տարածքներում եւ պահանջում են, որ իրենց բնակեցնեն մայրաքաղաքում եւ հարավում: Մամուլը սկսել է հրատարակել պոպուլիստական բնույթի նյութեր: Թերթի էջով մեկ տպագրված մորուքավոր երիտասարդի լուսանկարի մակագրությունն ազդարարում է. «Ահմեդը 25-ամյա իրաքցի է, որը շտապում է շվեդ դառնալ»: Ներգաղթյալներ ընդունելու այս կես դարի ընթացքում շվեդները չհասկացան, որ այդ բոլոր ահմեդները երբեք էլ չեն ինտեգրվում: Ստոկհոլմում եղածս օրերին էր, երբ մի խումբ շվեդներ, անսալով իրենց վիկինգյան արժանապատվությանը, ոտքի ելանՙ կոչ անելով երկիրը մաքրել աֆղան պատանիներից: Պատճա՞ռը. նրանցից մեկը գաղթակայանում սպանել էր 14-ամյա մի շվեդուհու, քանի որ վերջինս, իգական սեռին պատկանելով հանդերձ, համարձակվել էր միջամտել իրենց ծեծկռտոցինՙ ասելով. «Մի կռվեք, դուք ձեր երկրում եք գտնվում»… Ոստիկանությունը, բնականաբար, ցրել է ցույցերը, իսկ շատերը շտապել են «ֆաշիստ» որակել ցուցարարներին…

Շվեդաբնակ հայեր. արդեն 13 հազա՞ր

1996-1997-ին, երբ Շվեդիայում էի, մոտավոր հաշվումներով այդ երկրում հայության թիվը 3500-4000 էր, մեծ մասըՙ իրանահայեր:

Այսօր, ըստ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի, հայերի թիվը հասել է մոտ 13 հազարի, մեծ մասըՙ հայաստանցիներ եւ սիրիահայեր:

Ամեն տարի Հայաստանից Շվեդիա է գալիս 1000-1200 հոգի, որոնց մի զգալի մասին հետ են վերադարձնում: Նրանք շվեդական իշխանություններին ասում են նույն ստերը, ինչ որ մերոնք սովորաբար պատմում են ողջ Եվրոպայումՙ ընդհուպ ադրբեջանցի ձեւանալը: Լսեցի, թե ինչպես երկրի հյուսիսում ապրող գավառցի մի կին ներկայացել է որպես հայի հետ ամուսնացած եւ հայերի կողմից հալածվող ադրբեջանուհիՙ իբր ադրբեջաներեն խոսելով իր մայրենի Գավառի բարբառով…

Ցավոք, շատ սիրիահայեր, կորցրած տուն-տեղ ու աշխատանք, հասան մինչեւ Արկտիկայի նախաշեմը: Սիրիայի վերջին դեպքերի պատճառով Շվեդիա են եկել 3000 հայեր, որոնց մի մասըՙ Հայաստանի ճանապարհով: Մեծ մասը չի կարողացել հարմարվել կամ աշխատանք գտնել Հայաստանի Հանրապետությունում, եւ նախընտրել են գնալ-բախել հյուսիսի դռները: Իհարկե, եղել են դեպքեր, երբ Հայաստանում հաստատված եւ աշխատանք ունեցող սիրիահայը, այնուամենայնիվ, ավելի հեռանկարային է համարել բարեկեցիկ հյուսիսի ցուրտն ու մութը… Անսովոր իրավիճակում են հայտնվել ՀՀ անձնագրեր ունեցող սիրիահայերը, որոնք, ժամանակին հայկական անձնագիր են ստացել հայրենասիրությունից կամ պարզ հաշվարկներից մղված (քանի որ հեշտ է Շենգեն վիզա գնելը. ըստ տարբեր աղբյուրների, եթե սիրիական անձնագրով վիզան սեւ շուկայում արժե մարդը 11-12 հազար եվրո, ապա հայկական անձնագրովՙ ընդամենը 5 հազար): Արդյունքումՙ այսօր շվեդական իշխանությունները նրանց ստիպում են վերադառնալ Հայաստան, որտեղ նրանց մեծ մասը երբեք չի ապրել…

Սիրիահայերի բազմությունը աշխուժացրել է շվեդահայ համայնքի կյանքը, սկսել են գործել «Համազգայինի», Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության մասնաճյուղերը, որոնք ակտիվորեն կանխում եւ հակահարված են տալիս թուրք-ադրբեջանական ոտնձգություններին Շվեդիայում… Մի կողմից լավ է, բայց մյուս կողմից ակամա հարց է առաջանումՙ բայց ինչո՞ւ Մերձավոր Արեւելքի հայաթափման եւ ուծացող Արեւմուտքի գիրկը նետվելու գնով…

Ինչպես Արեւմուտքի որեւէ հայօջախ, շվեդահայությունն էլ ենթալեզուների եւ ենթամշակույթների մի խառնարան է: Հայ ծանոթ-ընկերներիս հետ հանդիպումներում միմյանց են հերթագայում արեւելահայերենը, արեւմտահայերենը, իրանահայ խոսվածքը, պոլսահայ խոսվածքը, արցախյան բարբառը, նաեւՙ ռուսերենը, իսկ հայերեն չիմացող սիրիահայ երիտասարդի հետՙ շվեդերենը: Եթե նախկինում շվեդաբնակ իրանահայերի մեծ մասը մանր առեւտրականներ էին (սրճարանների եւ պիցցերիաների տերեր), իսկ արեւմտահայերի մեծ մասըՙ արհեստի կամ արվեստի գործիչներ, ապա հայաստանցիների մասին որոշակի բան ասել հնարավոր չէր: Այսօր, սակայն, նրանց մեջ ամեն «ռանգի» մարդ կաՙ գիտնականներ եւ բժիշկներ, երաժիշտներ եւ պարողներ, կինոգործիչներ եւ թարգմանիչներ, նկարիչներ եւ դերասանուհի, բնապահպանական եւ ԼԳԲՏ շարժման ակտիվիստներ, աղանդավորներ եւ պարզապես պետության վզին նստած պորտաբույծներ…

Ի՞նչն է միավորում այս հայերին: Գրեթե մեծ մասն էլ դժգոհ է Շվեդիայից: Անգամ սիրիական սարսափներից փրկվածները թույլ են տալիս «Ասիկա ապրելիք երկիր չէ» արտահայտությունը: Մեր մշտադժգոհ հայրենակիցները…

Հայկականըՙ Շվեդիայի հնագույն թանգարանում

Այս մասինՙ Շվեդիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ.

«Շվեդիայի հնագույն թանգարանումՙ Թագավորական զինապալատում անցկացվում են Հայաստանի օրեր, որոնք կազմակերպվել են թանգարանի եւ Շվեդիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս Ստոկհոլմի թագավորանիստ պալատում տեղակայված թանգարանում տեղի է ունեցել «Հայ-շվեդական պատմական առնչությունները» խորագրով դասախոսություն, որին ներկա էին Շվեդիայի թագավորական արքունիքի անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, մշակութային հաստատությունների ղեկավարներ, մտավորականներ եւ մամուլի ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:

Դասախոսության ընթացքում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայ-շվեդական հարաբերությունների վերաբերյալ մենագրությունների եւ հոդվածների հեղինակ Արծվի Բախչինյանը անգլերենով ներկայացրեց վաղ միջնադարից մինչ 20-րդ դարի սկիզբը հայերի եւ շվեդների միջեւ եղած պատմամշակութային փոխհարաբերությունները, տնտեսական եւ մշակութային առնչությունները, Շվեդիայի հասարակական-քաղաքական կյանքում ազդեցություն ունեցած հայազգի ազնվականների, դիվանագետների եւ արքունի պալատականների դերը: Արծվի Բախչինյանը նաեւ պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի:

Հայաստանի օրերի շրջանակում կազմակերպված կենտրոնական միջոցառումն է «Մետաքսի առեւտրի հետքերով. հայ վաճառականները Կարլ 11-րդի արքունիքում» խորագրով ցուցադրությունը: Այն նվիրված է 1687 թ. Նոր Ջուղայի հայ վաճառականների կողմից Շվեդիա առաջին անգամ մետաքս ներկրելու պատմությանը: Շվեդ միապետի հատուկ դեսպան Լյուդվիգ Ֆաբրիցիուսի ուղեկցությամբ նրանք այցելել են Ստոկհոլմՙ «Մետաքսե ճանապարհի» հյուսիսային հատվածի շուրջ բանակցություններ վարելու նպատակով, ինչն ավարտվել է Կարլ 11-րդի հետ առեւտրական պայմանագրի ստորագրմամբ: Դրանով հայ վաճառականներն իրավունք են ստացել արտոնյալ պայմաններով իրենց ապրանքները Ռուսաստանի ճանապարհով ներկրել Շվեդիա եւ այնուհետՙ եվրոպական այլ երկրներ:

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված է պայմանագրի բնօրինակը, վաճառականների կողմից շվեդ միապետին նվիրաբերված յոթ ոսկեպատ թրերից մեկը, հայ վաճառականների արարողակարգային գավազանը եւ այլ եզակի ցուցանմուշներ: Ցուցահանդեսը ներկայացված է լինելու ամբողջ 2016 թ. ընթացքում»:

Կարելի է ասել, որ սա բացառիկ իրադարձություն էր. Շվեդիայում առաջին անգամ նման մակարդակով անդրադարձ է կատարվել այդ երկրի եւ հայերի միջեւ առկա պատմական առնչություններին:

Դեսպան Արտակ Ապիտոնյանի խանդավառությունը վարակիչ է: Նա վճռական է իր պաշտոնավարության ժամանակն օգտագործել ի նպաստ Շվեդիայում հայն ու հայկականը հնարավորինս ներկայացնելու գործի: Տեսնելով Ստոկհոլմի կենտրոնական պողոտաներից մեկի վրա ծածանվող եւ սիրտս հպարտությամբ լցնող մեր դրոշը, առնչվելով դեսպանատան փոքր, սակայն խիստ սիրալիր եւ պատրաստակամ աշխատակազմի հետՙ հավատում եմ, որ մոտ ապագայում աշխարհի այդ քաղաքակիրթ անկյունում որոշ չափով կբարձրանա հայկականի վերաբերյալ իրազեկությունը…

Վերջը` հաջորդիվ

Նախորդ գրառումը

ՄԵՐ ՔՈՒՅՐ, ՖՐԱՆԿՈՒ ԴԱ ՌՈՇԱՆ

Հաջորդ գրառումը

ՈՒՄ ՀԱՄԱՐՙ PR, ՈՒՄ ՀԱՄԱՐ…

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՈՒՄ ՀԱՄԱՐՙ PR, ՈՒՄ ՀԱՄԱՐ...

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական