Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱ Ե՞ՐԲ ԵՆՔ ՍԿՍԵԼՈՒ ԱՆԵԼ

04/03/2016
- 04 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանրապետական-դաշնակցական նոր կառավարության առաջին քայլերից մեկը, եթե իհարկե հաշվի չառնենք ԿԳ նորանշանակ հին նախարար Լեւոն Մկրտչյանի տարածած շրջաբերականը, որով արգելվում է դպրոցներում մարտի ութի տոնի կապակցությամբ երեխաներից փող հավաքել, այն էր, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ազատվեց պաշտոնից եւ նրան փոխարինեց Վերահսկիչ պալատի նախարարի տեղակալ Լեւոն Յոլյանը: Այս իրադարձությունը հատկապես ուշագրավ է այն առումով, որ սա ըստ էության ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության մասին հուշագրի կարեւոր դրույթներից մեկի անմիջապես կատարումն էր: Հիշեցնենք, որ համաձայն այդ դրույթներից մեկի, իսկ ավելի կոնկրետՙ 1.1.11 (գոլդ) դրույթիՙ «Կողմերը հանձն են առնում վարել արհեստավարժության եւ հանրային վստահության չափանիշներին համապատասխանող կադրային քաղաքականությունՙ շարունակաբար լայնորեն ներգրավելով երիտասարդներին պետության կառավարման գործում»: Եւ ահա քեզ, նախկին նախարարը այս տարի կդառնար 70 տարեկան, իսկ Լեւոն Յոլյանը 57 տարեկան է. 13 տարով ավելի փոքր, 13 տարովՙ երիտասարդ, երիտասա՛րդ:

Բայց դառնանք նախարար Մկրտչյանի տարածած շրջաբերականին, որով, կրկնեմ, ԿԳ ենթակայության տակ գտնվող դպրոցներին հրամայվում է, իսկ մարզպետարանների ենթակայության տակ գտնվողներին հորդորվում էՙ ոչ մի պարագայում մարտի ութի առիթով աշակերտներից փող չհավաքել: Իմ կարծիքով լավ բան է, նկատի ունեմՙ շրջաբերական բառը, հրաման-հորդո՞րը, գիտեք, երբ ես սովորում էի դպրոցում, ավելի ճիշտ այն ավարտում էի, ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանը, չնայած ոչ մի նման շրջաբերական չէր տարածել, բայց մեր դասղեկը ինքնակամ արգելել էր իրենՙ Վերջին զանգի հետ կապված որեւէ բան նվիրել: Բայց մենք նվիրեցինք, ոսկե մատանի, չէր վերցնում, չվերցրեց, հետո, ավելի ուշ, մենք դասարանով գնացինք նրա տուն եւ տանը «պատահաբար մոռացանք» մատանին: Նա ոչինչ չասաց, իմաստ չկար, բայց նա շնորհակալություն էլ չասաց, եւ ճիշտ արեց:

Հիմա, արդյոք ազդելո՞ւ է ԿԳ նախարարի տարածած շրջաբերականը հայ ծնողներիՙ լավության տակից ամեն կերպ դուրս գալու ցանկություն-բնավորության վրա: Իմ կարծիքովՙ չի ազդելու: Այսինքն, այս շրջաբերականը ոչ թե նշանակում է, որ երեխաները փող չեն հավաքելու, այլ նշանակում է, որ երեխաները թաքուն են փող հավաքելու: Անշուշտ, սա արդեն ԿԳ նախարարի խնդիրը չէՙ փոքր հաշվով, բայց մեծ հաշվով հենց նրա խնդիրն է, քանի որ նա խնդիր ունի կրթել այնպիսի սերունդ-հասարակություն, որը հարկ չի համարի դպրոցներում փող հավաքել, անկախ նրանից այդ տարի ԿԳ նախարարը շրջաբերական տարածե՞լ է, թե՞ ոչ:

Սա, ընդ որում, միայն առաջին հայացքից է թեթեւ խնդիր, իրականում սա մեծ խնդիր է: Սա այսինքն ասվածը, հրամայվածը, հորդորվածը, խնդրանքը, խոսքը չկատարելը: Ու քանի որ ամեն ինչ սկսվում է մանկապարտեզ-դպրոցից, ապա այդ խնդիրը ԿԳ նախարարինն է: Եթե այսօր նա լավ աշխատի, ապա վաղը մենք չենք ունենա կուսակցություններ, որոնց կարգախոսը կլինիՙ Մեր խոսքը գործ է, քանի որ դա ինքըստինքյան պարզ կլինի: Չենք ունենա քաղաքական եւ ոչ միայն քաղաքական ուժեր, որոնք ինչ-որ բան կասեն, հետո կասեն, թե ինչո՞ւ այդ ինչ-որ բանը տեղի չունեցավ, չենք ունենա քաղաքական համագործակցության մասին հուշագրեր, սակայն միայն հուշագրեր: Չենք ունենա բարերաներ, քանի որ բարերաների առկայությունը նշանակում է բարեգործության բացակայություն: Ազատ խոսքի արտահայտում կհամարվի ոչ միայն իշխանությանն ուղղված քննադատությունը, այլեւՙ իշխանության կոնկրետ քայլի առթիվ գոհունակություն հայտնելը: Բայց այս եւ այլ շատ բաները, եթե լինեն էլ, ապա հետո:

Հիմա առաջարկում եմ մտածել որոշ հարցերի շուրջ: Օրինակ ինչո՞ւ ամերիկացի Դերեկ Մեդինան, ով «Ինչպես փրկել ամուսնությունը» գրքի հեղինակն է, սպանեց իր կնոջը, ապա կնոջ դին լուսանկարեց ու տարածեց սոցիալական ցանցերում: Կամ, ինչո՞ւ «Ինչպե՞ս ձեռք բերել ընկերներ եւ ազդեցություն թողնել շրջապատի վրա» գրքի հեղինակ Դեյլ Քարտեգինը մահացավ կատարյալ մենության մեջ: Կամ ինչո՞ւ հայտնի մանկավարժ Մարիա Մոնտեսորին սեփական միակ որդուն հանձնեց մանկատուն, հայտարարելով, թե իր առաքելությունը երեխաներին նվիրաբերվելն է: Եւ վերջապես, ինչո՞ւ երջանիկ լինելու մասին 20 գրքերի հեղինակ հարավկորեուհի Չոյ Յուն Հին ամուսնու հետ ինքնասպանություն գործեցին:

Գուցե, որովհետեւ նրանք ասում էին մի բան, ինչը չէի՞ն անում, կամ ինչը նրանց մոտ չէր ստացվում, այդ պատճառով էլ ասում էի՞ն: Եւ գուցե կարեւորը ոչ թե ինչ-որ բան ասելն է, այլ անե՞լը…

Եթե այդպես է, ապա ԿԳ նախարարը շատ անելիքներ ունի, բայց ոչ միայն մեր ԿԳ նախարարը, բայց հե՛նց ԿԳ նախարարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՐԱԶԴԱՏ ԱՎՈՅԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԽՈՍՈՒՄ Է ՌԱԿ-Ի ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԽՐԱՏԵԼՈՎ ԲՌՆԱԲԱՐԵԼ, ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿԸ…

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԽՐԱՏԵԼՈՎ ԲՌՆԱԲԱՐԵԼ, ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿԸ...

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական