Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

STRATFOR-Ի ՂԵԿԱՎԱՐԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

11/03/2016
- 11 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Յուրաքանչյուր հարյուրամյակում տեղի է ունենում «համակարգային պատերազմ», եւ 21-րդ դարը բացառություն չի կազմի: Այդ մասին «Բիզնես ինսայդեր» պարբերականին տված հարցազրույցում ասել է Stratfor վերլուծական ընկերության հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը: Նշանավոր փորձագետը կանխատեսել է, որ պատերազմներ կբորբոքվեն Արեւելյան Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Բացի դրանից, սպասվում է ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ծովային պատերազմ:

Ներկայումս բավական հաճախ (Սիրիա, Արեւելյան Ուկրաինա) կարելի է տեսնել այսպիսի սցենար. ոչ պետական խմբավորումները ուրիշ պետության աջակցությամբ մարտնչում են տվյալ երկրի իշխանությունների դեմ: Սակայն երկու պետության լիամասշտաբ ցամաքային պատերազմի օրինակ գտնելու համար արժե վերադառնալ 2003 թվականՙ ԱՄՆ-ի Իրաք ներխուժելու տարի, պնդում է «Բիզնես ինսայդերը»:

Երկու աշխարհամարտերը իրենց ընդգրկմամբ դարձան աղետալի ապացույցները միջազգային այն համակարգի անկայունության, որը թույլատրում էր միջպետական վեճեր լուծելիս ռազմական գործողություններ մղել իբրեւ արտաքին քաղաքականության օրինական միջոց, եւ ոչ թե իբրեւ ծայրահեղ միջոց: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո տարբեր պետությունների քաղաքական եւ իրավաբանական համակարգերը կառուցվում էին պատերազմների կանխման գաղափարի շուրջը, սակայն իրավիճակի փոփոխությունը չի բացառվում, նշում է «Բիզնես ինսայդերը»:

Այս թեմայով պարբերականին տված հարցազրույցում Stratfor-ի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը նախազգուշացրել է, որ վերստին կարող է արդիական դառնալ համաշխարհային քաղաքականության մի այնպիսի բնութագիր, ինչպիսին են միջպետական ռազմական գործողությունները: Ֆրիդմանը նշել է, որ պատմության մեջ անցյալում եւս եղել են ժամանակաշրջաններ, երբ վերլուծաբանները սխալմամբ կարծել են, թե երկրներն այլեւս երբեք չեն պատերազմի իրար դեմ: Փորձագետը ընդգծել է, որ յուրաքանչյուր հարյուրամյակում տեղի է ունեցել «համակարգային պատերազմ», որի ընթացքում ամբողջ համակարգը «ցնցվել է ջղակծկումների մեջ»:

Ըստ Ֆրիդմանի վերլուծության, յուրաքանչյուր միջազգային համակարգում առկա են սեփական «ճակատագրական թերություններ»: Նրա խոսքերով, ներկայիս համակարգը պարունակում է ինքնաոչնչացման սաղմեր: «Երբ Գերմանիայի, Չինաստանի եւ Ռուսաստանի նման երկրները անկում են ապրում, եւ նրանց տեղում հայտնվում են ուրիշները, հենց այդ ժամանակ սկսվում են համակարգային պատերազմները: Այդ ժամանակ ծագում է վտանգ, քանզի այդ երկրները դեռ չեն հասել զուգակշռության… այնպես որ հիմա մենք տեսնում ենք համակարգային փոփոխություններ: Պատրաստվեք պատերազմի», ասել է Ֆրիդմանը:

Նրա խոսքերով, ամենայն հավանականությամբ առաջին պլանում կհայտնվեն Ճապոնիան, Թուրքիան եւ Լեհաստանը: Ուստի պատերազմներ կբորբոքվեն Արեւելյան Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում: Բացի դրանից, ԱՄՆ-ին սպասում է ծովային պատերազմ Ճապոնիայի դեմ: «Ամեն անգամ, երբ ի հայտ են գալիս նոր տերություններ, նրանք ուզում են գտնել սեփական զուգակշռություն: Նոր պետություններն ուժեղանում են, հներն անկում են ապրում: Վտանգավոր է ոչ թե բուն գործընթացը, այլ նոր մակարդակի անցնող երկրի դիրքորոշումը», գտնում է Stratfor-ի հիմնադիրն ու ղեկավարը:

Նախորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՇԱՏԻՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԵՆ ՏՈՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՇԱՏԻՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԵՆ ՏՈՆՈՒՄ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական