Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱՌԱՈՒՍԱԿԱՆ 3 ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐՈՒՄ

11/03/2016
- 11 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թղթակից

Անգլերեն «satellite» բառի առաջին նշանակությունը «արբանյակն» է, որեւէ մոլորակի, բայց երկրներ, ընկերություններ կամ կազմակերպություններ բնութագրելու համար օգտագործվելիս այն ձեռք է բերում նվաստացուցիչ «կամակատար» իմաստը:

Վերջերս ամերիկյան տպագիր մամուլում առնվազն երկու հեղինակներ նույն օրն այդ բառն օգտագործել են հակառուսական եւ նաեւ հակահայկական իրենց հրահրիչ հոդվածներում, գրելով, որ «Հաաստանը դարձել է Պուտինի նորագույն արբանյակ (իմաՙ կամակատար) պետությունը (Putin”s Newest Satellite State), իսկ Օբաման այդ մասին լռում է»:

Այսպես. «Forbes» պարբերականի փետրվարի 24-ի համարում Մ. Նահանգների պետքարտուղարության նախկին փոխխոսնակ, Բահրեյնում 2007-11 թվերին Մ. Նահանգների դեսպան Ադամ Էրելին գրել է . «Ծննդյան տոներից երկու օր առաջ, երբ ամերիկացի քաղաքագետները պատրաստվում էին տոնախմբությանը, Ռուսաստանը սուսուփուս լայն ընդգրկում ունեցող օդային պաշտպանության մի համաձայնագիր ստորագրեց Հայաստանի հետ: …Դա ամենաշոշափելի ապացույցն էր այն բանի, որ Պուտինը մի նոր արբանյակային պետություն է ստեղծում ՆԱՏՕ-ի սահմաններում եւ վտանգում Մ. Նահանգների կարեւորագույն դաշնակցին: …Հակառակ տարածաշրջանում գերիշխանություն ձեռք բերելու փորձ լինելունՙ Պուտինի այս ռազմական «պատնեշի» կառուցումը լռելյայն անցավ Վաշինգտոնում: …Վերջին վեց ամիսների ընթացքում ռուսական զինամթերքի եւ զինծառայողների ներթափանցումը Հայաստան ավելացել է: …Դա սպառնալիք է ուղղված ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Մ. Նահանգների շահերի դեմ: …ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի սահմաններում ռուսական զորքերի նման տեղակայումը զայրույթ կառաջացներ Ամերիկայում: Ինչո՞ւ ենք մենք լռում Թուրքիայի դեմ ուղղված այս ագրեսիայի պարագայում: Ինչո՞ւ չենք խոսում Հայաստանի դեմ, որ կարմիր գորգ է փռում Պուտինի զորքերի առաջ: …Թուրքիան, վերջապես, ԻՊ-ի դեմ համընդհանուր պայքարում վճռական դերակատարություն ունեցող դաշնակից է: …Մենք այս սպառնալիքն անտեսում ենք ի վնաս մեզ: Միջազգային դիվանագիտության մեջ երկրների աշխարհագրական դիրքը մեծ կարեւորություն ունի: Հայաստանը սահմանակից է մեր երեք դաշնակիցներիՙ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: …Մի սխալվեք: Ռուսական զինվորական ներկայությունը Հայաստանում դաշույն էՙ ուղղված ՆԱՏՕ-ի սրտին: Ամերիկայի առաջնորդները պետք է ուժի դիրքերից բանակցեն, քանի որ 20-րդ դարի պատմությունը ցույց է տալիս, որ նման քայլերը լավ բանի չեն հանգեցնում»:

Մյուս կողմից «Վաշինգտոն Թայմս» թերթի իր մշտական «Վարագույրի հետեւից» սյունակում նույն օրը «Պուտինը շրջափակում է Թուրքիային հսկայական զինվորական պատնեշով» խորագրի (Putin Encircles Turkey in Massive troop buildup) ներքո մեջբերում կատարելով «Forbes»-ից լրագրող Թոդ Վուդը գրել է. «Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերը հստակեցվում են: Թուրքիայից վրեժ լուծելու եւ ՆԱՏՕ-ի դաշնությունը մասնատելու մտադրությամբ Ռուսաստանը շտապում է ճնշում բանեցնել ՆԱՏՕ-ի հարավային թեւի վրա: Թուրքիայի հյուսիսարեւելյան սահմանում գտնվող Ռուսաստանի նոր արբանյակային (satellite) պետություն Հայաստանը Ռուսաստանի հետ վերջերս կնքած օդային պաշտպանության համաձայնագրով այժմ իր տարածքում հյուրընկալում է ռուսական հսկայական զորամիավորումներ: Դրանով Ռուսաստանը Սիրիայում իր օդային ներկայությամբ, ինչպես նաեւ Իրանին արդիական զենք վաճառելու եւ Թուրքիայի հարավային սահմանում քրդական խմբավորումներին զորակցելու դասական միջոցներով շրջափակում է Թուրքիային: Ռուսաստանը Թուրքիային թշնամի պետություն է համարում եւ չի ընկրկելու: …Սա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն եւ հատկապես Մ. Նահանգները կարող է անտեսել Ռուսաստանի ագրեսիվ ընդարձակումը եւ սպառնացող պահվածքը: Պատմաբանների գործն է պարզել, թե Օբաման պարզապես անձեռնհա՞ս է, թե՞ ինչ-որ սատանայական ծրագրեր ունի թաքցրած: Ինչ էլ լինի, Ամերիկայի հաջորդ նախագահը տանջալից աշխատանք է ունենալու դիմագրավելու կայսրություն (կառուցելու) Պուտինի ակներեւ երազանքները»:

Սույն քաղվածքները ներկայացնելուց հետո, այժմ տեսնենք, թե ովքեր են դրանց հեղինակները:

Ըստ անգլիական «Գարդիան» թերթի եւ ամերիկյան «Նյու Յորք Թայմսի» 2011 թվի փետրվարյան համարների տեղեկությունների, հոդվածագիրներից առաջինըՙ Ջոզեֆ Ադամ Էրելին, ով, ինչպես նշվեց, Բահրեյնում Մ. Նահանգների նախկին դեսպանն էր, հրեա է: «2011 թվի հունվարին նա Վաշինգտոն փախավ իմանալով, որ Թունիսում եւ Եգիպտոսում ծայր առած ժողովրդավարական ընդվզումները կներթափանցեն նաեւ Բահրեյն, իսկ դա ձեռնտու չէր Իսրայելին», գրում է «Նյու Յորք Թայմսում» Մայքլ Սլեքմանը եւ շարունակում. «Զարմանալի չէր հայտնաբերել, որ նրա հայրըՙ Էլիզեր Կապլանը (հետագայում փոխված երելիի) «Հագանա» կոչված սիոնիստական ահաբեկչական կազմակերպության անդամ էր եղել: Ջոզեֆ Ադամին, ով վերահսկում էր նաեւ Մ. Նահանգների քաղաքականությունը Իրաքում, 1950-ականներին իսրայելական զինվորական հետախուզությունը Վաշինգտոն էր ուղարկել Մ. Նահանգների կառավարության գործունեությունը վերահսկելու առաջադրանքով: …Ջերալդ Ֆեյըրշտայն անունով մեկ ուրիշ հրեա էլ ծառայում էր Եմենում, որպես դարձյալ Մ. Նահանգների դեսպան: Նա նաեւ աշխատել էր Նեպալում, Պակիստանում, Եգիպտոսում, Աֆղանստանում եւ Բանգլադեշում»:

Մայքլ Սլեքմանը, ում 2008-ին գրած վերոնշյալ բացահայտումները առգրավվել են Մ. Նահանգների զինվորական հետախուզության կողմից, իր հոդվածում հարց է տալիս, թե ամերիկացիները ինչո՞ւ են հանդուրժում վերոնշյալների նման երկքաղաքացիությունից օգտվող իսրայելցիների մուտքը իրենց երկրի քաղաքականության մեջ: Ինչո՞ւ նրանց այդ քայլը ազգային անվտանգության սպառնալիք չի դիտվում: «Մենք չպետք է թույլ տանք, որ օտար գործակալներ բարձր պաշտոններում խորտակեն մեր երկիրը», եզրակացնում է նա:

Երկրորդ հոդվածագիրը գրող, հրապարակախոս, բորսայի նախկին աշխատակից եւ օդաչու Լ. Թոդ Վուդն է:

Ծնվել է Ջիորջիա նահագնում (ԱՄՆ): Պատմվածքներ հորինել սիրել է մանկուց: Հաճախել է օդուժի ակադեմիան Կոլորադո Սպրինգզում: 90-ականներին ավարտել է ավիաինժեներական ֆակուլտետը: Կամավոր մասնակցել է հակաահաբեկչական հատուկ գործողությունների: Նրա հետաքրքրությունների թվում են ավիացիան եւ ֆինանսները: Նա աշխարհի 40 տարբեր երկրներում ֆինանսական գործունեություն է ծավալել: Հեղինակ է «Հայրենիք», «Դելտա», «Դրամաշրջանառություն» եւ այլ գրքերի: «Վաշինգտոն Թայմսում» նրա «Վարագույրի հետեւից» սյունակը հիմնականում առնչվում է ռուսական խնդիրների հետ: Տարվա ընթացքում հաճախ է այցելում Մոսկվա:

Ծանոթանալով զույգ հոդվածներին, պարզում ենք, որ հակառակ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ թվացյալ տարաձայնություններին, այդուամենայնիվ, Իսրայելը փորձում է պաշտպանել Թուրքիայի շահերը որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, եւ երկրորդ, ինչպես Երվանդ Ազատյանն էր գրել իր «ԵԽԽՎ-ի հետ համաքայլ» հոդվածում (տե՛ս «Ազգ»-ի 22 հունվարի համարը) նման դրսեւորումները «ամենայն հանդուրժողականությամբ ընդունվում են աշխարհի դիվանագիտական շրջանակներում, պարզապես որովհետեւ Հայաստանը շարունակում է մնալ ռուսական գոտու ծիրում» եւ նրանք «իրենց հոգու խորքում համոզված են, որ Հայաստանի դեմ գործելով անուղղակիորեն պատժում են նաեւ Ռուսաստանին»:

Ինչ վերաբերում է Թուրքիա-Մ. Նահանգներ հարաբերություններին, ապա Նյու Յորքում տեղակայված «Առաջընթացի թուրքական ինստիտուտը» (Turkish Institute for Progress» ռազմավարական եւ հասարակական գործերի «Մերկուրի» (Mercury) ամերիկյան ձեռնարկությանն է վարձել այդ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ աշխատանքներ տանելու համար: Կազմվել է հատուկ խումբ «Մերկուրիում» մասնակցությամբՙ Մարկ Բրեյդնի, Մայք ՄկՇերիի եւ Ջենիֆեր Քոֆմանի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՉԵԽԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՙ ՊՐԱՀԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԸ ՏՈՆԵՑ ԻՐ 20-ԱՄՅԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԴԱՇՆԱԿՑԻՆՙ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԴԱՇՆԱԿՑԻՆՙ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական