Թուրք լրագրող Ջան Սերհատ Հալիսը Twitter-ի իր էջում գրել է. «Դուք աղաղակում եք, որ մենք կարող ենք Դամասկոս մտնել կես ժամում, իսկ Աթենք՝ մեկ ժամում, բայց Հաթայ չեք կարող մտնել 48 ժամում։
Նրանք, ում դուք անվանում եք «հայկական սերմ», «հունական սերունդ», այժմ ջանք չեն խնայում փլատակներում գտնվող մարդկանց հինգ աստիճան սառնամանիքի պայմաններում փրկելու համար։
Հարգանքով վերաբերվեք այս փաստին»։