Հինգշաբթի, Հունիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՃԱՌՔԻ ՀԱՆՈՒԱԾ ՀԱՅՈՒ ՈՍԿՈՐՆԵՐ

26/02/2016
- 26 Փետրվարի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Դիմատետրին մէջ զետեղուած նկարէ մը կ՛իմանամ, որ The New York Time թերթը իր դեկտ. 22, 1924-ի թիւին մէջ գրած է, թէ Փարիզէն յատուկ թերթին ուղղուած հեռագիրէ մը կ՛իմանայ, որ Մարսիլիան ցնցուած է երբ իր նաւահանգիստը հասած է բրիտանական դրօշակ կրող Zan անունով շոգենաւ մը, բեռցուած տարօրինակ ապրանքովՙ 400 թոն մարդկային ոսկորներ, հասցէագրուած տեղւոյն արդիւնաբերողներուն… Կ՛ըսուի, թէ ոսկորները բեռցուած են Մարմարա ծովուն վրայ գտնուող Մուտանիայէն եւ որոնք աճիւններն են Փոքր Ասիոյ ջարդերու զոհերուն: Տարաձայնութեանց համաձայն, կ՛ակնկալուի որ քննութիւն մը բացուի այս ուղղութեամբ:

Հազար տեսակ պատմութիւններ լսած էինք Ցեղասպանութեան ու ջարդերուն մասին, սակայն Թուրքիոյ կողմէ կոտորածներու զոհերուն ոսկորները ծախու հանելու պատմութիւնը չէի լսած: Հիմա որ նստած կը մեքենագրեմ, դող մը կ՛անցնի մէջէս. Աստուած իմ, այսքան ալ հրէշային գործարք ոճրածին ուղեղներո՞ւ… Մեր նահատակ մեռեալները գերեզման չունեցան, ինկան օսմանեան բռնագաղթի գողգոթայի ճամբուն վրայ, անոնց դիակները յօշոտեցին ագռաւներն ու բորենիները, իսկ անոնց ոսկերտիքը, աճիւնները պիտի վաճառուին ու ճարտարարուեստի մէջ պիտի օգտագործուին, ով գիտէ ի՞նչ արտադրելու համար…

Ծախու հանողը հասկցանքՙ մէկ ու կէս միլիոնի մահուան պատճառ եղողին ճիւաղային արարքին շարունակութիւնն է, սակայն անգլիական նաւը ինչպէ՞ս համաձայնած է ընդունիլ այսպիսի բեռ մը, իսկ քաղաքակիրթ Եւրոպայի գործարարնե՞րը…

Ամէն անգամ, որ կը խօսինք անմարդկային վայրագութեանց մասին, օրինակ կը բերենք հին ժամանակները, կամ միջին դարերը, ուր մարդ արարածը տակաւին զարգացման որոշ մակարդակի մը չէր հասած ու խաւարի մէջ կ՛ապրէր, խաւարեալ ուղեղով, օրինակ բերելով այդ շրջաններու մարդոց վայրագութիւնները, մարդիկ մորթազերծ ընելով, կամ խարոյկի վրայ ողջակիզելով. կարծելով թէ ներկայ սրարշաւ զարգացող գիտութեան այս դարուն, արդէն մարդկութիւնը մտափոխուած ու հոգեփոխուած է եւ աւելի «մարդկային» դարձած է;

Քաղաքակրթութիւնն ու զարգացումը կրնա՞ն փոխել մարդուն մէջի գազանը… Կը սկսիմ կասկածիլ: Կրօնքները, որոնք մէջտեղ եկած են մարդ արարածին կենդանական բնազդները սանձելու, մարդուն մէջէն չարը արմատախիլ ընելու եւ դէպի բարին ուղղելու, յաջողեցա՞ն իրենց վարդապետութեան մէջ. կը կասկածիմ:

Այս օրերուն մեր տեսածները հակառակը չե՞ն փաստեր: Ի՞նչ են հապա գլխատումներն ու խաչելութիւնները, քարկոծումներով սպաննութիւններն ու հրկիզումները, ինքնասպանական մահասփիւռ պայթումները…

1974- ին, Թուրքիոյ Կիպրոս ներխուժումէն քանի մը տարի ետք, երբ կ՛այցելէի կղզին, ամէն քայլափոխի կը հանդիպէի սեւազգեստ կիներու, որոնք արցունքոտ աչքերով կը պատմէին թուրք զինուորներուն վայրագութիւններու, սպաննութեանց ու բռնաբարութեանց սարսափազդու պատմութիւնները, իսկ երբ կ՛իմանային հայ ըլլալս, կ՛ըսէինՙ դուք աւելի լաւ գիտէք թուրքին ինչ ըլլալը:

1915-էն 1974. Ցեղասպանութենէն վաթսուն տարի ետք, երբ Թուրքիան արդէն զարգացած, եւրոպականացած երկրի վերածուած էր, սակայն ոչինչ փոխուած էր միջուկէն, իր զինուորը մնացած էր միեւնոյն գազանը, ոչ թէ կռուող, այլ յօշոտող եւ արիւնարբու:

Կը մտածեմՙ ի՞նչ եղաւ վախճանը այդ ոսկորներուն: 1924-ին արդէն հանրապետութիւն դարձած եւ եւրոպականացումի պոչէն կախուած Թուրքիոյ այդ արարքը ատենին քննադատուեցա՞ւ, թէ՞ մեր սրբացուած նահատակներուն աճիւններէն կանացի զարդեղէններ եւ դիմայարդարման շպարներ պատրաստեցին:

***

Ձեռքս առաջ չ”երթար գրելու, բայց լռել ալ չեմ կրնար. մենք որ քաղաքակիրթ ազգ կը նկատենք մենք զմեզ, ի՞նչ որակում տանք Սթամպուլի մէջ պատահած ոճրային արարքին, երբ հայեր հայ ոսկերիչի մը տունը կը կողոպտեն ու տարեց մարդ ու կինը կապկպելէ ետք, մարդուն մահուան պատճառ կը դառնան, իսկ կինը ահաւոր վիճակի մէջ հիւանդանոց կը փոխադրուի: Այս անգամ դերերը շրջուած են, ոճրագործը մերիններն են, իսկ զոհերուն օգնութեան փութացողներըՙ թուրքեր…

Նախորդ գրառումը

ՓԵՏՐՎԱՐՅԱՆ «ԽՈՋԱԼՈՒԱՊԱՏՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԵԼԻ ՄԱՐԴՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԵԼԻ ՄԱՐԴՆ ՈՒ ԳԻՏՆԱԿԱՆԸ

Լրահոս

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը

25/06/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը. հայտնում են Կառավարությունից։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս...

Որքան էժան եք դուք, քեմալական պայմանագրի ներկայացուցիչներ և քեմալիստներ, որ ձեր «պայքարը» զոհված տղաների նկարների դեմ է

24/06/2026

44-օրյա պատերազմում զոհված տղաների նկարները սկսել են Երևանի տարբեր վայրերից մաքրել։ 2020 թվականին տավուշյան ագրեսիայի ժամանակ թշնամուն հաղթած, այնուհետև 44-օրյա...

Ստանալ սահմանադրական մեծամասնություն, ազատվել ոչ լեգիտիմության խարանից և վերաձևավորել քաղաքական դաշտը սեփական շահերին առավել համապատասխան պայմաններում. Դավիթ Անանյան

24/06/2026

Սահմանադրական դատարանում առաջիկա օրերին քննության առարկա են դառնալու խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սակայն իրականում քննարկվելու է ոչ միայն ընտրությունների արդյունքների հարցը,...

Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև

24/06/2026

«Մոլդովան և Հայաստանը ընթանում են նույն ճանապարհով, որը ժամանակին Ուկրաինայի խամաճիկ ռեժիմն ընտրեց»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի...

Եթե Հայաստանը վերապրի, հազար տարի հետո էլ Երևանում կլինի Պապ թագավորի անունը կրող փողոց, բայց ոչ երբեք՝ Փաշինյանի անունով փողոց. Արմեն Այվազյան

24/06/2026

Խունտայի հակահայ պարագլուխները պատահաբար մի ճիշտ որոշում են կայացրել․ Երևանում Ամիրյան փողոցը վերանվանել են Պապ թագավորի անունով։ Հայոց պատմության իրենց...

Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց

24/06/2026

«ՀայաՔվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով: Այս մասին դատարանի բակում լրագրողներին...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական