Շաբաթ, Մայիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այն, որ ասում են թե ղարաբաղյան կողմն ընդհանրապես դեմ էր մի թիզ հող տալուն, այդ ամբողջը սուտ է. Սամվել Բաբայան

06/02/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար և ԱՀ Անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է, որ դեռ 1997 թվականի նոյեմբերին անձամբ է հանդիպել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հետ և նրան ներկայացրել կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի պատկերացումների փաթեթը, ինչպես նաև քարտեզը, թե ինչ տարածքներ պիտի պահպանվեին:

«Այն, որ ասում են թե ղարաբաղյան կողմն ընդհանրապես դեմ էր մի թիզ հող տալուն, այդ ամբողջը սուտ է և հենված է ստի վրա: Մենք խոսում էինք, որ այդ փաստաթղթում Լաչինն (Քաշաթաղ) ու Քյալբաջարը (Շահումյանի շրջան) պետք է ընդգրկված լինեն և մենք պետք է 8 հազար քառակուսի կիլոմետր տարածք պահպանենք 12 հազար 700 քառակուսի կիլոմետրից: Երկրորդ խնդիրը ռազմավարական տարածքներին է վերաբերում՝ Հայաստանի հետ միավորող: Բացի այդ՝  խնդիրը հետևյալն է, որ Արցախը 1921-23 թվականներին, երբ մտցրել են Ադրբեջանի կազմի մեջ, նոր քարտեզագրում են կատարել՝ 8000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա: Կարող եմ փաստաթղթերով ներկայացնել: Այդ 8 հազար քառակուսի կիլոմետրը մենք ձևակերպել ենք, որպես ռազմավարական այն տարածքներ, որոնք անվտանգ և պաշտպանված են լինելու»,-մանրամասնել է Ս. Բաբայանը:

Նրա խոսքով՝ Լևոն Տեր Պետրոսյանը, սակայն իրեն ասել էր, որ Լաչինի միջանցքից բացի, երկրորդը հնարավոր չի լինելու:

Ըստ Բաբայանի՝  կան փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ ըստ   ամերիկյան առաջարկի Արցախն Ադրբեջանի մաս էր նախատեսվում, ուստի ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես ներկայացվում է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին զգուշացնում է  Թուրքիայում  ահաբեկչական հնարավոր հարձակումների մասին

Հաջորդ գրառումը

Ղազախստանում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների

16/05/2026
Միջազգային

Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտմանը․ Վոլոդին

16/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026
Հաջորդ գրառումը

Ղազախստանում 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գաբրելյանովը որ ասում էր՝ սրա մասով ԱԱԾ փաստաթղթերը վերացվել են, դա այդպես չէ. մեկ այլ հզորագույն պետության մոտ դրանք առկա են. Ալեն Ղևոնդյան

15/05/2026

Ի դեպ, Ղարաբաղյան շարժման ներքո ծնվեց ՀԽՍՀ-ի անկախության շարժումը: Հայաստանի անկախացումը ծննդաբերվել է Ստեփանակերտի հրապարակում: Իսկ նիկոլն ասում է, որ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական