Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հարվածելով Իրանին՝ նշան են պահում Ռուսաստանին»

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի ռազմական նշանակության օբյեկտների դեմ հունվարի լույս 29-ի գիշերվա հարձակումների հետ կապված կարելի էր նկատել երկու առանձին հանգամանք: Մեկ՝ որ ոչ մի երկիր կամ այլ որեւէ ուժ անմիջապես չստանձնեց կատարվածի պատասխանատվությունը եւ ենթադրությունների սլաքները, մասնավորապես միջազգային մամուլի ու փորձագիտական որոշ շրջանակներից, ուղղվեցին Իսրայելից մինչեւ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիա, Ուկրաինայից մինչեւ բուն Իրանում գործող գործակալական ցանցեր եւ այլն: Եվ երկրորդ՝ հետաքրքրական էր Իրանի առաջին պահի պաշտոնական զուսպ արձագանքը, առանց փաստերը ստուգելու որեւէ կողմի հասցեին հապճեպ, չհիմնավորված մեղադրանք չհնչեցնելու Թեհրանի թերեւս ուսանելի պահվածքը: Գուցե դա միաժամանակ կարող էր լինել նաեւ սպասելի պատասխանի առումով մարտավարակա՞ն քայլ, դժվար է ասել: Բոլոր դեպքերում մի բան երեւի պարզ է, որ Իրանի պես տերության հետ նման «կատակ անելը» հեշտ չէ եւ ոչ մի լավ բան չի խոստանում:

Մի շարք լրատվամիջոցներ որպես այդ հարվածների հեղինակ ամենից առաջ, ինչպես նշեցինք, մատնացույց էին արել Իսրայելին: Ռուսաստանյան «Ցարգրադ» համացանցային հրատարակության վկայությամբ, երեւի առաջինը այդպես էր վարվել բրիտանական «Բի-Բի-Սի»-ն, ընդ որում՝ դրա միայն ռուսական ծառայությունը: «Ցարգրադ»-ի հունվարի 30-ի հոդվածի հեղինակը հրապարակված այդ բովանդակությամբ տարբեր պնդումները համարել է Արեւմուտքի հերթական տեղեկատվական դիվերսիան, այս անգամ՝ Ռուսաստանի «հետեւողական դաշնակիցներից մեկի»՝ Իրանի դեմ: Եվ բերել է «մի շարք փորձագետների» կարծիքը, թե Իրանին փորձում են «պատժել» Ռուսաստանին պաշտպանելու եւ,- չնայած Մոսկվան էլ, Թեհրանն էլ դա ժխտում են,- նրան միանգամայն հարմար ու էժան, Ուկրաինայում առավել քան հաջող գործադրվող իրանական անօդաչուներ մատակակարարելու հարցում: Եվ դա անում են, ըստ անգլոսաքսերի սովորության, ուրիշների ձեռքով: Չէ՞ որ եթե Իրանին Իսրայելի դեմ հանեն, նա հաստատ էլ չի մտածի Ռուսաստանին աջակցելու մասին:

Հոդվածագիրը ներկայացնում է «իսրայելյան հետքին»  չհավատացող մոսկվացի ճանաչված արեւելագետ, քաղաքագետ Կարինե Գեւորգյանի տեսակետն այս առիթով. «Եթե հարձակումը ձեռնարկած լիներ Իսրայելը, ամեն ինչ շատ ավելի լուրջ կլիներ ու չէր սահմանափակվի մի քանի շենքերի կրած աննշան վնասներով: Այլ բան է, որ աշխարհում կան այնպիսի ուժեր, որոնք կուզենային դա լիներ Իսրայելը եւ պատասխան հարվածը հասներ Իսրայելին: Պատահական չէ, որ ո՛չ Իրանն է հարձակման հարցում մեղադրում Իսրայելին, ո՛չ վերջինս է հանձն առնում դրա հեղինակը լինելը (ինչը սովորաբար անում է): Ավելին, ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի – Գ. Մ.) տելեգրամյան ալիքը հարձակման պատասխանատու է համարել «Մոջահեդին-է Հալք» ահաբեկչական կազմակերպությանը, որը միանշանակ Արեւմուտքի խնամարկյալն է եւ նպատակ ունի Իրանը առավելագույնս ապակայունացնել ներսից»:

Ըստ հոդվածի, Իսրայելին Իրանի պատասխան հարված եւ իրանա-իսրայելյան պատերազմ հրահրելու դեպքում ՆԱՏՕ-ի երկրները կարող են որեւէ պահի խառնվել դրան, որպեսզի «իրանյան ագրեսիայի» զոհերին պաշտպանեն «ահաբեկիչներից»: Եվ այդ պարագայում ցանկության դեպքում կարելի կլինի գնդակոծել Իրանում եւ նրա սահմաններից դուրս ԻՀՊԿ-ի ինչ օբյեկտ ասես՝ իբր «միջազգային ահաբեկչության դեմ պայքարի» շրջանակներում եւ առանց ՄԱԿ-ի որեւէ որոշման: Այսինքն առկա է «Իրաք-2» ծրագրի նախապատրաստություն, որում Իսրայելին հատկացվում է այդ կոլեկտիվ ագրեսիայի պայթուցիչի (դետոնատորի) դեր: Ուկրաինայի մի տեսակ մերձավորարևելյան տարբերակ:

Նույն վերլուծությամբ՝ Իրանն Արեւմուտքին խանգարում է ոչ միայն Ուկրաինայում եւ Սիրիայում, այլ նաեւ Անդրկովկասում: «Հետաքրքրական է, որ Իրանի շուրջ իրավիճակի սրման սկզբից,- Կարինե Գեւորգյանի դիտարկումն է բերում «Ցարգրադ»-ը,- Թեհրանից հանկարծ տարհանվեց Ադրբեջանի դեսպանությունը: Իսկ Իրանը մի շարք զորամասեր վերատեղադրեց ադրբեջանական սահմանին: Թեհրանը հանդես է գալիս որպես Անդրկովկասում Թուրքիայի եւ նրա արբանյակ Ադրբեջանի ագրեսիայի բնական խոչընդոտ՝ միանշանակ հայտարարելով, որ թույլ չի տա փոխել ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի սամանները»:

Նշվում է, թե Արեւմուտքը, հնարավորություն չունենալով իր բոլոր տանկերով հանդերձ հաղթելու Ռուսաստանին Ուկրաինայում, շա՛տ դեմ չէ նրա դեմ երկրորդ ճակատը բացել Անդրկովկասում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռամբ: Որպես վերջինիս խիստ հրահրիչ նշվում է Մեծ Բրիտանիան եւ ավելացվում է, թե արդյունքն արդեն ակնհայտ է: Վերջերս ԵԽԽՎ-ում Ուկրաինայի հարցով հակառուսական բանաձեւին Ադրբեջանի ներկայացուցիչը ոչ միայն կողմ է քվեարկել, այլ նաեւ իր ելույթում նշավակել է Ռուսաստանին ու անգամ «փառք Ուկրաինային» բացականչել:    

«Մեր ԱԳՆ-ն կշտամբում է Նիկոլ Փաշինյանին երկդիմության համար,- ասվում է հրապարակման մեջ,- բայց ընդսմին ցուցադրաբար «չի նկատում» Բաքվի հետզհետե ավելի հակառուսական դարձող գործողությունները (վերցնենք թեկուզ Լաչինի միջանցքի հետ կապված սադրանքը), որոնք մեծ հավանականությամբ կարող են հանգեցնել նրան, որ  մեր խաղաղապահներին «կքերեն» Անդրկովկասից՝ փոխարինելով ինչ-որ նատօյականներով, որոնք կգան ՄԱԿ-ի դրոշի ներքո: Եվ այստեղ Անդրկովկասում Արեւմուտքի վերահսկողությունը հաստատելու միակ լուրջ խոչընդոտը կմնա նույն այդ Իրանը: Ինչո՞վ սա պատրվակ չէ՝ փորձելու հեռացնել այդ խոչընդոտը»:  

Ի՞նչ պետք է անի նման իրավիճակում Ռուսաստանը: Հրապարակման հեղինակ Վլադիմիր Խոմյակովը ամենախելամիտն է համարում Իրանի հետ շահերի զգալի համընկմամբ գործակցության ամեն կերպ ամրապնդումը, իդեալական առումով՝ Թեհրանի նկատմամբ ոչ բարեկամական գործողությունները իբրեւ նաեւ իրենց երկրին սպառնալիք համարելը: Եվ գլխավորը՝ վերջապես բարեկամին բարեկամ եւ թշնամուն թշնամի անվանելուց վախենալուն վերջ տալը:

Առաջարկվում է հրաժարվել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցներից եւ սկսել անկեղծ դաշնակցային հարաբերություններ: Իսկ դաշնակիցներին, ինչպես նշվում է, պետք է օգնել:

Պատրաստեց  ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սատանան մանրուքների մեջ է. իրո՞ք

Հաջորդ գրառումը

Զորավար ԱՆԴՐԱՆԻԿ

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
Հաջորդ գրառումը

Զորավար ԱՆԴՐԱՆԻԿ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական