Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՆԵԽԵԼ Է ԴԱՆԵՄԱՐՔՈՒՄ

29/04/2016
- 29 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեքշաբթի օրը նախագահ Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին: Ապա պաշտոնից ազատվեց պաշտպանության նախարարի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Ալիկ Միրզաբեկյանը, ինչպես նաեւ` կապի զորքերի պետ, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը:

Նախագահի համապատասխան հրամանագրերում նշված է միայն, որ այս որոշումները կայացնելիս Սերժ Սարգսյանը հիմք է ընդունել այս կամ այն օրենքի, որոշման այս կամ այն կետերը: Մինչդեռ ոչինչ գրված չէ, թե ինչո՞ւ են այդ մարդիկ, ավելի ճիշտՙ հենց այդ պաշտոնները զբաղեցնող մարդիկ աշխատանքից ազատվել:

Ուրեմն կարելի է ենթադրել, ինչպես ամեն պարագայում, երբ չեն ասում, թե ինչու են հեռացնում, ինչու են նշանակում: Ենթադրում եմ, որ փաստորեն, հակառակ տարածված եւ ամրացած կարծիքի, ֆեյսբուքում լավ էլ եւ շատ էլ կարգին մասնագետներ կան, ովքեր ապրիլյան սրացումներին զուգահեռ, բարձրաձայնում էին մի շարք հարցեր, օրինակՙ բա ո՞ւր են մեր հետախույզները, ինչպե՞ս է հնարավոր, որ Ադրբեջանի` նման լայնամասշտաբ հարձակումը ժամանակին չի բացահայտվել (երբ դեռ ծրագիր էր) եւ չի կանխվել (նախքան դրա կորստաբեր հետեւանքները): Ուրեմն, երբ մարդիկ այս հարցերը բարձրացնում էին, ճիշտ էին անում, եւ հակառակը, երբ այլ մարդիկ նշում էին, թե թողեք մասնագետները խոսեն, դուք մասնագետ չեք, սխալվում էին, որովհետեւ պարզվեցՙ առաջինները լավ էլ մասնագետ էին:

Կային էլի բազմաթիվ հարցեր, այդ թվում կապի վարչության հետ, այդ թվում` տեխնիկական ապահովման հետ կապված, եւ բոլոր այդ հարցերին տրվում էր մեկ պատասխանՙ դուք մասնագետ չեք, լռեք:

Իսկ դուք մասնագե՞տ եք, եթե մասնագետ եք, ինչո՞ւ են ձեզ գործից հանում, պարոնայք սպաներ, եւ առհասարակ, այս ի՞նչ մոդա էՙ թող մասնագետները խոսեն պնդումը: Այսպես չի լինում, տղերք, ճիշտը կամ ասում են, կամ հանդուրժում են բազմաթիվ ճշտերը: Մարդը, մանավանդ մարդիկ, միշտ հարցեր ունեն, եւ երբ դրանց պատասխանները չեն ստանում, իրենք են գտնում ճիշտը, իրենց կարծիքով ճիշտը: Մարդուն չես կարող մեղադրել, որ իր վարկածն է առաջ քաշում, առավել եւսՙ չես կարող մարդուն թույլ չտալ սեփական վարկածն առաջ քաշել, քանի որ դա կնշանակի, որ թույլ չես տալիս մարդուն հասնել ճշմարտությանը: Մարդը, առավել եւս մարդիկ, միշտ դեպի ճշմարտությունն են գնում, այլ հարց է, թե հասնո՞ւմ են: Լավ, ես հոդված եմ գրում, իմ աշխատանքը, ավելինՙ մասնագիտությունը հոդված գրելն է (այսինքն ես հոդված գրելու մասնագետ եմՙ համաձայն դիպլոմիս), հիմաՙ ի՞նչ, դա նշանակում է, որ ես պետք է թույլ չտա՞մ, որ, ենթադրենք, պոլիտեխնիկ ավարտածները հոդված գրեն, ինչ է, թե մասնագետ չեն: Կամ ենթադրենք` ես իմ մեքենայով գնում եմ Թբիլիսի, եւ այն ճանապարհին փչանում է, ի՞նչ է, ես պիտի մասնագետի՞ սպասեմ, որ մեքենաս սարքեմ… Հարց տալը հարցին պատասխանելու պես հայրենասիրություն է, տղերք, երբեմնՙ ավելի շատ, քանի որ լինում են պատասխաններ, որը հասկանալ չի ստացվում, որից կեղծիքի հոտ է գալիս, որտեղ պաթոսը խեղդում է, պաթոսն էլ անգամ 80-ականներին զենք չէր: Մի պաթոսեք ուրեմն, հասկացանքՙ Ոգի ունենք, եւ վատ է, որ միայն Ոգի ունենք: Միայն Ոգով, փաստորեն, տարածք ենք տվել (նախագահ Սերժ Սարգսյանը տարածք տալու մասին հայտարարել է bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, հենց տարածք): Մինչդեռ առաջ ասում էիքՙ հակառակորդի կողմում մենք ոչ մի բան չունենք, ոչ դիրք, ոչ հենակետ: Հետո պարզվեց հենակետ ունենք, հետո պարզվեց մի քանի հենակետ ունենք, հիմա պարզվում էՙ տարածք ունենք, շատ չէՙ մի 200 մետրի չափ, բայց դա կարեւո՞ր է: Իմ կարծիքովՙ ոչ, կարեւորն այն է, որ դուք ասում եքՙ հաղթել ենք, բայց ոչ մեկս մեզ հաղթած չենք զգում: Ես 90-ականները հիշում եմ, մինչեւ հիմա էլ զգում եմ, հաղթելը դա էր, հիմա այդպես չէ: Հիմա գլխավոր հետախույզին եք հանում, նյութատեխնիկական ապահովման վարչության պետին եք հանում, գլխավոր կապավորին եք հանում: Ի դեպ, ինչո՞ւ եք հանում, մասնագիտորեն կպատասխանե՞ք, եթե, իհարկե չեք ցանկանում, որ պատասխանը փիլիսոփայական լինի. հանում եք, որովհետեւ ինչ-որ բան նեխել է Դանեմարքում:

Ապրիլի 13-ին էլ Շեքսպիրը դարձավ 452 տարեկան, այդ նույն օրըՙ 400 տարի առաջ նա մահացել է, բայց սաՙ իմիջիայլոց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԹՍԱՅԻ ՄԵՋ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՔԱՆ ՈՒԺԵՂ Է ԽԵԼԱՑԻՆ, ԱՅՆՔԱՆ ԽԱՂԱՂՎՈՒՄ Է ՀԻՄԱՐԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՉՔԱՆ ՈՒԺԵՂ Է ԽԵԼԱՑԻՆ, ԱՅՆՔԱՆ ԽԱՂԱՂՎՈՒՄ Է ՀԻՄԱՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական