Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՋԻՐԼԻՔԻ ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԵՆ ՏԱԼՈՒ

24/06/2016
- 24 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք
Ամենայն հավանականությամբ այս տարի առիթ պետք է ունենանք գրանցել Հայոց ցեղասպանության պայքարի գործում եւս մեկ կարեւոր հաղթանակ: Օգոստոսի 4-ին Կալիֆորնիայի 9-րդ մարզի դաշնային վերաքննիչ դատարանում լսվելու է Հայոց ցեղասպանության զոհերի երեք ժառանգորդների հայցն ընդդեմ Թուրքիայի կառավարության, որով վիճարկվելու է «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազայի հողատարածքի պատկանելությունը:Մեղադրվող կողմը թուրքական պետական երկու բանկերն ենՙ «Կենտրոնական» եւ «Զիրաաթ բանկասի»-ն, ուր պահվել են Արեւմտյան Հայաստանի հայ բնակչությանը պատկանող անշարժ գույքի եւ հողային սեփականության վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր: «Զիրաաթ բանկասի»-ն Թուրքիայի ամենահին բանկերից է, հիմնվել է Օսմանյան կայսրությունումՙ 1863-ին: Կոտորածներից հետո այս բանկում կատարվել են հայերի հողային սեփականության, նրանց լքյալ գույքի յուրացման անհաշիվ ապօրինություններ: Ի բարեբախտություն ամերիկահայ հայցվորների, այս բանկերն իրենց մասնաճյուղերն ունեն ԱՄՆ տարածքում, ինչը հեշտացրել է դատական հայցի հարուցման գործը:Ըստ գործող միջազգային օրենքի, որի կիրառման պարտավորություն է ստանձնել նաեւ ԱՄՆ, որեւէ երկիր կարող է վիճարկել մեկ այլ երկրում գտնվող անշարժ գույքի կամ հողատարածքի ապօրինի սեփականացումը այն դեպքում, եթեՙ այդ գույքը յուրացվել է բռնության, վանդալիզմի կամ ցեղասպանության հետեւանքով:Հայտնի ամերիկահայ իրավաբան, 2005-ին «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական գործակալության դեմ դատական գործը շահած Վարդգես Եղիայանի կարծիքով, «Ինջիրլիք»-ի ռազմաբազան տարիներ շարունակ դարձել է Թուրքիայի կողմից Ամերիկային ճնշելու ազդեցիկ միջոցներից մեկը: «Ադ հողերն ամբողջությամբ հայերուն կպատկանին, հոն եղեր են Ադանայի հայերի ամառանոցները, եկեղեցիներն ու դպրոցները, որոնք Թուրքիո կառավարությունն ապօրինի զավթած է», հայտնել է նա:Պատմությունը վկայում է, որ հայերի տեղահանության ընթացքում օսմանյան կառավարությունը 1915-ին ընդունել է այսպես կոչվածՙ «Լքյալ գույքի» մասին օրենքը, որով փորձել է օրինականացնել ցեղասպանության ենթարկված արեւմտահայության ունեցվածքի զավթումը: Սակայն 1920-ին հաղթանակած տերությունների եւ Թուրքիայի միջեւ փոխադարձ համաձայնությամբ կնքված Սեւրի պայմանագրի 144 հոդվածով, այդ օրենքը ուժը կորցրած է համարվել, ավելինՙ արգելվել է Թուրքիային նման օրենքներ ընդունել ապագայում: Նույն տարում այս դրույթը պաշտպանվել է նաեւ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռում եւ երեք տարի հետոՙ Լոզանի պայմանագրում:Չքնաղ երկիր մեր Կիլիկիո այդ գողտրիկ անկյունը նշանավոր է եղել իր հեկտարավոր թզենիների այգիներով, ինչն էլ պայմանավորել է այդ տարածքի անվանումը. թուրքերենՙ ինջիր նշանակում է թուզ:Դատական հայցի մեկնարկը տրվել է դեռ 2010 թ-ից: Ադանացի երեք ընտանիքների ժառանգորդներն, ի դեմս ԱՄՆ քաղաքացիներՙ Ռիտա Մահդեսյանի, Անայիս Հարությունյանի (Կալիֆորնիա) եւ Ալեքս Բաքալյանի (Վաշինգտոն), դատական պայքարի մեջ են արդեն վեց տարի: Այս անձանց մոտ պահպանվել են 30-ից ավելի փաստաթղթեր, որոնք հավաստում են «Ինջիրլիքի» հողային տարածքի նկատմամբ իրենց իրավասությունները: Եվս 13 հայ ընտանիքների հայցեր են կցվելու գործին, որով կամբողջացվի «Ինջիրլիքի» ողջ տարածքի նկատմամբ հայերի պահանջատիրությունը: 2013-ին դատական հայցը հաղթել էր առաջին ատյանի դատարանում, սակայն զուտ քաղաքական նկատառումներով վճռի կիրառկումը կասեցվել է: Սակայն ամերիկյան գերագույն դատարանում վերջերս Ավստրիայի դեմ նմանատիպ մի հայց է շահել, ինչը հայկական կողմը որպես նախադեպ է օգտագործելու օգոստոսյան լսումների ժամանակ:Պենտագոնը Թուրքիայում «Ինջիրլիքի» ռազմաբազան վարձակալել է 1951-ին: Թուրքիան ամեն տարի ԱՄՆ կառավարությունից ստանում է միլիոնավոր դոլարների վարձավճար այդ տարածքների շահագործման համար: Այստեղ է գործում ԱՄՆ ռազմաօդային մոբիլ էսկադրիլիան: 3320 ակր տարածքի վրա կա հյուրանոցների, հիվանդանոցների, ատամնաբուժարանների, Pizza Hut եւ Starbucks բիզնեսի հսկա համակարգ, իր երկու հազարի հասնող սպասարկող աշխատակազմով: Այստեղ է տեղադրված ՆԱՏՕ-ի հարավային հրամանատարության ԱՄՆ 39-րդ ավիաբազան: Հայցվորները պահանջում են թուրքական կողմից 63 միլիոն դոլարի փոխհատուցում:Հայոց ցեղասպանության վնասի փոխհատուցման իրավական պայքարի հարթությունում այժմ երկու ճակատ է ձեւավորվելՙ պետական եւ մասնավոր: ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարան Թուրքիայի դեմ Հայաստանի հայցը դեռ սպասում է պատեհ աշխարհաքաղաքական ժամանակների գալուն, ինչը, ցավոք, դատելով այսօր տիրող իրավիճակից, Աստված չանի, որ տեւի էլի մեկ հարյուրամյակ կամ մինչեւՙ «աշխարհի վերջը»: Համենայն դեպս, Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ հնչած պահանջատիրության դատական գործընթացի մասին ոգեւորիչ հավաստիացումներն, այսօր, ավելի քան մեկ ու կես տարի անց, լռության են մատնված:Քավ լիցի, խոսքս ամենեւին նպատակ չունի ստվերել այն հսկա աշխատանքը, ինչն արվում է այդ ուղղությամբ հայ միջազգային իրավունքի մասնագետների կողմից: Ամենահավանական ժամկետը թերեւս զուգահեռելն է Հայոց եղեռնի եւ Քեսաբի ու սիրիահայության դեմ «Իսլամական պետության» իրագործած ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հայցերը: Մանավանդ, որ ԱՄՆ որպես ցեղասպանություն է որակել եզդիների, Սիրիայում ապրող քրիստոնյաների եւ Շիա մահմեդականների դեմ ԻՊ-ի կատարած գազանությունները: Իսկ դրա համար ժամանակ է պահանջվում: Որքա՞ն: Հայտնի չէ:Մի բան հստակ է, որ այլեւս ոչ մի օր ու ժամ Թուրքիան չպետք է հանգիստ գտնի հայ ժողովրդի նկատմամբ գործած հանցանքի համար իրեն ուղղված մեղադրանքներից: Լինի դա ճանաչման ձեւով, ինչպիսինՙ Բունդեսթագի որոշումն էր, կամ իրարահաջորդ դատական գործերի տեսքով, որոնք պետք է Դամոկլյան սուրի պես մշտապես կախված լինեն Թուրքիայի գլխին:Սփյուռքը, այս առումով շատ ավելի գործնական է: Նրանք հոգնել են սպասելուց: Բացի դա, Սփյուռքում ձուլման պրոցեսը արագ է ընթանում եւ վախ կա, որ սերնդե-սերունդ պայքարի ջիղը կթուլանա: Այսօր տարբեր երկրների դատարաններում Թուրքիայի դեմ ներկայացվող սփյուռքահայության հայցերի թիվը հասնում են 30-ի: Սակայն հայ մասնագետներն այս իրավիճակը համարում են վտանգավոր եւ կարծում, որ մասնավոր պահանջատիրությունը լուրջ վնաս կհասցնի ՀՀ պետության անունից տրվող քրեական գործին:«Ես խորհուրդ կտայի որ Հայաստանը չդիմի միջազգային դատարան», ասում է Վարդգես Եղիայանը, «դատական համակարգը միայն խրախուսում է մեղադրանքների փոխանակում եւ թույլ չի տալիս, որ հայցերը արդյունավետ ու շուտափույթ կերպով ավարտվեն»: Ամերիկահայ իրավաբանի կարծիքով, «ավելի նպատակահարմար է որպեսզի Սփյուռքը սկսի դատական մեղադրանքները, իսկ Հայաստանը հանդես գա որպես երրորդ կողմՙ Սփյուռքի եւ Թուրքիայի միջեւ: Հայաստանն ընդդեմ Թուրքիայի միջազգային դատը, թուրք ազգայնականների եւ ազերիների դրդմամբ, կարող է վերածվել Հայաստանի դեմ միջազգային Ջիհադի հրահրման: Թուրքիան կարող է էլ ավելի սաստկացնել ճնշումները թույլ Հայաստանի նկատմամբ: Իսկ Սփյուռքի դեմ Թուրքիան անզոր է, քանզի սփյուռքահայերը ուժեղ եւ ազդեցիկ երկրների քաղաքացիներ են», մեր զրույցում նշեց նա:Գալով «Ինջիրլիքի» դատավարությանը, կարեւոր է հասկանալ հետեւյալ փաստը, որ օգոստոսյան լսումների հաղթանակի դեպքում, երբ ամերիկյան դատարանը ընդունի Հայոց ցեղասպանության պատճառով ԱՄՆ քաղաքացիների ժառանգական իրավունքի վերականգնումը, այն կարող է զորեղ ազդակ հանդիսանալ կարճ ժամանակում Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Կարծես բոլոր ճանապարհները տանում են դրան: Ահա թե ինչ կարող է պատահել, երբ գերտերության եւ Հայ դատի շահերը ինչ-որ տեղ, ինչ-որ պահի համընկնում են:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌԴ ԱԳՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Մ. ԶԱԽԱՐՈՎԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔԸՙ ԹԵՀԼԻՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՌՈԲԵՐՏ ՖԻՍՔԸՙ ԹԵՀԼԻՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական