Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՈԶԸ ՉԷ

24/06/2016
- 24 Հունիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեր իրականությունն այնպիսին է, որ ապրած տարիները մարդկանց վստահության պատին փոխանակ քարեր ավելացնեն, հակառակը, պակասեցնում են: Դա տեղի է ունեում բոլոր հարթություններում: Դիցուքՙ նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցներով Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք առաջադրեցին եւ երկու ամսով խափանման միջոց կալանք կիրառեցին նրա նկատմամբ: Է, կարծում եք` մարդկանց ընկալումներում այդ մեղադրանքի առաջադրումն ինչ- որ բան փոխե՞ց: Ո՞վ է մոռացել Վարդան Օսկանյանին ներկայացված մեղադրանքը` փողերի լվացման վերաբերյալ: Այն ժամանակ շատերն էին համոզված այդ մեղադրանքի քաղաքական շարժառիթի մասին: Հիմա եթե Աստված էլ իջնի ու գլխով հաստատական շարժում անի, թե` հա, բավարար ապացույցներ կան Սեֆիլյանի կալանավորման համար, հանրությունը չի հավատալու: Հանրային վստահության խնդիր ունենք, ու չի կարելի ասել, թե իշխանությունները մեղավոր չեն վստահության ինչ-որ մակարդակ չձեւավորելու գործում: Հիմա նույն կերպ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը, թե Սեֆիլյանը շենք ու շինություն, հեռուստաաշտարակ գրավելու մտադրություն է ունեցել, շատերը լուրջ չեն վերաբերվում, թեեւ բոլորն ավելացնում են` կսպասենք հիմնավորումների: Օրինակ` մասնագիտությամբ իրավաբան, Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես հակված է «պաշտոնական մեղադրական եզրակացություններին ի սկզբանե չհավատալ», քանի որ նման եզրակացությամբ Օսկանյանի վերաբերյալ էլ էր մամուլի հաղորդագրություն եղել ժամանակին, նրան զրկել էին անձեռնմխելիությունից, իսկ հետո գործը կարճվել էր` բավարար ապացույցներ չլինելու պատճառով: Իսկ Սեֆիլյանի վերաբերյալ մեղադրանքը, թե` «մի խումբ անձանց հետ ծրագրել էր զիված խմբավորումների միջոցով եւ զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում` Երեւաի հեռուստաաշտարակը», սովորորական փաստական հենքով ապացուցելուց զատ, պիտի տրամաբանորեն նախ ապացուցել, քանի որ, օրինակ, հեռուստաշտարակը զավթել հիմա ոչ մեկին էլ պետք չէ, տեղեկատվական դիվերսիան հիմա ուզած տնից ամենաէժանագին սարքով էլ կարելի է անել: Կամ ցանկացած ոք ցանկացած տեսանյութ կարող է տեղադրել ինտերնետում, որն ամենազանգվածային կապի միջոցն է դառնում, էլ ում է պետք հեռուստաաշտարակը: Այնպես որ բնական հարց է ծագում, թե Սեֆիլյանը, որը պիտի որ նորմալ տրամաբանություն ունեցող անհատ լինի, ինչո՞ւ պետք է ուզենար զավթել հեռուստաաշտարակը, ու սա արդեն խոցելի շեշտադրում է, եթե չասենք` հնացած:Ասածներս այն է, որ նորմալ տեղեկատվության բացակայությունը` ո՞վ, ինչո՞ւ, ինչպե՞ս (նախաքննության գաղտնիքին հղում չանել, քանի որ Օսկանյանի դեպքում էլ չբացատրվեց, թե այդ ինչ ապացույցներով խափանման միջոց ընտրեցին, որ հետո գործը կարճեցին), չի նպաստում վստահությանը հանրության մեջ, իսկ աելի շուտ` հանրության մեջ դիմակայության ձեւավորմանն է նպաստում:

Երկրորդ օրինակը բերենք, որտեղ նույնպես բավարար իրազեկումը կնպաստեր հանրության վստահության ցուցչի բարձրացմանը: Խոսքը ղարաբաղյան քննարկման վերջին` Սանկտ Պետերբուրգյան հանգրվանի մասին է: Չնայած տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվանվող մեր ժամանակին` իրականում այնքան քիչ, կոդավորված կամ դիվանագիտական անհասկանալի ձեւակերպումների մեջ է ընկմված այնտեղ ծավալված քննարկումների մասին տեղեկատվությունն ու եզրափակիչ հայտարարությունը, որ հանրությանը մնում է տեղեկություններ որոնել զանազան արտահոսքերում, ռուսական եւ այլ աղբյուրներում: Անգամ` սոցիալական ցանցերից օգտվող մեր ակտիվ հանրությունն ակամա տեղեկատվական դիվերսիայի ենթարկվեց, երբ նույն սոցիալական ցանցերում տարծում գտավ ադրբեջանական աղբյուրների այն լուրը, ըստ որի` իբր Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը ասել է, թե Սանկտ Պետերբուրգում համաձայնություն է ձեռք բերվել ղարաբաղյան խնդրի փուլային լուծման վերաբերյալ` նախ հինգ, ապա յոթ շրջան հանձնելով: Ու սկսվեցին անհավանական եզրակացությունների հանգել անգամ վերլուծական մակարդակում`«հինգ շրջան հանձնում են, դավաճաններ», «բա ինչու նախագահն Արցախ գնաց»., «բա ինչու է Ալիեւի աշխատակազմը հաղորդագրություն տարածում, թե շրջանները վերադարձնում են», եւ այլն: Բայց տեղեկատվական ագրեսիային այսօր դիմակայելու միակ ձեւն ոչ թե ցանցերում տեղեկություն ջնջելն է, կամ արգելափակելը, այլ, ընդհակառակը, լիարժեք տեղեկատվության տրամադրումն է, քանզի բարոյախրատական քարոզները գործին չեն օգնի, տեղեկության պակասը միշտ անցանկալի միֆեր է ստեղծում:

Վերը նկարագրվածին ուշացումով միայն հաջորդեց Էդվարդ Նալբանդյանի պարզաբանումը, թե Նովրուզ Մամեդովը միայն աշխատանքային ճաշին է մասնակցել Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ էլ քննարկվել են բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմները, այսինքն` Մամեդովը ոչ մի բան էլ չգիտի:

Բայց չէ որ այդ Մամեդովը հարեւան երկրի ղեկավարի գրասենյակից է եւ սեփական կարծիք չի հայտնում, թեկուզ Ալիեւի երազանքներն է ներկայացնում որպես իրականություն:

Լավ, հետ գնանք մեր պաշտոնական հաղորդագրություններ: Ինչի մասին են դրանք, մի բան հասկացվու՞մ է, դրանք հո դիվանագետների համար չե՞ն, որ դիվանագիտական լեզվով են ձեւակերպվում, հանրությունն ուզում է մանրամասն ու ոչ երկիմաստ տեղեկատվություն, որ խուճապի չտրվի, ախր չլինի՞` հստակ ասվի, թե ինչ փոխընմբռնումի են հասել պետության ղեկավարները, որոնց լուծմամբ հետո բանակցություններում առաջընթաց ապահովելու պայմաններ են ստեղծվելու(՞), կամ` Վիեննայում ձեռք բերված համաձայնությամբ անվտանգության երաշխավոր սարքավորումների տեղադրման հարցն ի՞նչ վիճակում է, քննարկվե՞լ է, թե՞ ոչ, ի՞նչ են խոսել սահմանի երկայնքով սարքավորումներ տեղադրել-չտեղադրելու մասին, որտեղի՞ց փուլային-փաթեթային լուծումների վերաբերյալ արտահոսքերը :

Հիմա մենք, ջուր չլցնելու համար հակառակորդի ջրաղացին, մեջբերենք Է. Նալբանդյանի վերջին պարզաբանումից..«Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված եւ վերահաստատված պայմանավորվածությունները` նախեւառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորումը 1994-1995 թվականների զինանդադարի եռակողմ անժամկետ պայմանագրի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաեեւ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում: Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել` հմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար»: Այսինքն` բանակցությունները դեռ չեն էլ վերսկսվել: Բայց առարկայական մի բան իմացա՞նք, կամ ասվածը չի՞ հակասում ավելի վաղ տարածված տեղեկատվությանը, թե` «մի շարք հարցերի վերաբերյալ պետությունների ղեկավարները փոխըմբռնման են հասել»: Լավ էլի, ասեք` ո՞ր հարցերում, միայն դիտորդական խմբի ընդլայնմա՞ն, թե՞ ավելի էական հարցերում…

Թե չէ` անգամ կալանքի տակ գտնվող Վահան Շիրխանյանն է բանտից գրում, թե` «զինուժի դուրս բերմանը եւ հողերի հանձնմանը հետեւելու է Արցախի հայաթափումը , ոչ մի միջազգային երաշխիք դա չի կարող կանխել»: Լավ, ե՞րբ կսովորենք իրազեկել ու այդպես զինել մեր հանրությանը` զարմանազան տեղեկատվական դիվերսիաներին դիմակայելու համար:

Ողջ ժողովրդին վերաբերող-առնչվող տեղեկատվությունը ոչ թե մի քանի ընտրյալի սեփականությունը պետք է լինի, այլ նույն ողջ ժողովրդինը: Թե չէ` նովրուզմամեդովներին են տարածելու, ու դրա դեմ քարոզը երբեք էլ չի նշանակում տեղեկատվական անվտանգություն:

Հ.Գ. Երեկ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան փաստացի հերքել է Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի այն հայտարարությունը, թե Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ եռակողմ համաձայնություն է ձեռքբերվել: Զախարովան այդ հայտարարությունն անվանել է ձեռքբերված պայմանավորվածություններն ադրբեջանական կողմից մեկնաբանելու փորձ եւ խնդրել է ղեկավարվել հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ:

Նախորդ գրառումը

ՊԱՊԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՅՑԸ

Հաջորդ գրառումը

ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՆԱՄԱԿԻՆՙ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՎ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՆԱՄԱԿԻՆՙ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՂԱՎՆԻՆԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՎ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական