Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրահանգել է, որ պաշտոնյաները երկրից կարող են դուրս գալ միայն ծառայողական գործուղումների դեպքում։ Երկրից դուրս գալ արգելվում է նաև իրավապահներին, պատգամավորներին, դատախազներին և բոլոր նրանց, ովքեր կարող են աշխատել պետության համար:
«Արգելքը վերաբերում է կենտրոնական իշխանության և տեղական ինքնակառավարման տարբեր մակարդակների բոլոր քաղաքացիական ծառայողներին: Պաշտոնյաներն այլևս չեն կարող մեկնել արտերկիր հանգստի կամ որևէ այլ ոչ պետական նպատակով»,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում։