Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՐԱՆՔ ԻՄԱՑԵԼ ԵՆ 150 ԼԵԶՈՒ, ՆԱԵՎՙ ՀԱՅԵՐԵՆ

14/10/2016
- 14 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Տասիլո Շուլթհայս, Էմիլ Քրեբս

Պատմությանը հայտնի են բացառիկ լեզվական ընդունակությամբ օժտված անձինք, որոնք հեշտությամբ մեկը մյուսի ետեւից սովորել են տեսակ-տեսակ լեզուներ: Սակայն քիչ են եղել այնպիսիք, որոնց տիրապետած լեզուների թիվն անցել է հարյուրից: Ներկայացնենք նման ֆենոմենալ հմտությամբ օժտված երկու գերմանացի անձնավորությունների, որոնք իմացել են ավելի քան 150 լեզու, ներառյալ հայերենը…

Գերմանացի լեզվաբան, փիլիսոփայության դոկտոր Տասիլո Շուլթհայսը (1891, Մյունխեն-1936, Բեռլին) ծնվել է համալսարանի պրոֆեսորի եւ գրադարանավարուհու ընտանիքում: Ուսանել եւ գործել է Լեհաստանում, Չեխիայում ու Գերմանիայում, աշխատել որպես գիմնազիայի ուսուցիչ: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որպես թարգմանիչ աշխատել է բուլղարական դիվիզիայում: Հրատարակվել են Շուլթհայսի «Մակեդոներենի բարբառները» (1938), հետմահուՙ «Գերմաներենի ութ առաքինությունները» (1941), իսկ «Համեմատական բանասիրական ուսումնասիրությունների հանդեսի» 1961 թվականի հատորումՙ «Հայերենը եւ խեթերենը» հետազոտությունները:

Շուլթհայսի մասին տեղեկություններն այսօր դժվար գտանելի են, քանի որ նա գործել է հիտլերյան ժամանակաշրջանի Գերմանիայում: Նրա մասին խոսվում է Քլեմենս Քնոբլոխի «Հանրամատչելի լեզվաբանություն» գրքում (Թյուբինգեն, 2005): Շնորհակալ ենք գերմանաբնակ բանասեր Արմենուհի Դրոսթ-Աբգարյանինՙ գիտնականի մասին որոշ տվյալներ տրամադրելու համար:

Ահա այս Տասիլո Շուլթհայսը մասնագիտության բերումով իմացել է 150 լեզու, նաեւ հայերեն: Նա սիրել է գերմանացի հեղինակներին ընթերցել օտար լեզուներով. Թոմաս Մանինՙ ռուսերեն, Գյոթեինՙ չինարեն, իսկ Շիլլերինՙ հայերեն: Մի առիթով նա ասել է. «Հայերը շատ են սիրում Շիլլերին եւ շատ գործեր են թարգմանել նրանից: Նաեւ էժան է գնելու համար: Շիլլերի հայերեն թարգմանության համար ես գրավաճառին 20 պֆենինգ եմ վճարում, քանի որ գրավաճառը Բեռլինում հեշտությամբ չի կարող հայերեն գրքեր վաճառել»:

Մյուս բազմալեզվագետ գերմանացին Էմիլ Քրեբսն է (1867, Ֆրայբուրգ – 1930, Բեռլին), որն էլ գրավոր ու բանավոր տիրապետել է 68 լեզվի եւ սովորել 120 այլ լեզու: Յոթ տարեկանից մինչեւ կյանքի վերջը նա լեզուներ է սովորել: Դպրոցն ավարտելու տարին նա արդեն իմացել է 12 լեզու, որոնց թվումՙ ռուսերեն եւ թուրքերեն: Այնուհետեւ ուսանել է Բեռլինի համալսարանի իրավաբանական բաժնում, սովորելով չինարեն: 1893-ից որպես թարգմանիչ պաշտոնավարելով Պեկինում Գերմանիայի դեսպանատանըՙ նա շարունակել է լեզուներ սովորել: Շրջապատում նրան անվանել են «քայլող բառարան»: 1912 թվականին Քրեբսը պնդել է, որ շատ լավ մակարդակով տիրապետում է 32 լեզվի, ներառյալ մանջուրերենին, մոնղոլերենին եւ տիբեթերենին: 1917-ին վերադառնալով Գերմանիաՙ մինչեւ կյանքի վերջն աշխատել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության լեզվական ծառայության կենտրոնում: Հետաքրքրական է, որ նախարարության բոլոր աշխատողներն իրենց իմացած յուրաքանչյուր լեզվի համար աշխատավարձի հավելում են ստացել, սակայն Քրեբսին մերժել են լրացուցիչ վճարումներ կատարել, քանի որ նրա տիրապետած բազմաթիվ լեզուները նրան կարող էին միլիոնատեր դարձնել, ինչը շատ թանկ կնստեր պետության վրա: Ծառայության ղեկավարը մի անգամ ասել է, որ Քրեբսը փոխարինում է երեսուն լրացուցիչ աշխատակիցների: Քրեբսիՙ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում գտնվող գրադարանում կան մամուլ եւ գրքեր 120 լեզուներով:

Այս ֆենոմենալ բազմալեզվագետը տիրապետել է նաեւ մեռած լեզուների (հին եգիպտերեն, շումերերեն, արամեերեն, բաբելոներեն, ղպտերեն, սանսկրիտ) եւ այնպիսի լեզուների, ինչպիսիք են բասկերենն իր չորս բարբառներով, այնուն, բուրյաթերենը, նիվխերենը, սվահիլին, ճավայերենը, մալայերենը… Նրա գրառումները եւ դասագրքերը ցույց են տալիս, որ լեզուների մի մասը Քրեբսն ուսանել է իր մայրենի գերմաներենի, մյուս մասըՙ արդեն սովորած լեզուների հիման վրա: Օրինակ, աֆղաներենը, բիրմայերենը, գուջարաթին, իռլանդերենը, սինգալերենը, ուրդուն եւ հինդին նա սովորել է անգլերենի, բուրյաթերենը, թաթարերենը, ուկրաիներենը եւ ֆիններենըՙ ռուսերենի, բասկերենըՙ իսպաներենի հիման վրա: Նրան նաեւ օգնել են Նոր կտակարանի 61 լեզվով թարգմանությունները:

Նյարդաբան Օսքար Ֆոգթը ուսումնասիրել է Էմիլ Քրեբսի ուղեղը (այն մինչ օրս պահվում է Հայնեի անվան Դյուսելդորֆի համալսարանի ուղեղի հետազոտման ինստիտուտում): Ուսումնասիրողները նկատել են զգալի տարբերություն Քրեբսի եւ սովորական մահկանացուների ուղեղների միջեւ. Քրեբսի մոտ ուղեղի սպիտակ նյութն առկա է եղել նկատելիորեն մեծ քանակությամբ, հատկապես ձախ կիսագնդում:

Իսկ ի՞նչ պայմաններում է Էմիլ Քրեբսն ուսանել հայոց լեզուն: Վերջինիս հետ Պեկինի գերմանական դեսպանատանն աշխատած դիվանագետ եւ հետախույզ Վեռներ Օտտո ֆոն Հենթիգը 1962-ին լույս տեսած իր «Իմ կյանքը. մի առաքելություն» ինքնակենսագրական հատորի մի գլուխը նվիրել է հայտնի բազմալեզվագետին, որտեղ էլ վկայել է Քրեբսի կողմից հայոց լեզուն սովորելու մասին:

«Քրեբսը մի արտակարգ անձնավորություն էր: 1912-ին արդեն տիրապետում էր 32 լեզուների, ո՛չ թե այնպես, ինչպես մի շարք բազմալեզու մարդիկ հավակնում են գիտենալ, այլ կատարելապես եւ վայելչորեն, որը նույնքան քաջատեղյակ էր արաբերենին, որքան ռուսերենին կամ իտալերենին:

Մի անգամ առիթ ունեցա ականատես լինելու, թե նա ինչպես է լծվում նոր լեզու սովորելու գործին: Դոբրիկովը, Քրեբսը եւ ես մի ամերիկացի հնագետի հյուրն էինք գնացքի ռեստորանում: Որոշ ժամանակ անց Քրեբսը, որ մինչ այդ լուռ եւ անշարժ էր, սկսեց ջղային շարժումներ կատարել: Հետո այլեւս չկարողացավ դիմանալ, ոտքի ելավ եւ մոտեցավ մեր ետեւում գտնվող մի սեղանի: Քաշվելով մոտեցավ միջերկրականցու տիպար ունեցող երկու թխահեր անձանց եւ շատ չանցածՙ բավարարված հեռացավ նրանց մոտից: Նրա ականջին էին հասել հնչյունները մի լեզվի, որը նույնիսկ իրե՛ն անծանոթ էր: Այդ լեզուն չէր կարող զետեղել ո՛չ Ասիայի արեւելքում, ո՛չ արեւմուտքում: Հայերեն էր: Նույն օրն իսկ հեռագրով Լայպցիգի համալսարանի մատենադարանից խնդրեց հայերենի քերականություն, գրաբար եկեղեցական գրքեր եւ հայերեն ժամանակակից վեպեր: Երկու շաբաթից սովորեց քերականությունը, երեք շաբաթիցՙ գրաբարը, իսկ չորս շաբաթիցՙ աշխարհաբարը: Այս կարճ ժամանակից հետո կատարելապես տիրապետում էր այդ նոր լեզվին»:

Նախորդ գրառումը

ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԴԱՐՁԱՎ ՊՐԱՀԱՅԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆՆ ՈՒ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՉԻՆԱՍՏԱՆՆ ՈՒ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱՆ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական