Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԵՄԱԼԱԿԱՆ ՈՒՂԵԳԻԾՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է. Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՀԵՏՈ

11/11/2016
- 11 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Եվրոպան կընդունի քաղտարագիրների

Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոցիլը օրերս հանդես եկավ անսովոր հայտարարությամբ: Գերմանական Bild թերթին տված հարցազրույցում նա մասնավորապես նախազգուշացրեց, որ «Եվրոմիությունը պետք է պատրաստվի փախստականների հարցով Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների ձախողմանը եւ պետք է ուժեղացնի արտաքին սահմանների պաշտպանությունը»: Միեւնույն ժամանակ նա փախստականների խնդիրը շաղկապեց Թուրքիայի ներքաղաքական իրադրության հետ: Նախարարի խոսքերովՙ «ԵՄ- Թուրքիա գործարքը կարող է սոսկ ժամանակավոր լուծում լինել, քանի դեռ ԵՄ-ը ինքը ի վիճակի չէ արդյունավետորեն պաշտպանել արտաքին սահմանները եւ դրանով իսկ հակազդել փախստականների զանգվածային ներհոսին, եւ դրա կազմակերպման համար ժամանակը հետզհետե նվազում է»: Այս կապակցությամբ Դոսկոցիլը Կենտրոնական Եվրոպայի երկրների իր գործընկերների հետ օրերս անցկացված հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մենք պատրաստ ենք այն բանին, որ Թուրքիան լիովին կչեղարկի համաձայնությունը: Անկարան այժմ բռնապետության ճանապարհին է, եւ մենք այլեւս թույլ չենք տա սպառնալ մեզ»:

Պատահականություն չէ, որ այդ հայտարարությունը ժամանակի առումով համընկավ երկու կարեւոր իրադարձությունների հետ: 1) Թուրքիայի իշխանությունները «ահաբեկչական գործունեության քննության շրջանակներում ձերբակալեցին քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսենդաղին եւ խորհրդարանի 11 այլ պատգամավորների: Այս կապակցությամբ ԺԴԿ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Բիլգենը իշխանությունների քայլերը բնութագրեց որպես «երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ»: Ի դեպ, դեռ հունիսի սկզբներին նախագահ Էրդողանը վավերացրել էր մի օրենք, որը թույլ է տալիս դատական հետապնդումից առաջ անձեռնմխելիությունից զրկել խորհրդարանի մոտ 150 պատգամավորների: Այդ օրենսդիրների թվում կան նաեւ ԺԴԿ անդամներ, որոնց գրեթե միշտ կասկածել են PKK-ին աջակցելու եւ այդ կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեջ: 2) «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին իր կողմնակիցներին կոչ արեց գրավել Թուրքիան, «այդ պետությունն ավերակների վերածել», քանի որ նա «առանց թույլտվության մտավ մեր տները»:

Ի դեպ, երբ Դիարբեքիրի ոստիկանության կենտրոնակայանի մոտակայքում օրերս ահաբեկչությունից զոհվեցին 8 եւ վիրավորվեցին 100-ից ավելի անձինք, «Իսլամական պետությունը» հրապարակայնորեն ստանձնեց դրա պատասխանատվությունը: Սակայն վարչապետ Բինալի Յըլդրըմը մեղադրեց PKK-ին, թերեւս այն պատճառով, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել ԺԴԿ պատգամավորների ձերբակալությունից հետո: Սա Անկարայի մշակած հնարքն է, որի համաձայն յուրաքանչյուր ահաբեկչությունից հետո իշխանություններն արագորեն որոշում են հանցավորներին ըստ անհրաժեշտության. կամ «Իսլամական պետությունն» է, կամ էլ PKK-ն:

Իսկ երկրի ընդհանուր կացությունը կարելի է բնութագրել «Ռեգնում» գործակալության կայքում մեջբերված Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի այն խոսքերով, թե մենք տեսնում ենք «Թուրքիայի ներքաղաքական սրման առայժմ գուցե միջանկյալ բարձրակետը», որին գումարվում է նաեւ տարածաշրջանային անկայունության գործոնը: Մերձավորարեւելյան քաղաքականության գերմանացի փորձագետ Միխայել Լյուդերսի կարծիքովՙ յուրաքանչյուր ահաբեկչությունից հետո Թուրքիայի քաղաքացիներն իրենց հարց են տալիս, թե իրականում դա ով էր կազմակերպել: Գուցե «Իսլամական պետությո՞ւնն» է արել: Գործո՞ւմ է արդյոք PKK-ն: Թուրքական հասարակության քրդամետ խավերը, օրինակ, կարծում են, որ տեղի ունեցող դեպքերի համար «թեկուզ մասնակիորեն պատասխանատվություն է կրում կառավարությունը»: Ապացույցներ չկան, բայց երբ քրդերը բողոքի ելույթներով փողոցներ են դուրս գալիս, կառավարությունը հաճախ պատասխանում է բռնարարքներով: Ամեն ինչ շարժման մեջ էՙ արմատական ազգայնականները, թուրքերը, քրդերը, ալավիներըՙ գումարած Սիրիայի եւ Իրաքի պատերազմները: Եթե այսպես շարունակվի, ապա Թուրքիան կբախվի (եւ արդեն բախվում է) տնտեսական դժվարությունների. օտարերկրյա ներդրողները սկսում են հեռանալ, զբոսաշրջիկների թիվը հետզհետե նվազում է…

Թուրքիան իր արեւմուտքցի գործընկերներին բացեիբաց հասկացնում է, որ ինքը ներքաղաքական եւ աշխարհաքաղաքական բարդ կացության մեջ է հայտնվել նախ եւ առաջ այն պատճառով, որ շարժվել է նրանց մերձավորարեւելյան քաղաքականության նավարկուղիով, իսկ երբ ի հայտ է եկել սիրիացի գաղթականների գործոնը, ինքը փաստորեն մնացել է մեն-մենակ: Ներկայումս երկրի տարածքում կան 2,7 մլն սիրիացի եւ այլ գաղթականներ: Թվում էՙ Թուրքիայի համար սովորական երեւույթ է. չէ՞ որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո բնակչության շարժի հիմնական ձեւերը եղել են ստիպողական վերաբնակեցումը եւ հարկադիր գաղթը: Մինչեւ 1990-ական թվականները Թուրքիան պաշտոնապես համարվում էր «արտագաղթի երկիր», ինչը պայմանավորված էր բնակչության տեղաշարժի պատմական եւ ապա քաղաքական պատճառներով: Բայց այժմ Թուրքիան զգալիորեն ավելի մեծ դժվարությունների է բախվում սիրիացի եւ մյուս գաղթականների ինտեգրման գործում, ինչը ուղղակիորեն կապված է Մերձավոր Արեւելքի էթնոքաղաքական հակամարտությունների հետ: Առկա է լոկ չնչին հավանականություն, թե փախստականների մեծամասնությունը հայրենի երկրներ կվերադառնա հետապնդումների վերացումից հետո: Փախստականները քաղաքական լարվածություն են ստեղծում Թուրքիայում, ուստի նա տարանցիկ երկրի դեր է ստանձնել եւ խթանում է արտագաղթը դեպի Եվրոպա:

2016 թ. մարտի 18-ին Եվրոմիությունը եւ Թուրքիան ստորագրեցին պայմանագիր, ըստ որի ծովով անօրինական կերպով Հունաստանի ափերին հասած բոլոր գաղթականները պետք է հետ ուղարկվեն Թուրքիա: Իր հերթին Եվրոմիությունը խոստացավ մինչեւ 2016 թ. վերջը Թուրքիայի քաղաքացիների համար այցագրերը վերացնել, «եթե Անկարան կատարի ԵՄ բոլոր կարգադրությունները այցագրային ռեժիմի ազատականացման ծրագրի շրջանակներում»: Այդ կարգադրությունների թիվը 50-ից ավելի է:

«Անայցագիր ռեժիմը կարող էր Անկարայի միակ քաղաքական ավարը դառնալ «արաբական գարնանը» նրա մասնակցության դիմաց», այս կապակցությամբ գրում է ռուսաստանցի հայտնի պատմաբան Ստանիսլավ Տարասովը «Ռեգնում» գործակալության կայքում: Իհարկե, ազատորեն ԵՄ մուտք գործելը թուրքերի համար կենաց-մահու հարց չէ. 80 միլիոնանոց Թուրքիայի բնակչության մեջ միայն 8-10 միլիոն քաղաքացիներ ունեն արտասահմանյան անձնագրեր, եւ այցագրային ռեժիմի ազատականացումը այս առումով սկզբունքային փոփոխություն չէր առաջացնի: Թուրքիայի քաղաքացիները ցանկության դեպքում կարողացել են եւ կարող են ճանապարհորդել Եվրոպայում: Այդուհանդերձ Եվրոխորհրդարանը հրաժարվեց թուրքերի այցագրային ռեժիմի վերացմանը նվիրված խորհրդակցություններից, քանի որ Թուրքիան սպառնում է չեղարկել գաղթականներին վերաբերող համաձայնագիրը: ԵՄ-ը դա գնահատում է որպես «ահաբեկման քաղաքականություն»:

Ի հայտ են եկել նաեւ այլ գործոններ: Հուլիսի 15-ի պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո, երբ նախագահ Էրդողանը սկսեց հաշվեհարդար տեսնել իր ընդդիմախոսների հետ, Թուրքիայում միգրացիոն ճգնաժամը նոր երանգներ է ստանում, ինչը մատնանշում է Ավստրիայի պաշտպանության նախարար Դոսկոցիլը: Թուրքիայում գործում է արտակարգ դրության ռեժիմ, կասեցված է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի գործողությունը, առկա է մահապատժի վերաբերյալ օրենքի ընդունման սպառնալիք: «Երկար դանակների գիշերՙ ահա թե հիմա ինչ է տեղի ունենում Թուրքիայում»ՙ երկրի իրավիճակն այսպես է մեկնաբանում գերմանական «Դոյչե վելլե» ռադիոկայանը: Տասնյակ հազարավոր մարդիկՙ դատավորներ, դատախազներ, լրագրողներ, սպաներ, զինվորներ եւ ոստիկաններ, արդեն հեռացվել կամ նույնիսկ ձերբակալվել են: Ստամբուլում գործող Հայնրիխ Բյոլլի անվան հիմնադրամի ղեկավար Քրիստիան Բրաքելի կարծիքովՙ «երկիրը խորապես պառակտված է, եւ դա հստակ երեւում է շատ հայտանիշներից. պառլամենտարիզմի ճգնաժամ, քեմալիստներն ընդդեմ իսլամիստների, հարավ-արեւելքի քրդերն ընդդեմ կենտրոնական իշխանության, պատերազմ «Իսլամական պետության» դեմ, ինտեգրմանն առնչվող երկխոսությունից ԵՄ հրաժարում»:

Այս ամենը կարող է հանգեցնել Թուրքիայից զանգվածային քաղաքական տարագրության. Էրդողանի ձեռնարկած զտումների ընթացքում բազմաթիվ ակադեմիկոսներ, լրագրողներ եւ նույնիսկ դիվանագետներ, եվրոպամետ մի շարք մտավորականներ սկսեցին ապաստան փնտրել Եվրոմիության երկրներում: Ներկայումս Բրյուսելում փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է հարթել իրավիճակը, ընդսմին զերծ մնալով թուրքական կողմի հետ հարաբերությունների լիակատար խզման վտանգից: Ճիշտ է, Եվրոմիությանն ավելի շատ մտահոգում է արդեն ոչ թե թուրքական ժողովրդավարության վիճակը, այլ գաղթականների վերաբերյալ Անկարայի հետ ձեռք բերված համաձայնությունը:

1980 թվականից սկսած, երբ Թուրքիայում տեղի ունեցավ զինվորական հեղաշրջում, երկրից սկսվեց տարագիրների այնպիսի արտահոսք, որոնց իրականում դժվար է տարբերակելՙ արդյոք «քաղաքական վտարանդիներ» են, թե՞ «քողարկված տնտեսական գաղթականներ»: Պաշտոնական տվյալների համաձայն, մինչեւ 1994 թ. եվրոպական երկրներում ապաստան փնտրած թուրքահպատակների ընդհանուր թիվը հասնում էր 330 հազարի, մեծամասնությունըՙ քրդեր: Այս անգամ որքա՞ն կլինեն նրանք, եւ արդյոք միայն քրդե՞ր կլինեն: Գերմանական Der Tagesspiegel թերթի տվյալներով, «2016 թվականին Գերմանիայում ապաստանի հայց ներկայացրած Թուրքիայի քաղաքացիների թիվը բազմապատկվել է, թեեւ նրանց 95 տոկոսն առայժմ մերժում է ստացել»: Այդուհանդերձ ԵՄ ներգաղթի գերատեսչությունները կարծում են, որ իրավիճակի վրա կանդրադառնան հուլիսի 15-ից հետո Թուրքիայի իշխանությունների սկսած զտումներն ու բռնաճնշումները:

Ձերբակալված ամենահայտնի թուրք լրագրողներից մեկըՙ Քադրի Գյուրսելը , գրում է. «Ես տեսում եմ, թե ինչպես է շրջվում Թուրքիայի պատմության էջը, երկիր, որը ոգեշնչվում էր 1923 թվականի սկզբունքներով, առաջընթացի, գիտության, բանականության, սեռերի իրավահավասարության աշխարհիկ հասարակության եւ արեւմտյան աշխարհի հետ ներդաշնակության արժեքներով: Մենք պատմության շրջադարձային պահի ականատեսներն ենք: Հարկավոր է պատրաստվել հանդիպելու մեզ անծանոթ Թուրքիայի հետ»: Իրոք, Թուրքիայի քեմալական ուղեգիծն ավարտվում է կամ արդեն ավարտված է: Ի՞նչ կլինի հետագայում…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆՙ ԼԵՄՎԵԼ ՎԱԼԵՍՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Հաջորդ գրառումը

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 22 ՏԱՐԵԿԱՆ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 22 ՏԱՐԵԿԱՆ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Բա որ Հոկտեմբերի 27-ը եղած չլիներ, Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, Սասուն Միքայելյանը կարողանալո՞ւ էր ԵԿՄ դռանը մոտ գալ. Աննա Մկրտչյան

27/10/2025

Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները նույնանում են 2018 թվականի պետական հեղաշրջման շահառուների հետ, որովհետև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներն ուզում էին...

ԿարդալDetails

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական