Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏԵԶԱԳԻՐՔԸ

25/11/2016
- 25 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ՆԱԻՐ ՑԱՆ

Արցախի քարտեզային պատկերն առաջին անգամ ներկայացվում է երեք լեզվովՙ հայերեն, ռուսերեն եւ անգլերենՙ ներառելով քաղաքների ու գյուղերի, կրթօջախների, գրչօջախների, պատմական հուշարձանների, պաշտպանական կառույցների, բերդերի, ամրոցների քարտեզներ: Արցախի քարտեզագիրքը կազմված է 40 էջից, որոնց մի մասի հիմքում օտարազգի ուսումնասիրողներիՙ մի քանի դար առաջ կազմած քարտեզներն են, ինչպես նաեւ մեր ժամանակներում արված չափագրություններն ու հետազոտությունները: Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանն է նախաձեռնել եւ «Հոգու պարտք» հայագիտական կազմակերպության հետ կազմել Արցախի քարտեզագիրքը: Այն առայժմ հասանելի է էլեկտրոնային տարբերակով raa.am կայքում, իսկ 2017 թվականի սկզբներին կհրատարակվի ու կտրամադրվի տարբեր կրթօջախների ու գրադարանների:

Արցախի քարտեզագրքում հակիրճ տեղեկություններ են հաղորդվում Արցախի մասինՙ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Աշխատությունն էջ առ էջ ներկայացնում է Արցախի պատմությունը: Օտարազգի քարտեզագիրներն էլ են վկայում, որ Արցախը հայոց պատմական հայրենիքի մի մասն է: Նրանք դեռեւս դարեր առաջ կազմել են Հայաստանի քարտեզը, որի տարածքում է նաեւ Արցախը: Ընդ որումՙ նրանք քարտեզի վրա նշում են հենց Արցախ, ոչ թե Ղարաբաղ անունը: Այդպես է նաեւ Կարլ Ֆոն Սպրուներիՙ 1865 թվականին կազմած քարտեզում:

Արցախի ֆիզիկական քարտեզի հիմքում խորհրդային ռազմական շտաբի քարտեզներն են: 1914 թվականի հունվարի 1-ի մարդահամարիՙ ցարական կառավարության վիճակագրության համաձայն գծվել է Արցախի ազգաբաշխական քարտեզը, որտեղ տարբեր գույներով նշված են հայկական եւ այլ բնակավայրեր: Հայկական գյուղերի մի մասը խորհրդային հենց առաջին տարիներին մուսավաթական կառավարության ավազակային հարձակումների պատճառով ոչնչացվել է: Հին քարտեզներում կանաչ գույնով նշված են Արցախի բռնազավթված տարածքները, իսկ կարմիրովՙ հայկական բնակավայրերը: Նշված են նաեւ կարեւոր գրչօջախներըՙ այնտեղ ստեղծված ձեռագրերի տարեթվերով: Կրթօջախներն էլՙ ծխական, եկեղեցական դպրոցները, ներկայանում են իրենց ստեղծման տարեթվերով: Պայմանական նշաններով ըստ ոլորտների ու տեսակների են բաժանված նաեւ հուշարձանները: Առանձին տեղ է հատկացված ճարտարագիտական կառույցներին, Արցախի բնությանը, թաղակապ աղբյուրներին: Սամվել Կարապետյանը նկատում է, որ քարտեզագիրքն ավելի շատ տեղեկություններ է հաղորդում, քան մի հաստափոր ժողովածու:

Քարտեզագրքում ներկայացված է նաեւ Հյուսիսային Արցախը. ուսումնասիրությունները կատարվել են մինչեւ 1990-ականնրը: Ադրբեջանի կողմից բռնազավթված այդ տարածքի հուշարձանների, հայկական բնակավայրերի մասին մեր տեղեկությունները թարմացվում են միայն օտարազգի ճամփորդների միջոցով: Նրանք երբեմն-երբեմն լուսանկարներ եւ ուսումնասիրություններ են հրապարակում, սակայն ակնհայտ են նրանց նկատմամբ ադրբեջանկան հետապնդումները: Եթե օտարազգիներն իրենց ուշադրությունը սեւեռում են Հյուսիսային Արցախի քրիստոնեական հուշարձանների վրա, հետաքրքրվում են հայկական եկեղեցիներով ու ճարտարապետությամբ, արժանանում են ադրբեջանցիների ագրեսիվ վերաբերմունքին: Այդպես է եղել նաեւ շոտլանդացի ճանապարհորդ Սթիվեն Սիմի հետ, երբ նա Նախիջեւանում շրջել ու լուսանկարել է հայկական հուշարձանները: Նրան տարել են ոստիկանություն ու վտարել Նախիջեւանից:

Սամվել Կարապետյանը պատմեց, որ իր ուսումնասիրությունները երբեմն հիմնվել են հենց ադրբեջանցիների հաղորդած տեղեկությունների վրա: Նրանք «Ճամփորդ» խորագրով մի հեռուստահաղորդաշար ունեն, որը տեսանյութերի միջոցով ներկայացնում է Հյուսիսային Արցախըՙ գյուղ առ գյուղ: Այդ հաղորդումների ընթացքում պատմվում են տարբեր բնակավայրերում գտնվող հուշարձանների, ճարտարապետական այլ շինությունների մասին: Ադրբեջանցի լրագրողը հայկական եկեղեցիները ներկայացնում է որպես իրենց քրիստոնյա նախնիներիՙ աղվանների պատմամշակությաին ժառանգություն: Ի տարբերություն Նախիջեւանի, Արցախի ադրբեջանաբնակ տարածքներում հայկական հուշարձաների հետքերն ու մասունքները պահպանվում են: Ճիշտ է, շատ եկեղեցիներ ու վանքեր են պայթեցվել, հայկական արձանագրությունները ոչնչացվել են, բայց ըստ հենց ադրբեջանցիների հաղորդած տեղեկությունների ու տեսագրություն-լուսանկարներիՙ Հյուսիսային Արցախում հայկական հուշարձանների նմուշներ դեռեւս կան:

Արցախի քարտեզագիրքը համեմատական կարգով ներկայացնում է մինչեւ հայ-ադրբեջանական հակամարտությունը եւ հակամարտությունից հետո նույն տարածքում արված ուսումնասիրությունները, չափագրումներն ու լուսանկարները:

Վկայակոչելով օտարազգի քարտեզագիրներինՙ այս աշխատությունը նորից ու կրկին ապացուցում է, որ Արցախ աշխարհը հայոց պատմական հայրենիքի բաղկացուցիչ հատվածն է: Սամվել Կարապետյանը հույս է տածում, որ Արցախի բանակցային սեղանին կդրվի այս քարտեզագիրքըՙ որպես պատմական վկայություն: Զենքը ստեղծված է. մնում է, որ մեր քաղաքական գործիչներն այն օգտագործելու ցանկություն ու նպատակ ունենան:

Նախորդ գրառումը

N1. ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՍՏԱՆԱՆ ԱՄՆ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՓՈՂԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԿԻՐԸ ԴԵՊԻ ՀԵ՞Տ ԵՆՔ ՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԿԻՐԸ ԴԵՊԻ ՀԵ՞Տ ԵՆՔ ՏԱՆՈՒՄ

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական