Երեքշաբթի, Հուլիսի 14, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

25/11/2016
- 25 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Ի՞նչ եք կարծում, մե՞նք ենք ավելի ձեւական ազգ, թե՞, օրինակ, ամերիկացիները: Որ ամերիկացիները ձեւական են, բոլորին է հայտնի, որ այդ երկրի բոլոր ոլորտներում, այդ թվումՙ քաղաքականության մեջ միայն մեկ իսկական բան կաՙ շոուն, որն ինքնին արդեն ձեւականություն է, գաղտնիք չէ: Բայց այ մեր ձեւականության մասին հայտնի է միայն, որ մենք փող չունենք, բայց մանավանդ Ամանորին ճոխ սեղան ունենք, «քյասիբ» երկիր ենք, բայց մեծահարուստ քաղաքացիներ ունենք, այնինչ քաղաքական ձեւականության մասին քիչ բան է հայտնի: Օրինակ, ինչո՞ւ պետք չէ պաշտպանության նախարարը կամ արտգործնախարարը լինեն իշխող կուսակցության ներկայացուցիչ, ու կապ չունի այդ կուսակցությունը ՀՀԿ-ն է, Դեմկուսը, թե՞ Կոմկուսը: Պարզ չէ՞, որ նա, ում կուսակցական իշխանությունը նշանակում է նման բարձր պաշտոնների, ինչպիսին է, օրինակ, պաշտպանության նախարարի պաշտոնը, ապա տվյալ մարդը չի կարող քաղաքական այլ գիծ տանել, եւ սկզբունքորեն տարբերվել իշխող կուսակցությունից: Նա թիմի մաս է, անդամ, իսկ եթե նման բարձր պաշտոնի է նշանակված, ուրեմն կարեւոր անդամ: Հիմա, ո՞րն է խնդիրը, որ նախարար Վիգեն Սարգսյանը անցած շաբաթ մի խումբ լրատվամիջոցների ղեկավարների հետ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել է, որ ինքը պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին: Գուցե այն, որ ՀՀԿ-ն մեր երկրում իշխող կուսակցությունն է, խնդիր է, համենայն դեպս շատերի համար, բայց դա չի նշանակում, որ այդ կուսակցության կողմից պաշտպանության նախարարի խիստ կարեւոր պաշտոնին նշանակված անձի «հանրապետականացումը» պետք է որպես խնդիր ընկալել: Լավ, ենթադրենք Վիգեն Սարգսյանը չի անդամակցում ՀՀԿ-ին. դա ձեւականություն չէ՞, եւ հակառակըՙ ավելի ազնիվ չէ՞, որ նա ՀՀԿ-ի անդամ է դառնում:

Ասում են, որ պաշտպանության նախարարը չպետք է լինի կուսակցական: Ո՞վ է ասում, լավ, եթե դուք կարող եք ասել 80 երկիր, որոնց պաշտպանության նախարարները կուսակցական չեն, ապա ես կարող եմ թվարկել 81-ը, որտեղ այդ գերատեսչությունը ղեկավարող նախարարները կուսակցականներ են: Չմոռանանք, որ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, իսկ կուսակցությունը քաղաքական մարմին է, բնական է, որ ցանկացած քաղաքական որեւէ ընտրություններում հաղթանակի հասած եւ խորհրդարանում մեծամասնություն կազմած, ապա եւ կառավարություն ձեւավորած քաղաքական կուսակցությունը նախարարներին պետք է նշանակի իր իսկ քաղաքական թիմից, այլ կերպՙ կուսակցությունից: Կարող է, իհարկե, նշանակել ոչ կուսակցականի, ով հավանաբար կհայտարարի, որ ինքը անկախ պաշտոնյա է, ունի իր սեփական տեսլականը եւ ուրույն է պատկերացնում առկա մարտահրավերներին դիմագրավելու ճանապարհներն ու նպատակներին հասնելու միջոցները, բայց կներեքՙ դա ձեւականություն է: Նկատի ունեմՙ նրա անկուսակցականությունը, քանի որ եթե դու ամեն օր, ենթադրենք, հաց ես ուտում միեւնույն մարդկանց հետ, որոնց հետ նաեւ ֆուտբոլ ես նայում, նարդի ես խաղում, ճանապարհորդում ես, երկրի եւ մշակույթի ճակատագրի մասին կեսգիշերն անց զրույցներ ես ունենում, ազգի հեռանկարներն ես պարզում եւ անցյալի սխալներն ես մատնանշումՙ մի շիշ կոնյակի ընկերակցությամբ, ուրեմն ժամանակի ընթացքում դու սկսում ես բոլոր հարցերի շուրջ մտածել նրանց պես, եթե իհարկե այդ միաձեւ մտածելը ձեզ մոտ ի սկզբանե չէր: Իսկ քաղաքական կուսակցությունը գոնե դրա բառացի իմաստով հենց միաձեւ մտածող մարդկանց խումբ է:

Նույն տրամաբանությամբ, Հանրապետության նախագահն էլ չպետք է կուսակցական լինի, օրինակ Ռուսաստանում Պուտինը կուսակցական չէ, եւ երբ պատրաստվում էր առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում, դուրս եկավ «Յեդինայա Ռոսիա» կուսակցության կազմից, հրաժարվելով նաեւ կուսակցության ղեկավարի պաշտոնից: Նրան փոխարինեց Մեդվեդեւը: Հիմա, ինչպես հասկանում ենք, Պուտինը «Յեդինայա Ռոսիա»-ի հետ որեւէ կապ չունի, հա՞ որ… Պարզ է, որ ունի եւ ակնհայտ է, որ նրա կուսակցությունից դուրս գալը զուտ ձեւականություն է:

Այնպես որ, երբ Վիգեն Սարգսյանն անդամակցի ՀՀԿ-ին, ձեւականությանը գոնե իր մասով վերջ կտա: Բացի այդ եւ թերեւս ամենակարեւորըՙ ի՞նչ եք կարծում, ո՞րն է ավելի լավ, այն որ ՀՀԿ-ի անդամ է Վիգեն Սարգսյա՞նը, թե՞ օրինակ Առաքել Մովսիսյանը…

ՀՀԿ-ն առհասարակ լավը չէ՞, էհ, բա առավել եւս, պետք է չէ՞ գոնե փորձելՙ լավը դարձնել այն… Մանավանդ եկող տարի կայանալիք համապետական ընտրություններից առաջ:

Նախորդ գրառումը

ԽՈՐՈՎԱԾ ԵՆ ԿԵՐԵԼ (ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԸՙ ՊԱՏԱՌԱՔԱՂՈՎ)

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔՆ ԱՐԴԵՆ ՔԱՂԱՔ Է ՀԱՍԵԼ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԻՎԱՆԴԸ

Լրահոս

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը. Վարդանյան

14/07/2026

 Հայաստանում յուրաքանչյուրը յուրաքանչյուր օր սպասում է,  որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողը լինելու է ինքը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայատարարեց ԱԺ...

Ծառուկյանի պաշտպանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրա ընկերությունների պարապուրդի հարցով

14/07/2026

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանները կդիմեն միջազգային արբիտրաժ՝ նրան պատկանող ձեռնարկությունների աշխատանքի դադարեցման պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ԲՀԿ...

ԻՀՊԿ-ն պատասխան հարված է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաօդային բազաներին. Tersim

14/07/2026

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորել է Հորդանանում գտնվող ավիաբազայում գտնվող ամերիկյան զորքերի հիմնական օբյեկտներն ու...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական