Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԼԵՊՆ ՈՒ ՎԵՐՋԸ

16/12/2016
- 16 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Դեկտեմբերի 12-ին սիրիական զանազան աղբյուրներ տեղեկացրեցին, որ Սիրիայի բանակն ամբողջությամբ ազատագրել է Հալեպը: Արագորեն հայտնվեցին լուսանկարներՙ Հալեպից, որտեղ երեւում էր, թե ինչպես են մարդիկ ցնծությամբ տոնում այդ երկար սպասված հաղթանակը: Հայկական «Գանձասար» պարբերականը գրեց. «Այսօր պատմական օր է Հալեպի եւ ամբողջ Սուրիո համար: Հարգանքՙ բոլոր նահատակներուն, պատիվՙ սուրիական բանակին եւ Հալեպի տոկացող ժողովուրդին»: Ճիշտ է, որոշ հայ քաղտեխնոլոգներ այս անվանացանկում ավելացրեցին նաեւ ՌԴ Զինված ուժերին, բայց դա քիչ կարեւոր է, համենայնդեպս Հալեպի ազատագրումից ավելի կարեւոր չէ:

Հալեպցիները ողջ գիշերվա ընթացքում քայլում էին իրենց հայրենի քաղաքում եւ վանկարկումՙ «Աստված, Սիրիա, Բաշար եւ վերջ»:

Վե՞րջ: Սիրիայի համար գուցե եւ վերջ, չնայած Հալեպի ազատագրումով սիրիական սարսափելի ճգնաժամն ամենեւին էլ չի ավարտվում, օրինակ Պալմիրա հինավուրց քաղաքը իսլամիստների ձեռքում է կրկին: Ի դեպ, Պալմիրան մի անգամ ազատագրել էր Սիրիայի բանակը, բայց հետո կրկին անցավ իսլամիստների ձեռքը, ինչը հալեպցիների վանկարկած «վերջ» բառի վրա պարտադրում է հարցական նշան դնել:

Ամեն դեպքում, ենթադրենք, որ վերջ, հուսանք, որ Հալեպի ազատագրմամբ Սիրիայում կսկսվի դեպի վերջ տանող գործընթացն ու շատ արագ կավարտվի, քանի որ անգամ տոկացող ժողովուրդը չի կարող հավերժ տոկալ: Մեզ համա՞ր էլ վերջ: Այսինքն Հալեպի մեր հայրենակիցները, ովքեր վերադարձել էին հայրենիքՙ զրկվելով իրենց տներից, Հալեպի ազատագրումից հետո նորից գնալո՞ւ են: Երբ ես որոշ ժամանակ առաջ Հայաստան ներգաղթած հալեպահայերի մասին հոդված էի պատրաստում եւ զրուցեցի նրանցից մի քանիս հետ, շատերն ասացին, որ այստեղ սպասում ենՙ իրենց քաղաքի ազատագրմանը, «այստեղը»ՙ Հայաստանն է, «իրենց քաղաքը»ՙ Հալեպը: Հիմա վե՞րջ մեր հարստացմանը, Հալեպի հայերը, որոնց գալով եւ որոնց ներկայությամբ մենք հարստացել ենք, նորից գնալո՞ւ են… Իսկ ես մտածել էի, որ հաջորդ անգամ, երբ մազերս կտրելու լինեմ, օգտվելու եմ «բերբեր» Գեւոյի ծառայություններից, եթե զբաղված լինիՙ ճաշակելու եմ պարոն Պետրոսի ընտիրՙ Հալեպի սենդվիչներից, կամ սիրիական բաղադրատոմսով պատրաստված լահմաջունից: Նրանք երկուսն էլ ինձ հայտնել էին, որ այստեղ միայն սպասում են, մինչ իրենց քաղաքը… Ու երբ ես տեղեկացա, որ իրենց քաղաքն ազատագրվել է, չզգացի, թե ավելի շատ տխրո՞ւմ եմ, թե՞ ուրախանում…

Այս ընթացքում, իսկ այս ընթացքն ամենեւին էլ կարճատեւ չէր, մենք չկարողացանք այստեղը դարձնել այնպիսինը, որտեղից հեռանալը ոչ թե պարզապես ծանր լինի, այլ ոչ շահեկան: Չկարողացանք ներշնչել, ցույց տալ կոնկրետ Հալեպի հայերին, որ իրենց իսկ համար ավելի շահեկան ու լավ կլինի, եթե մնան, անկախ նրանից Հալեպը Սիրիայի բանակը կազատագրի՞, թե՞ հարյուր տարի հետո դա կանի: Չստացվեց Հալեպի ազատագրումն ընկալել որպես բացառապես ուրախանալու առիթ, բարեկամ, նույնիսկ եղբայր քաղաքի փրկության օր, ոչ թե եղբայրներին հերթական անգամ հրաժեշտ տալու վտանգ:

…Դեկտեմբերի 13-ին, Հալեպի ազատագրման հաջորդ օրը, երբ ես, աշխատանքի գալիս, Հալեպի հայերիցՙ Հարութ Յորդեքյանից լսեցի մեկ այլ տեղեկություն, որ հայ արհեստավորները սկսել են վերանորոգման աշխատանքները Հալեպում ու տեղի հայ համայնքի ներսում տիրում է վերականգնումի հոգեբանություն, անցա պարոն Պետրոսիՙ արագ ուտեստի փոքրիկ խանութի մոտով: Այն, ինչպես նաեւ «բերբեր» Գեւոյի վարսավիրանոցը մետրոյիՙ Հանրապետության հրապարակ կայարանի գետնանցումում գործողՙ «Հալեպի շուկա» անունը կրող հատվածում են, կողք-կողքի: Պարոն Պետրոսի խանութը փակ էր, Գեւոյի վարսավիրանոցն էլ… Հուսամ միայն ժամն էր շուտ, հույս ունեմ, որ երեկոյան, վաղը, միշտ, նրանք կգան աշխատանքի այստեղՙ իրենց քաղաքում:

Այ հիմաՙ վերջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԵՆԶՈԴԻԱԶԵՊԻՆ ԲԵՐԵՔ

Հաջորդ գրառումը

ՉԻ՛ ՎԱՃԱՌՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՉԻ՛ ՎԱՃԱՌՎՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական