Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՆՔ ՄԵԶ ՈՉ ՈՔԻՑ ՉԵՆՔ ԳԵՐԱԴԱՍՈ՞ՒՄ

13/01/2017
- 13 Հունվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Դուք լսեցի՞ք Մերիլ Սթրիփի ելույթը` Ոսկե գլոբուսի հերթական մրցանակաբաշխության ժամանակ: Օրինակ Դոնալդ Թրամփը չի լսել, չնայած պատասխանել է այդ ելույթում տիկին Սթրիփի` ԱՄՆ ընտրված նախագահի հասցեին արված քննադատություններին, նշելով, որ դրանք «լիբերալ կինոգործիչների խոսքեր են միայն»: Կոնկրետ տիկին Սթրիփի մասին պարոն Թրամփը նշել է, որ տիկինը Հիլարի Քլինթոնի մտերիմներից է, եւ պետք է խոսոտավանենք, որ ճիշտ է նշել:

Բայց Մերիլ Սթրիփը եւս ճիշտ բան է ասել: Նկատի չունեմ ողջ ելույթը, գուցե այն իրոք ավելորդ քաղաքականացված էր, նկատի ունեմ այն մասը, որտեղ տիկին Սթրիփը խոսում է կինոյի գույների մասին, առանց որոնց կինոն անհնարին կլիներ: Այսպես, եթե Ամերիկա չգային իռլանդացիները, ֆրանսիացիները, լեհերը, խորվաթները, չինացիները, մեքսիկացիները, անգամ ռուսները, եւ նույնիսկ հայերը, էլի շատերը, ավելի ճիշտ բոլորը, քանի որ Ամերիկա բոլորն են գնում, կամ գնացել, կամ ցանկանում գնալ, գոնե մեկ անգամ, ապա ամերիկյան կինոն չէր լինի, կինոն առհասարակ չէր լինի, քանի որ այն կայանում է այնտեղ ներգրավված ազգությունների մարդկանց խայտաբղետության արդյունքում, դրա շնորհիվ: Այսինքն միայն իռլանդացիները լավ կինո չեն կարող նկարել, անգամ Իռլանդիայի մասին, մինչդեռ Իռլանդիայի մասին հրաշալի կինո կարող են նկարել մի խումբ մեքսիկացիներ, իտալացիներ, լեհեր, իսպանացիներ, անպայման անգլիացիներ եւ իհարկե իռլանդացիներ:

Դուք` չգիտեմ, բայց ես համաձայն եմ, ավելինՙ ես պնդում եմ, որ տարբեր ազգությունները ոչ միայն կինոն են կայացնում, ոչ միայն կինոյի գույներն են, այլեւ աշխարհը եւ աշխարհի: Սա չի նշանակում, որ բոլորս պետք է խառնվենք, բայց սա նշանակում է, որ բոլոր նրանց, ովքեր ուզում են խառնվել, չպետք է խանգարել: Օրինակ այն հայ աղջիկը, որի ամուսինը սեւամորթ է եւ որ իրենց որդու, ի դեպ` Տիգրանի հետ (մի քիչ սեւամորթ) լուսանկարվել էին հայկական տարազով եւ արթնացրել հայու գենի նվիրյալներին, որոնք պարզվում է այնքան շատ են, որ նույնիսկ սարսափելի է` հենց հայու գենի համար: Ի՞նչ էր արել այդ հայուհին. սիրել է սեւամորթի, չի կարելի՞, իսկ ինչի՞… Ապա ամուսնացել է, կրկին չի՞ կարելի, ապա երեխա են ունեցել, ինչպես կարող է պատահել նման դեպքերում, մի քիչ սեւմաորթ է ծնվել Տիգրանը, հայ գենի համար դոշ տվող Վլադիմիրներ եւ Մայքլներ ջան, հասկանում ե՞ք, Տիգրանը: Հետո եկել են Հայաստան, հաճախ են գալիս, ամեն տարի են գալիս, հետո լուսանկարահանվել են հայկական ազգային տարազով, հայուհին, Տիգրանը եւ նրա սեւամորթ հայրը: Չի կարելի՞, հանցագործությո՞ւն է… Հավանաբար այո, քանի որ մի խումբ մարդիկ, շատ լուրջ գործունեություն ծավալող եւ հասարակական կարծիք ձեւավորող, նշեցին, թե բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են այդ նեգրի եւ հայուհու տարազով նկարը, մաղթում են, որ իրենք նեգր հարս ունենան, կամ փեսա:

Այստեղ ենք հասել, այսքան ընկել ենք… Մարդն իր որդուն Տիգրան է կոչել եւ հայկական տարազ է հագել եւ Հայաստան է ամեն տարի գալիս` բերելով իր որդուն եւ հայուհի կնոջը: Վստահաբար հայերեն շատ բառեր գիտի, կարծում եմ, որ կնոջ հետ հաճախ հայերեն են խոսում: Էլ ի՞նչ հայու գեն, ավելի ճիշտ` էլ հայու գենն ինչպե՞ս է լինում: Ընդ որում, ինչպես պարզ դարձավ այս բուռն քննարկումներից, հայու գենի նվիրյալները բողոքում են կոնկրետՙ սեւամորթի դեմ: Օրինակՙ ֆիլիպինուհի կարելի է, համենայն դեպս Լեւոն Արոնյանի դեմ ոչ ոք չի բողոքում: Ի դեպ, անվանի գրոսմաստերն ու իր գեղեցկուհի կինը` ֆիլիպինուհի Արիանան եւս հայկական տարազով նկար ունեն: Էդվարդ Նալբանդյանի դեմ էլ, եթե բողոքում են, ապա ոչ կնոջ ընտրության հարցում, չնայած նրա կինը` տիկին Նատալյան ազգությամբ ռուս է: Ավելին, հայու գենի աննահանջ կրող Շառլ Ազնավուրի երեք կանանցից ոչ մեկը հայուհի չի եղել, չնայած` վերջին կնոջ հետ, ազգությամբ շվեդ Ուլլա Տոպսելի, շանսոնիեն ամուսնացել է Ֆրանսիայի հայկական եկեղեցիներից մեկում… Շարքը կարելի է շարունակել:

Բայց ամոթ է, ճիշտ այնպես, ինչպես ամանորյա ճոխ սեղանի կողքից, հենց նոր խոզի բդի այն ճարպոտ մասը կերած ոտքի կանգնելը եւ մի հատ պարտադիր գխտալուց հետո հայու գենի պաշտպանության նվիրական գործընթացին լծվելը, չմոռանալով պահանջել աշխարհից, այդ թվում աշխարհի «սեւ» մասից, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այն աշխարհից, որին չենք ընդունում, պարտադիր չէ` մեր կողքին, տանը, պարտադիր է մեր ներսում:

Մի գաղտնիք էլ ասեմ. իրականում ոչ թե անգլիական նավերը չեն կարող բարձրանալ Արարատ սարը, այլ մեզանից շատերը մեր լեռներից դուրս ոչինչ չեն ուզում տեսնել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՖՐՈՆՏԻԿ ԹԵՎՈՍՅԱՆԸ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՄԱՐՅԱ ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԻ ԵՎ «ՉՈՐՍ ՀԱՏ» ՏՂԱ

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱՆԴՈՒԽՏԸ» ԴԱՏԻ Է ՏՎԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԿԱՆԴՈՒԽՏԸ» ԴԱՏԻ Է ՏՎԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դաֆթյան

12/05/2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դաֆթյանը գրում է. 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել...

ԿարդալDetails

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական