Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արցախում գործում է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ

Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 9-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ»,- ասվում է հրամանագրում: