Երեքշաբթի, Նոյեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՐԻՆ ՍԿՍՎԵԼ Է ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՄԲ

17/03/2017
- 17 Մարտի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վերջին երկու տարիներին դրանք անընդհատ նվազում էին

2017-ի առաջինՙ հունվար ամսին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 84 մլն դոլար կամ մոտ 22 մլն դոլարով ավելի նախորդ տարվա հունվարի համեմատ: Կենտրոնական բանկի հրապարակած այս տեղեկատվությունը արմատապես տարբերվում էր նախորդ երկու տարիներինՙ 2015-2016-ի ընթացքում դեպի Հայաստան դրամական փոխանցումների դինամիկայի մասին հրապարակումներից: Ընդ որում, աճել է ինչպես դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը, այնպես էլ դրանց զուտ ներհոսքըՙ արտահոսքի եւ ներհոսքի տարբերությունը: Այն կազմել է մոտ 41 մլն դոլար եւ մոտ 21 մլն դոլարով գերազանցել անցյալ տարվա հունվարի զուտ ներհոսքի ցուցանիշը:

Այս փոփոխությունը տեղի է ունեցել դեպի Հայաստան դրամական փոխանցումներ ուղարկվող հիմնական երկրիՙ Ռուսաստանից ուղարկված գումարների ավելացման շնորհիվ: Հունվարին այդ երկրից ուղարկված դրամական փոխանցումները կազմել են 43 մլն դոլար կամ մոտ 11 մլն դոլարով ավելի նախորդ տարվա հունվարի համեմատ, իսկ զուտ ներհոսքը (արտահոսքի եւ ներհոսքի տարբերությունը) Ռուսաստանից դեպի Հայաստան կազմել է 27 մլն դոլար կամ մոտ 13 մլն դոլարով ավելի 2016-ի հունվարի համեմատ: Այսինքն, նախՙ ավելացել է Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական ներհոսքը, երկրորդՙ նվազել հակառակ ուղղությամբ արտահոսքը, որը նախորդ երկու տարիներին աճել էր:

Խոսելով նախորդողՙ 2015-2016 թվականների մասին, հիշեցնենք, որ թե որքան նվազեցին այդ ընթացքում դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումները: 2015-ին բանկային համակագրով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան էր փոխանցվել 1 մլրդ 631 մլն դոլար, 2016-ին ավելի քիչՙ 1 մլրդ 532 մլն դոլար: Սա այն դեպքում, երբ 2014-ին այդ ցուցանիշը կազմել էր 2 մլրդ 123 մլն դոլար: Նվազումը պայմանավորված էր Հայաստանի հիմնական առեւտրային գործընկեր Ռուսաստանի Դաշնության տնտեսական վիճակի վատթարացմամբՙ պայմանավորված նավթի գների անկմամբ: 2015-ին կոնկրետ Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների տեսքով մուտք է գործել 1 մլրդ 8 մլն դոլար, 2016-ինՙ 896 մլն դոլար, այն դեպքում, երբ 2014-ին Ռուսաստանից դեպի Հայաստան էր փոխանցվել 1 մլրդ 554 մլն դոլար:

Ինչպես արդեն նշեցինք, 2017-ի սկիզբը հակառակ միտումն արձանագրվեց: 2016-ի ընթացքում նավթի գների փոքր աճը եւ կայունացումը, Ռուսաստանի կողմից նավթի գներից կախվածության նվազման քայլերը եւ դրանց անմիջական արդյունքՙ ռուբլու փոխարժեքի կայունացումն ու արժեւորումը, դրական ազդեցին նաեւ դեպի Հայաստան իրենց հարազատներին գումար ուղարկող մեր հայրենակիցների ֆինանսական կացության վրա: Դոլարային արտահատությամբ հաշվարկած, նրանց ուղարկած գումարն ավելացավ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 35-40 տոկոսը դրամական փոխանցումներ է ստանում արտերկրից, ապա կարելի է սպասել, որ դրանց ծավալների ավելացումը կխրախուսի ներքին պահանջարկը, համապատասխանաբար նաեւՙ տնտեսական ակտիվությունն ու աճը: Սա նաեւ հավելյալ նպաստավոր պայման է Հայաստանի կառավարության կողմից աջակցություն ստացած ներդրումային ծրագրերի իրականացման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽՈՒՄ «ՋԱՆ»-Ի ԱՌԵՎՏՈՒՐ ՉԿԱ

Հաջորդ գրառումը

ԻԲՐԵՒ ԱՐԾԻՒ…

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԻԲՐԵՒ ԱՐԾԻՒ...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական