Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

07/04/2017
- 07 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի Եգիպտոսի նախագահ Աբդել ֆաթահ ալ-Սիսիին: Դա կլինի նրանց երկրորդ անձնական հանդիպումը 2016-ից ի վեր: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի տեղեկացմամբ, երկու երկրները համաձայնագիր կկնքեն արմատական իսլամիզմի դեմ մղվող պայքարում համագործակցությունը խորացնելու վերաբերյալ:

Ռաֆիկ Հարիրիի անվան Մերձավորարեւելյան հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Խ.Ա. Խելիերի կարծիքովՙ երկու նախագահները խոր հակակրանք են տածում քաղաքական իսլամիզմի հանդեպ: Առկա է նաեւ Թրամփի եւ ալ-Սիսիի փոխադարձ անձնական համակրանքի գործոնը: Թրամփը գտնում է, որ ալ-Սիսին 2014 թ. նախագահ դառնալուց հետո վճռական քայլեր է ձեռնարկել ահաբեկիչների դեմ: Ի դեպ, երբ 2013 թ. եգիպտացի զինվորականները ալ-Սիսիի գլխավորությամբ տապալեցին «Մուսուլման եղբայրների» վարչակարգը, նախագահ Բարաք Օբաման սառեցրել էր ռազմական օգնությունը Կահիրեին, ինչը ոգեւորությամբ էր ընդունվել Թուրքիայում: Էրդողանին շատերը քննադատում էին ալ-Սիսիի դեմ հանդես գալու համար: Նա արդարանում էրՙ ասելով, թե ինքը հանդես է գալիս մարդկանց կամքն անտեսողների դեմ: «Եգիպտոսի իսկական նախագահը Մուհամմեդ Մուրսին է», ասում էր նա:

Ավելի վաղ Անկարան ողջունել էր Լիբիայի ղեկավար Մուամմար Քադդաֆիի եւ ապա Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումը: Արեւմուտքցի փորձագետները նշել էին, որ Թուրքիան ձգտում է հարմար առիթն օգտագործել, որպեսզի ուժեղացնի իր ազդեցությունը մահմեդական աշխարհում, որի առաջատար երկիրը Եգիպտոսն է: Թուրքիան ձգտում էր Եգիպտոսի միջոցով տիրել նախաձեռնությանը ամբողջ Մերձավոր Արեւելքում: Դրան հաջորդեցին թուրք-իսրայելական հարաբերությունների վատացումը եւ Սիրիայի ճգնաժամի խորացումը: Բայց Անկարան պետք է հասկանար, որ կրակը տարածվում է իր իսկ սահմանների երկայնքով:

Ներկայումս թուրք փորձագետները խոստովանում են, որ այն ժամանակ Թուրքիան Եգիպտոսում տեղի ունեցող ամեն մի իրադարձություն ընկալում էր այնպես, ասես դա տեղի է ունենում Թուրքիայում: Անկարան պաշտոնապես չճանաչեց Եգիպտոսի նոր վարչակարգը եւ այդ երկրում կատարվածը անվանեց ոչ թե «ժողովրդական հեղափոխություն», այլ «զինվորական հեղաշրջում»: Իր հերթին Կահիրեն կասկածներ արտահայտեց «Մուսուլման եղբայրների» եւ Անկարայի իշխանությունների կապերի գոյության առնչությամբ: Անկարայի կանխատեսումներին հակառակ, Օբամայի վարչակազմը, ալ-Սիսիից սահմանազատվելովՙ չպաշտպանեց Էրդողանին: Եգիպտոսի ղեկավարը հայտարարում էր, որ Թուրքիան խնդիրներ ունի հարեւանների հետ եւ տարածաշրջանում կորցրել է իր բոլոր դաշնակիցներին: Պատահական չէ, որ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Անկարան ամեն ջանք գործադրում էր, որպեսզի Սպիտակ տանը Էրդողանին ընդունեն մերձավորարեւելյան մյուս ղեկավարներից առաջ: Դա պատճառաբանվում էր նրանով, որ Թուրքիան տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ դաշնակիցն է ՆԱՏՕ-ի գծով:

Սակայն Թրամփը Էրդողանի հետ հեռախոսազրույց ունեցավ միայն 2017 թ. փետրվարին եւ Էրդողանին հավաստիացրեց, որ ԱՄՆ-ը Թուրքիային աջակցում է որպես ռազմավարական գործընկերոջ եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի: Հետո Անկարան սկսեց երկու ղեկավարների հանդիպումը շաղկապել ապրիլի 16-ին Թուրքիայում նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետՙ ակնկալելով Վաշինգտոնի աջակցությունը: Թուրքիա այցելեցին ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն, Միացյալ շտաբների կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, Սենատի զինված ուժերի հանձնախմբի նախագահ Ջոն Մաքքեյնը եւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Բայց այդ բոլոր այցելությունները կրում էին ավելի շուտ տեխնիկական բնույթ, կողմերը քննարկում էին Սիրիայի հարցին առնչվող կոնկրետ խնդիրներ:

«Ռեգնում» գործակալությունը մեջբերում է օրերս Էրդողանի արած հայտարարությունը, ըստ որի նա Թրամփի հետ հանդիպում կունենա մայիսին, այսինքն հանրաքվեից հետո: Էրդողանը դա բացատրել է նրանով, որ ԱՄՆ-ում ընդունված չէ օտար երկրների ղեկավարների հետ հանդիպել քվեարկությունից 60 օր առաջ: Սակայն որոշ թուրք քաղաքագետներ նշում են, որ Թրամփին համոզել չհաջողվեց նույնիսկ փետրվարին Մյունխենում կայացած կոնֆերանսում, երբ արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն միացավ իր իսրայելցի եւ սաուդցի պաշտոնակիցների հակաիրանական հռետորաբանությանը: Դա արվեց չնայած այն բանին, որ Թուրքիան Սիրիայի հարցում Ռուսաստանի եւ Իրանի դաշնակիցն է: Իր հերթին Էրդողանի խորհրդական Թահա Գենչը հայտարարեց, որ Թուրքիան հավանություն չի տալիս Մերձավոր Արեւելքում այսպես կոչված «արաբական ՆԱՏՕ» ստեղծելու Կահիրեի գաղափարին, թեեւ դա արժանացել է ԱՄՆ-ի հավանությանը:

Այս կապակցությամբ թուրքական «Յենի Շաֆաք» թերթը ենթադրում է, որ Սպիտակ տան օրակարգում թերեւս կա գաղտնի ծրագիր, որ արաբական պետություններին դրդում է Դամասկոսի հանդեպ իրենց վերաբերմունքը փոխելՙ անկախ Սիրիայի եւ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների ներկա վիճակից: Որոշ թուրք փորձագետների գնահատմամբ, եթե Վաշինգտոնը ստիպված լինի Սիրիայի հարցում ընտրություն կատարել «Իսլամական պետություն» եւ Ասադի միջեւ, ապա նա կնախընտրի Ասադին, իսկ Թուրքիայի ու Եգիպտոսի միջեւ ընտրություն կատարելու դեպքում նախապատվությունը կտրվի Եգիպտոսինՙ նկատի ունենալով Ռուսաստանի ու Իրանի ազդեցությամբ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԵ՞Ն ԱՐԴՅՈՔ «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐ»

Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Իրանն ու ԱՄՆ-ը կշարունակե՞ն բանակցությունները

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Երուսաղեմում պատվում են հրեաների կյանքը փրկած հայերին

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Փաշինյանը «եկեղեցու պառակտումը» ներառել է իր կուսակցության նախընտրական ծրագրում «Եկեղեցին հավատացյալներին խաղաղ դիմադրության կոչելու իրավունք ունի»

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական