Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԵ՞Ն ԱՐԴՅՈՔ «ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐ»

07/04/2017
- 07 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Քառօրյա պատերազմի առաջին տարելիցը թերեւս ոչ պատահականորեն համընկավ Բրյուսելում ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի արած այն հայտարարությանը, որով նա Մոսկվային դատապարտեց Ուկրաինայում շարունակվող մարտական գործողությունների եւ օկուպացման համար: Դիտորդները նշում են, որ Թիլլերսոնի խոսքերը ավելի կոշտ էին, քան մինչեւ օրս նախագահ Թրամփի եւ նրա վարչակազմի արած հայտարարությունները: Այն պնդումն է արվում, թե պետքարտուղարը նախապես մտադրվել էր այդ նիստին մասնակցելու փոխարեն մեկնել Մոսկվա: Սակայն այդպես չեղավ:

Ամերիկացի դիվանագետի խոսքերի կապակցությամբ Ռուսաստանի արտգործնախարարությունը տարակուսանք արտահայտեց: Միեւնույն ժամանակ Deutche Welle ռադիոկայանը մեջբերում է 1990-ականների վերջերին ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչը եղած Յոախիմ Բիտտերլիխի այն հայտարարությունը, թե Դոնալդ Թրամփի վարչակազմում ձեւավորված տպավորության համաձայն, ՌԴ նախագահ Պուտինը իր «կարմիր գծերն» է համարում Ուկրաինան եւ Անդրկովկասը: Դրանով իսկ գերմանացի դիվանագետը կրկնում է «Ռեգնում» գործակալության եւ եվրոպացի մի շարք փորձագետների արած այն հայտարարությունը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները միեւնույն շղթայի օղակների պես կապվում են Սիրիայի եւ Ուկրաինայի իրադարձությունների հետ: Այդ մասին ֆրանսիական Le Figaro թերթում մասնավորապես գրել է լրագրող եւ միջազգային հարցերի փորձագետ Ժան-Կլոդ Գային : Նա հիշեցնում է, որ Ուկրաինայի ճգնաժամի ծագումից հետո դրա կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր ձեռնարկվեցին հիմք ընդունելով այն երկյուղները, որ դա սպառնալիք է ստեղծում Եվրոպայի անվտանգության համար, իսկ Ադրբեջանը հանդես եկավ համաշխարհային ընկերակցությանն ուղղված կշտամբանքներով:

Բաքուն աշխարհին մեղադրում էր այն բանում, որ նա բավարար ուշադրություն չի դարձնում Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այն ժամանակ հայտարարում էր. «Եթե հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված լիներ, ապա Ուկրաինան այժմ թերեւս չէր բախվի այդ հակամարտությանը, քանի որ այստեղ եւս առկա է նույն սցենարըՙ նույն անջատականությունը, տարածքային ամբողջականության խախտումը, օկուպացումը: Դրանք ասես միմյանց հայելային արտացոլումը լինեն»: Սակայն, ինչպես գրում է Գային, Ուկրաինան շուտով դադարեց լինել Արեւմուտքի կառավարությունների գերակայությունը: Բաքուն զգաց դա: Կիեւը սրեց իրադրությունը երկրի հարավարեւելյան մարզերում, իսկ Բաքուն պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ: Այդպես սկսվեց միանգամից երկու ճգնաժամերի բախումըՙ ուկրաինականի եւ ղարաբաղյանի, այն հաշվարկով, թե Արեւմուտքը կմիջամտի դրանց:

Ներկայումս վերստին նկատվում է իրադրության սրում Ուկրաինայի արեւելքում: Բրյուսելում Թիլլերսոնի արած հայտարարության համաձայն, Ամերիկայի եւ ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինայի աջակցումը մնում է անսասան: Նրա խոսքերովՙ Ռուսաստանը չի կատարում Ուկրաինայի արեւելքում ռազմական հակամարտությունը կարգավորելուն ուղղված սեփական պարտավորությունները Մինսկի համաձայնությունների շրջանակներում: Ըստ Թիլլերսոնի, այնտեղ ռուս անջատականները կռվում են ուկրաինական զորքի դեմ, ինչը, նրա բնորոշմամբ, վարկաբեկում է ամբողջական, ազատ եւ խաղաղ Եվրոպայի մասին Արեւմուտքի ընդհանուր ընկալումը: Սակայն նա հաշվի չի առնում, որ Ամերիկան չի մտնում Նորմանդական խմբի մեջ, որի առաքելությունը Ուկրաինայի ճգնաժամի կարգավորումն է: Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ Մինսկի խմբի համանախագահ է եւ Հայաստանը չի անվանում անջատողական եւ ԼՂ խնդիրը չի կապում Եվրոպայի ընդհանուր ընկալման հետ: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ամերիկացիները չեն թողնում, որ ԼՂ հակամարտությունը մտնի հետխորհրդային տարածքի ճգնաժամերի միասնական շղթայի մեջ, այս կապակցությամբ նշում է «Ռեգում» գործակալությունը:

Ֆրանսիական Le Journal International հրատարակությունը հավաստելով, որ ներկայումս անակնկալների է բախվում Հարավային Կովկասի (Անդրկովկասի) քաղաքական-տնտեսական ամբողջ վերնախավը, որի հայացքը ուղղված էր Հիլարի Քլինթոնին, ում Ուկրաինա-Անդրկովկաս-Սիրիա սխեմայում նախատեսվում էր վերջ դնել Բաշար Ասադին օգնելուն: Ինչպես նշվում էր, Անդրկովկասում Վաշինգտոնը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ է գործում ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով, որի մասնակիցներն են Հայաստանն ու Ադրբեջանը: Ինչ վերաբերում է Վրաստանին, նա ձգտում է պահպանել առաջնային հարաբերությունները Վաշինգտոնի հետ եւ դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Սակայն Թրամփի վարչակազմը ՆԱՏՕ-ն համարում է հնացած, ինչը անորոշության գործոն է դառնում Վրաստանի քաղաքական ղեկավարության համար: Բացի դրանից, ինչպես հայտարարում է Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սպայսերը , ցանկալի է, որ ԱՄՆ-ը համակերպվի Սիրիայում Բաշար Ասադի կառավարման հետ եւ փոխարենը կենտրոնանա «Իսլամական պետության» ջախջախման վրա:

2016 թ. ապրիլյան պատերազմը, ինչպես նաեւ 2008 թ. ռուս-վրացական պատերազմը շատ նման են 1918-1920 թթ. տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, երբ բացակայում էր որեւէ հակամարտության լուծման տրամաբանությունը: Այն ժամանակ որպես հակամարտության մոդերատորներ, որպես կանոն, հանդես էին գալիս արտաքին ուժերը: Թուրք-գերմանական դաշինքի պարտության հետեւանքով 1918 թ. Օսմանյան կայսրությունը հանձնվեց Անտանտի երկրների ողորմածությանը, որոնք էլ դարձան Անդրկովկասում իրադրության տերերը: Տարածաշրջան բերվեցին գերմանական եւ անգլիկական զորքեր, իսկ 1920 թ. հայտնվեցին Թուրքիայի նոր առաջնորդ Մուստաֆա Քեմալի հետ դաշինք կնքած բոլշեւիկները եւ խորհրդայնացրին Ադրբեջանը: Բաքվի վրա հենվելով եւ Լոնդոնի հետ գաղտնի համաձայնություն կնքելովՙ բոլշեւիկները ավելի ուշ խորհդրայնացրին Հայաստանը եւ Վրաստանը: Նման իրավիճակ արդյոք կկրկնվի՞ այս անգամ:

Այսօր Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը Երեւանն է, որի հետ ձեւավորվում է պաշտպանության եւ անվտանգության միասնական տարածք: Թուրք փորձագետներից մեկի բնորոշմամբ, Մոսկվայի հետ դաշինք կնքած Անկարան կորցրել է երբեմնի ինստիտուցիոնալ հիշողությունը եւ գործում է հույզերի հիման վրա: Նախագահ Թրամփը դեռ չի մշակել այսպես կոչված «կովկասյան գործ», որը կախված է նաեւ այն բանից, թե ՆԱՏՕ-ի ներսում ի հայտ կգա՞ արդյոք «եվրոպական հիմք» եւ ո՞վ առաջատար դեր կխաղա այնտեղ: Ահա թե ինչու Անդրկովկասում դեռ ոչ ոք չի ուրվագծել այսպես կոչված «կարմիր գիծ»: Ուստի կարելի է միայն ենթադրություններ անել, թե ապագայում ինչպես կզարգանա իրադրությունը տարածաշրջանում, կամ ինչպիսի արտաքին կենտրոններ ակտիվ մասնակցություն կունենան դրան: Ակնհայտ է լոկ այն, որ իրադրությունը լինելու է այն բանի ածանցյալը, թե ինչպիսին կլինի Մերձավոր Արեւելքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԳԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

Հաջորդ գրառումը

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Իրանն ու ԱՄՆ-ը կշարունակե՞ն բանակցությունները

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Փաշինյանը «եկեղեցու պառակտումը» ներառել է իր կուսակցության նախընտրական ծրագրում «Եկեղեցին հավատացյալներին խաղաղ դիմադրության կոչելու իրավունք ունի»

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Երուսաղեմում պատվում են հրեաների կյանքը փրկած հայերին

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական