«Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ երկկողմ բանակցությունները սկսվել են։ Նոյեմբերի 7-ին, Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Ադրբեջանը վերանայել է առաջարկները և ներկայացրել Հայաստանին։ Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը. հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։