Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄՙ ՈՐՔԱ՞Ն ԵՎ ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ

21/04/2017
- 21 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Մ.

2017-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 6,6 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության այս տեղեկատվությունը փաստում է, որ տարեսկզբին արձանագրված տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվում է: Հունվարին 2016-ի հունվարի համեմատ, տնտեսական ակտվության աճը կազմել էր 6,5 տոկոս, հունվար-փետրվարին նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատՙ 6,2 տոկոս: Հետաքրքրական է, թե տնտեսության ո՞ր ճյուղերի շնորհիվ է եռամսյակային այս ցուցանիշն արձանագրվել:

Տոկոսային առումով տարվա առաջին երեք ամիսներին ամենաբարձր աճն արձանագրվել է արդյունաբերությունումՙ 16,1 տոկոս , ապա առեւտրի շրջանառությունումՙ 11,3 տոկոս, այնուհետեւՙ ծառայությունների ոլորտումՙ 10 տոկոս: Սակայն, գումարային առումով ամենամեծ աճն արձանագրվել է առեւտրի շրջանառությունում, որից հետո այն կազմել է 489 մլրդ դրամ: Արդյունաբերության արտադրանքի ծավալը` 361 մլրդ դրամ է եղել, ծառայությունների ծավալը` 301 մլրդ դրամ:

Առեւտրի ծավալների աճը վկայում է այն մասին, որ վերջին երկու տարիներին պահանջարկի անկման միտումը Հայաստանում հաղթահարվել է , բայց մյուս կողմից աճն այստեղ ինքնին մեծ արժեք չունի, քանի որ այս ճյուղը չի ստեղծում հավելյալ արժեք:

Տնտեսության մյուս երկու ճյուղերում անկում է գրանցվելՙ գյուղատնտեսությունում 1,5 տոկոս, շինարարությունումՙ 13,6 տոկոս: Ակնկալիքներ կան, որ գյուղատնտեսությունում այս տարի, այդուհանդերձ, աճ կարձանագրվի, ինչին նպաստում են բարենպաստ եղանակային պայմանները: Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այս ոլորտում շարունակական անկումը կասեցնելու ուղղությամբ կառավարությունը որոշակի ջանքեր է ներդնում, որոնց արդյունավետությունը պարզ կդառնա առաջիկա ամսիներին (շինարարության ոլորտում իրավիճակի մանրամասների մասին տեսնել վերեւի հրապարակումը):

Արտաքին առեւտրաշրջանառությունը եւ հատկապես արտահանումը տարեսկզբին շատ ավելի տպավորիչ աճ ուներ, որի տեմպը փոքր ինչ նվազել է: Այդուհանդերձ, արտաքին առեւտրի աճը երկնիշ էՙ 17,4 տոկոս, որի արդյունքում այն հասել է 1 մլրդ 246 մլն դոլարի: Արտահանումը առաջին եռամսյակում կազմել է 443 մլն դոլար, աճելով 16,5 տոկոսով, իսկ ներմուծումըՙ 803 մլն դոլար, աճելով 17,9 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը տարվա առաջին երկու ամիսների արդյունքով կազմել 360 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում էապես չի փոխվել: 2017-ի հունվար-մարտի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն բարձրացել է 1,1 տոկոսով եւ կազմել 183 հազար դրամ: Որոշ չափովՙ 2,2 տոկոսով ավելացել է մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձը, կազմելով 219 հազար դրամ, իսկ պետական համակարգում աշխատողներինը նվազել է 1,8 տոկոսով, կազմելով 155 հազար դրամ:

Գնաճի վարքագիծը որոշակիորեն փոխվել է: Թեեւ մարտ ամսին արձանագրվել է 0,1 տոկոս գնանկում նախորդ տարվա մարտի համեմատ, բայց սպառողական զամբյուղի հիմնականՙ սննդամթերքի գներն այդ նույն ժամանակահատվածում աճել են 3,4 տոկոսով:

Եթե ամփոփենք վերոնշյալ ցուցանիշները, կարելի է արձանագրել, որ լուրջ գործընթացներ են գնում արդյունաբերությունում, որ առկա է ներքին պահանջարկի վերականգման միտում, բայց բնակչության եկամուտների էական աճ դեռեւս տեղի չի ունեցել: Տնտեսական ակտիվության նման տեմպի պահպանման դեպքում արդեն եկող տարի հիմքեր կառաջանան սոցիալական համապատասխան քայլերՙ պետական սեկտորի աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացման ուղղությամբ կատարելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ 2000-ԱԿԱՆՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ «ԲՈՒՄԸ»

Հաջորդ գրառումը

ՄԱՅԻՍԻ 8-Ի ՓՈԽԱՐԵՆ ԿԱՇԽԱՏԵՆՔ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՅԻՍԻ 8-Ի ՓՈԽԱՐԵՆ ԿԱՇԽԱՏԵՆՔ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական