Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՇԱՑԱԾ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

28/04/2017
- 28 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Անկախ դատավորների կայացրած որոշումները երբեմն անհստակ, նույնիսկ հակասական բառերի կույտեր են, հատկապես երբ խոսքը վերաբերում է միջազգային հարաբերություններին: Հաճախ քաղաքականությունն է որոշում որեւէ դատավճռի ելքը, լուծումը: Միջազգային իրավունք ասվածը նման է մի կոշիկի, որը համապատասխանում է ուժեղ ու հզոր մարդու ոտքին:

Թուրքիա, կամ Օսմանյան Թուրքիա անվանումով երկիրը ոչնչացնում է էթնիկական բնիկ մի ժողովուրդի, սրախողխող անում նրա երկու-երրորդին, տիրանում ամբողջ ունեցվածքին, տեղահանում ողջ մնացածներին, եւ մեկ դար անց դեռեւս մնում է քաղաքակիրթ հռչակված աշխարհի հարգարժան անդամը, մինչ զոհերն ու վերապրողները չեն կարողանում հետադարձ պահանջով դիմել հանցագործներին: Միջազգային իրավունքի բոլոր իրավական ճանապարհները առաջնորդում են դեպի… ոչ մի տեղ:

Քաղաքականությանը հարմարվելը դեմ է գնում ամեն տեսակի տրամաբանության եւ աղճատում է պատմական ճշմարտությունը:

Ներկայի խնդիրների մեծ մասը այս ձեւով է լուծում ստանում: Որոշումները բխում են ուժեղի շահերից: Հարավսլավիան մասնատվեց եւ ռումբերի հեղեղի տակ ծնունդ առավ Կոսովոն, որի ղեկավարներն այժմ Եվրոպայում կատարվող որոշ ահաբեկչությունների թիկունքին են կանգնած: Այս փոքրիկ պետությունը, որը չունի պատմական անցյալ եւ չի կարող շարժվել առանց ՆԱՏՕ-ի «հենակների», Եվրոպայի դեմ ծավալվող ծայրահեղ իսլամիստական շատ գործողությունների հրահրողն է:

Նման քաղաքական իրականությունը միայն հուսահատություն կարող է առաջացնել արդարություն որոնող երկրների մոտ:

Ադրբեջանն, իր հերթին, ՄԱԿ-ում ունեցած իր հզոր գործընկերների միջոցով քաղաքական իրականություն է դարձնում Նախիջեւանի, Խոջալուի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ստերը: ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ, եւ նույնիսկ Հայաստանի բարեկամ երկրներՙ Ռուսաստանն ու Իրանը, ընդունում են պարտադրված իրավիճակը: Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի վերաբերյալ անտեսվում է:

Յուրաքանչյուր տարի ապրիլին հայերն սկսում են հաշվել, թե քանի պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ մտածել, թե արդյոք Մ. Նահանգների նախագահն օգտագործելո՞ւ է «ցեղասպանություն» եզրը ամերիկահայերին ուղղված իր ելույթի ժամանակ: Այս խաղը մենք արդեն տասնամյակներ շարունակ խաղում ենք, եւ հավանաբար շարունակենք մնալ այդ տիրույթում մեկ կամ երկու դար եւս:

Երբ կենդանի օրգանիզմում վերք է առաջանում, բոլոր առողջ բջիջները դեպի այդ վերքն են շարժվում, որպեսզի բուժեն այն: Եթե սա գիտականորեն ճշմարիտ է, ապա ճշմարիտ պետք է լինի նաեւ հասարակագիտության բնագավառում:

Հայոց ցեղասպանությունը, որի 102-րդ տարելիցը նշում ենք այս տարի, անասելի հսկայական տարողության ողբերգություն, աղետ էր, որ հայրենազրկեց մի ամբողջ ժողովրդի, եւ վերապրողներին էլ թողեց, որ իրենց տեղը գտնեն քաղաքակիրթ ժողովուրդների կողքին: Բայց քաղաքական նպատակահարմարություն կոչվածը միշտ ի նպաստ Թուրքիային է գործում, խոչընդոտելով մեր երկսայր պայքարն ընդդեմ ժխտողականության եւ հանուն ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության:

Համաշխարհային գերագույն ուժերի աջակցությամբ Թուրքիան դարձել է տարածաշրջանային հզոր պետություն, որն իր ձեռքի տակ ունի հսկայական ռեսուրսներ: Նա մարտահրավեր է նետում ինչպես արեւելքին, այնպես էլ արեւմուտքին, միաժամանակ ցեղասպանական ներքին պատերազմ մղելով ընդդեմ իր քուրդ փոքրամասնության: Նա նաեւ պայքարում է ցեղասպանության ճանաչման հետամուտ հայերի դեմ, փորձելով կանխարգելել կամ նսեմացնել հայերի ձեռնարկած որոշ միջազգային ծրագրերի ազդեցությունը: 2015-ին այդ նկատառումներով Թուրքիայի կառավարությունը կազմակերպեց Գալիպոլիի արշավանքի հարյուրամյակի տոնակատարությունը: 1930-ականներին «Մուսա լեռան 40 օրերը» ֆիլմի նկարահանումները հաջողությամբ խոչընդոտելուց հետո, հիմա էլ Թուրքիան հովանավորել է «Օսմանցի լեյտենանտը» խորագրով ֆիլմի թողարկումը, որպեսզի աշխարհով մեկ տարածի Հայոց ցեղասպանության մասին իր խեղաթյուրված տարբերակը: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերՙ Սթիվն Ջոել Բրաունը «Հուրրիեթ Դեյլի Նյուսի» հետ զրուցելիս ասել է. «Օբյեկտիվ եւ հարգալից վերաբերմունքովՙ հանդեպ համընդհանուր տառապանքների, մենք ցանկացանք հանրությանը ներկայացնել այն ինչ տեղի է ունեցել հայերի եւ թուրքերի հետ արեւելյան Անատոլիայումՙ Առաջին աշխարհամարտի օրերին, մի թեմա, որ նախկինում չի արծարծվել»:

Սա հենց այն ճշգրիտ քաղաքական ուղերձն է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուն փորձում են մարդկանց մտքերում ամրապնդել վերջին տարիներին: Կատարվածը համընդհանուր դժբախտություն էր: Երկու կողմերն էլ, պատերազմի արդյունքում, տուժեցին: Թե որ կողմը պատճառեց ցավը, եւ որ կողմը տուժեց ավելի, էական չէ:

Բայց կարծես այս քարոզչական նպատակներով թողարկված ֆիլմը, որին ներգրավված է նաեւ Էրդողանի որդինՙ Բիլալը, այնքան էլ իր նպատակին չի ծառայելու:

«Հայոց ցեղասպանությունը ժխտող հոլիվուդյան նոր էպիկական ֆիլմը» խորագրով «Դեյլի Բիստ» պարբերականում տպագրված Մայքլ Դելիի ջախջախիչ հոդվածը քողազերծում է դերասանների խաբված լինելու հանգամանքը: «Եթե Բեն Քինգզլին, Ջոշ Հարտնետը եւ Հերա Հիլմարը պատկերացնեին, որ մեղսակից են դառնալու ցեղասպանության ժխտողական քարոզարշավին, նրանք վստահաբար չէին համաձայնվի նկարահանվել «Օսմանցի լեյտենանտը» ֆիլմում» գրում է Մայքլ Դելին: Սցենարիստ Ջեֆ Ստոքուելը նույնպես կուլ է գնացել խորամանկությանը: Թուրք անհատներ, որոնք կապ են ունեցել ֆիլմի արտադրության հետ, խուսափել են հարցազրույց տալ Դելին, սակայն նրան հաջողվել է հանդիպել Ստոքուելին , ով խոստովանել է, որ ինքը չի իմացել, որ ֆիլմը նպատակ է հետապնդում խոչընդոտելու «Խոստումը» ֆիլմի թողարկումը: «Ես վերջերս եմ կարդացել որոշ մեկնաբանություններ այդ ծրագրի իսկական նպատակների մասին, բայց եթե նույնիսկ դա էր խնդիրը, ինչո՞ւ ինձ տեղյակ չէին պահել: Պրոդյուսերները սովորաբար նման «մրցունակ» ծրագրերի մասին իրար տեղեկացնում են, որպեսզի խթանեն ավելի արագ թողարկելու տվյալ ֆիլմը», ասել է նա: (Կիցՙ լայն հատվածներ Մայքլ Դելիի հոդվածից):

Բոլոր ցուցանիշներով պարզվում է, որ թուրքական կողմը խաբել է Ստոքուելին: «Դեյլի Բիստը» շարունակում է. «Ստոքուելը, ինչպես նաեւ պրոդյուսեր Ջոել Բրաունը, լավ մտադրություններով են առաջնորդվել, բայց «ES» ֆիլմընկերության ներգրավվածությունը ցույց է տալիս, որ «Օսմանցի լեյտենանտը» սովորական հոլիվուդյան ֆիլմ չէ: Ստոքուելը գործ է ունեցել միայն «YProductions-ի» պրոդյուսերների հետ եւ ոչինչ չի իմացել «ES-ի» մասին, որը հապավումն է «Eastern Sunrise Films-ի» (Արեւելյան արշալույսի ֆիլմընկերություն, որի լոզունգն է «Արեւելքից, որտեղ արեւը առաջինն է ծագում, մենք վեր ենք կենում նայելու աշխարհին»): «Ես «ES- ֆիլմզի» համապրոդյուսեր լինելու մասին իմացել եմ մի քանի շաբաթ առաջ, ֆիլմի վերջնական օրինակում համապատասխան տարբերակիչ նշանը տեսնելուց հետո», նշել է Ստոքուելը:

Իրազեկվածությունից հետո Մայքլ Դելին խորամուխ է եղել Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությանը, եւ հայտնաբերել դեսպան Հենրի Մորգենթաուի եւ բազմաթիվ անվանի պատմաբանների վկայությունները: «Դեյլի Բիստ» (Daily Beast) պարբերականը իր այս հրապարակումով խառնել է բոլոր խաղաթղթերը թուրքերի, որոնք չեն հրաժարվում ժխտողականությունից: Թուրքիան կազմակերպված ձեւով եւ օգտագործելով իր տպավորիչ ռեսուրսները փորձելու է հակադրվել հայերի ամեն մի նախաձեռնությանը: Ավելին, նա փորձելու է առաջ անցնել եւ կանխարգելել մեր որոշ ծրագրերի իրագործումը: Դրա միակ պատասխանը մեր տաղանդների եւ ռեսուրսների ներկա մոբիլիզացումն է, որով պետք է վերականգնենք արդարությունն ու պատմական ճշմարտությունը:

Բազմաթիվ վավերագրական եւ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր կան հրեական հոլոքոսթի մասին, բայց հրեաները, կամ նրանցից շատերը, բողոքում են, որ աշխարհը դեռ ամբողջովին իրազեկված չէ այդ մասին: (Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերի վերջերս կատարած մեկնաբանությունները գալիս են ապացուցելու, որ որոշ ճշմարտություն կա դրանում):

Հայերս դեռ պետք է ունենանք այն միակ գեղարվեստական ֆիլմը, որը կհամապատասխաներ միջազգային չափանիշներին:

Որտե՞ղ են հաջորդ Քըրք Քըրքորյանները, որպեսզի ունենանք «Խոստումը» ֆիլմի նման այլ կինոնկարներ եւս:

Մենք պետք է պայքարենք եւ սպասենք, որ վերականգնվի արդարությունը, շարունակելով անշուշտ հիշատակել այժմ արդեն սրբադասված մեր անմեղ զոհերի տարելիցը, որովհետեւ ուշացած արդարությունը նշանակում է մերժված արդարություն:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նախորդ գրառումը

ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԲՈՂՈՔԸՙ Ո՞ՐՆ Է ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԻՐԱԿԱՆՈՒՄ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

«ԻՆՉ ՊԱՏԱՀԵՑ ԻՐԱԿԱՆՈՒՄ»

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական