2022 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 2037 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 2821 բեռնատար, այսինքն՝ Վրաստանում գտնվող հայկական բեռներով բեռնատարների քանակը նվազել է 800-ով և այժմ կազմում է մոտ 1700 բեռնատար։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այդ ժամանակում Հայաստան է մտել ԵԱՏՄ բեռներով մոտ 2071 մեքենա, և հերթերը դեպի Հայաստան եկող հոսքում աննշան են։
Վերին Լարսի թողունակությունը մեծացել է այնտեղ կատարվող ընդլայնման աշխատանքների արդյունքում։
Ըստ տվյալների` այժմ բեռնատարները մոտ վեց օր են անցկացնում Վրաստանում»,- գրել է Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում: