Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԻ ՉԻ ՏԱԼԻՍ ԷՐԴՈՂԱՆԻ ՃՆՇՄԱՆԸ

05/05/2017
- 05 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Անկարային կոչ են անում վերադառնալ եվրոպական արժեքներին

Մալթայում տեղի է ունեցել Եվրոմիության անդամ եւ հավակնորդ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում: Օրակարգի գլխավոր հարցերից մեկը եղել է Թուրքիայի անդամակցության չափանիշների կատարման խնդիրը: Այդ հարցի առթիվ լսվել է Եվրոխորհրդարանի զեկույցը, որը պատրաստել էր Կատի Պիրին: Այս կապակցությամբ ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եւ ԵՄ-ում նախագահող Մալթայի արտգործնախարար Ջորջ Վելը հրավիրել էին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Եվրոմիության եւ Թուրքիայի փոխհարաբերություններում ճգնաժամեր քիչ չեն եղել, բայց ներկայիս ճգնաժամը, որը ծագեց սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված հանրաքվեից հետո, ունի առանձնահատուկ բնույթ: Հանրաքվեն ընդլայնում է նախագահի լիազորությունները եւ վավերացնում անցումը խորհրդարանականից նախագահական կառավարման: Որոշ փորձագետներ այս ճգնաժամի մակարդակը համեմատում են Կիպրոսի ԵՄ անդամ դառնալուց հետո ծագած ճգնաժամի հետ: Այն ժամանակ Կիպրոսի հունական մասի իշխանությունները ԵՄ անդամ դառնալուց հետո հրաժարվեցին ՄԱԿ-ի առաջարկած կղզու վերամիավորման ծրագրից: Դա նշանակում էր, որ Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու հարցը գործնական հարթությունից տեղափոխվում է տեսական հարթություն: Անկարան համակերպվեց այդ հարվածինՙ վստահ լինելով, որ Եվրոմիությունը այնուամենայնիվ կգնահատի Մերձավոր Արեւելքում ռազմավարական կարեւոր դիրք զբաղեցնող Թուրքիային: Պատահական չէ, որ մինչեւ վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարում էր, թե Եվրոմիությունը զգում է իր երկրի կարիքը:

Սակայն «Արաբական գարնան» եւ Սիրիայի հետ կապված կոնկրետ իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան սխալ հաշվարկ էր կատարելՙ ենթադրելով, թե ռազմավարական կարեւորությունը արեւմուտքցի գործընկերներին կստիպի լռելյայն ընդունել աշխարհիկ պետության փոխակերպումը նախագահական կոշտ կառավարմամբ իսլամիստական պետության: Բացի դրանից, ճգնաժամը որպես քրիստոնեական Եվրոպայի եւ մահմեդական Թուրքիայի դիմակայություն ներկայացնելու Էրդողանի փորձերը կոշտ եւ նյարդային հակազդեցություն առաջացրին Բրյուսելում: Սկզբում ԵԱՀԿ Ժողովրդավարական եւ մարդու իրավունքների գրասենյակը հայտարարեց, որ հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Այնուհետեւ ԵԽԽՎ պատգամավորները քվեարկեցին Թուրքիայի նկատմամբ ԵՄ մշտադիտարկման նվաստացուցիչ գործընթացը վերսկսելու օգտին, ինչը կապված է այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման եւ 2016 թ. հուլիսյան հեղաշրջման փորձից հետո արտակարգ դրության երկարաձգման հետ: Ի պատասխանՙ Անկարան սպառնաց նվազագույնի հասցնել Թուրքիայի վճարումները ԵԱՀԿ բյուջեին եւ դադարեցնել թուրք պատգամավորների մասնակցությունը այդ կազմակերպությանը: Բայց այդ սպառնալիքները չսասանեցին պաշտոնական Բրյուսելի դիրքորոշումը, որը առաջ քաշեց ԵՄ-ին ինտեգրվելու հարցում Թուրքիայի հետ բանակցությունները առհասարակ դադարեցնելու խնդիրը: Ըստ որում, ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, այդ հողի վրա հենց Եվրոմիության ներսում տեղի ունեցավ պառակտում: Այսպես, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը ԵՄ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար Վալետտա ժամանելուն պես հայտարարեց եվրոպական ընկերակցությանը Թուրքիայի անդամակցության անհնարինության մասինՙ միաժամանակ նշելով, որ հարկավոր է այդ երկրի հետ շարունակել երկխոսությունը այլ հարցերի շուրջ: «Ես միշտ ասել եմ, որ Թուրքիան հեռանում է Եվրոպայից: Հանրաքվեի անցկացումը հերթական քայլը դարձավ «կարմիր գծից» անդին»,- ընդգծեց Կուրցը: նրա խոսքերովՙ Եվրոմիությունը պետք է շարունակի Թուրքիայի հետ երկխոսությունը ուրիշ հարցերի առթիվՙ ընդսմին նրա հետ չխոսելով անդամակցության մասին: Իր հերթին Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբրոնն ասաց, որ եվրոպացիների ճանաչած Թուրքիան մահացել է, եւ դրա հետ մեկտեղ դե ֆակտո վերջ է գտել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր հերթին հավանություն է տալիս վերոնշյալ մոտեցմանը:

Իհարկե գոյություն ունի նաեւ հակադիր կարծիք, բայց գլխավորը դա չէ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ներկայումս Բրյուսելը փորձում է Թուրքիայի ներսում աշխուժացնել եվրոպամետ ուժերը: Դա տեղի է ունենում մանավանդ այն բանից հետո, երբ Էրդողանը երկրի ներքին պառակտվածության պայմաններում սպառնաց ԵՄ անդամակցության հարցում վերանայել Անկարայի դիրքորոշումը: Հանրաքվեի արդյունքներում ձայների գրեթե հավասար բաշխումը վկայում է գրեթե կայուն այն միտումի գոյության մասին, որը իր մեջ թաքցնում է Եվրոպայի կողմից մեկուսացվելու վտանգ: Պատահական չէ, որ Թուրքիայի քաղաքական ասպարեզում վերստին հայտնվել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը , ով երկրի կառավարությանը կոչ է անում սթափորեն գնահատել Թուրքիայում քաղաքական մշտադիտարկումը վերսկսելու ԵԽԽՎ որոշումը: Այդ կոչերը հարուցում են Էրդողանի բացասական արձագանքը: Նա հայտարարեց, թե Թուրքիան երբեք չի ընդունի լիովին քաղաքականացված այդ որոշումը:

ԵՄ արտաքին գործերի եւ պաշտպանական հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին փորձել է փրկել իրավիճակըՙ Մալթայում արտգործնախարարների հանդիպումից առաջ հայտարարելով, որ Թուրքիան մնում է Եվրոմիության գործընկերը, եւ որ ինտեգրման գործընթացը կշարունակվի: Սակայն նախարարների հանդիպումից հետո նա հայտարարեց, որ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում «ճեղքում» առայժմ չի նկատվում: Նրա խոսքերովՙ Թուրքիան հասկանում է, թե իրենից ինչ է պահանջվում, մանավանդ այնպիսի հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքները, զանգվածային լրատվության միջոցների ազատությունը եւ միջազգային իրավունքի հարգումը: Ինքըՙ Մոգերինին դժվար թե հավատա Էրդողանի նահանջին, բայց Արեւմուտքում Էրդողանին միահեծան առաջնորդների շարքին դասելու իրողությունը նոր իմաստ կհաղորդի ինչպես Սիրիայի ճգնաժամին Թուրքիայի մասնակցության հեռանկարներին, այնպես էլ քրդական հարցին:

Ճակատամարտը շարունակվում է, եւ դրա միջանկյալ ելքը այժմ կախված է նրանից, թե Մերձավոր Արեւելքի քաոսը կճարակի՞ արդյոք Թուրքիան, թե՞ Անկարային կհաջողվի այն վերաուղղորդել դեպի Եվրոպա: Անշուշտ, կախված է նաեւ նրանից, թե Էրդողանն այսուհետեւ դեպի ուր կտանի իր երկիրը:

Նախորդ գրառումը

ՄԵԾԱՐԱՆՔ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ ՀԻՄՆՎԱԾ Է

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 75 ՏԱՐԵԿԱՆ

Լրահոս

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է. ուղիղ

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական