Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կայացավ Երիտասարդ կոմպոզիտորների առաջին մրցույթ-փառատոնը

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 28-ին Երեւանի Առնո Բաբաջանյան համերգասրահում եզրափակիչ գալա համերգով ամփոփվեց երիտասարդ կոմպոզիտորների առաջին մրցույթ փառատոնը:

Մրցանակի արժանացած 2 ստեղծագործությունների հեղինակներն են երիտասարդ կոմպոզիտորներ Արմեն Գեւորգյանը «Kyrie Eleison» եւ Էլեն Յոլչյանը «Հովեր» խմբերգային ստեղծագործություններով:

Կոմպոզիտոր Արմեն Գեւորգյանը, իր խոսքով, փորձել է միջնադարյան մեսսային բնորոշ մասին էքսպերիմենտալ կերպով մոտենալ: Նա լատիներեն տեքստով երգվող խմբերգում ներառել է Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմից հայերեն մի հատված՝ որը կատարում է մենակատար երգիչը:

Էլեն Յոլչյանն իր ստեղծագործության համար ընտրել է արեւմտահայ կին գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զաբել Եսայանի տեքստերից, իսկ խմբերգն առանձնանում է երգչական ձայների անսովոր ընդգրկմամբ, որ ամեն երգչախմբի կատարման համար գուցե այնքան էլ դյուրին չէ եւ կարող է պահանջվել հատուկ կազմ:

2022 թ. մրցույթ-փառատոնը անցկացվում էր «Խմբերգային ստեղծագործություն» անվանակարգում եւ նվիրված էր  կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր, Հայկական երաժշտական համաժողովի հիմնադիր – նախագահ, պրոֆեսոր Լեւոն Չաուշյանի հիշատակին:

«Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոնը» ստեղծվել է «Դիվիզի» արվեստների սինթեզ մշակութային հասարակական կազմակերպության կողմից (հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Մարինե Ալավերդյան): Այն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Նախագծի գործընկերներն են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ  «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան:

Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ – փառատոնի նպատակն է տաղանդավոր երիտասարդ կոմպոզիտորների բացահայտումը, նրանց ստեղծագործական զարգացման աջակջությունը,  ինչպես նաեւ մասնագիտական կառույցների ավելի լայն ուշադրության գրավումը ժամանակակից կոմպոզիտորների աշխատանքին եւ նրանց երաժշտության առաջխաղացմանը:

Ընտրված ստեղծագործությունները կկատարվեն Հայաստանի «Դիվիզի» երգչախմբի կողմից (գեղ. ղեկավար եւ խմբավար՝ Մարինե Ալավերդյան), իսկ մրցույթին մասնակցած բոլոր ստեղծագործությունները կհավաքվեն խմբերգերի ձեռնարկում, որը կտրամադրվի երաժշտական կրթօջախներին եւ մրցույթի մասնակիցներին:

Ժյուրիի անդամներն էին.

Երվանդ Երկանյան` ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական Մրցանակի դափնեկիր, Մեծի Տանն Կիլիլիոյ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալակիր, կոմպոզիտոր

Աշոտ Ղազարյան՝ ՀԿՄ-ի սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության մասնաճյուղի ղեկավար, կոմպոզիտոր, տեսաբան, դաշնակահար

Արամ Հովհաննիսյան՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական գծով պրորեկտոր, կոմպոզիտոր,

Մարինե Ալավերդյան՝  «Դիվիզի» արվեստների սինթեզ ՄՀԿ նախագահ, Հայաստանի «Դիվիզի» երգչախմբի ղեկավար,«Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոնի» հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, խմբավար:

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս է տեսել «Հրաշք լիներ» գիրքը

Հաջորդ գրառումը

Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականությունը

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
05 Հունիսի, 2026

Յստակեցում՝ պատասխանելով մեզի ուղղուած բազմաթիւ հարցումներուն

05/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականությունը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը խոսել է Ադրբեջանում ջրային ռեսուրսենրի պակասի մասին

05/06/2026

Կասպից ծովում ջրի մակարդակը նվազում է, և այն մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական