Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱՐԱՏ-ՈՒՐԱՐՏՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՙ ՖԻԼՄԻ ՏԵՍՔՈՎ

02/06/2017
- 02 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Հայոց ուրարտական պետությունը մշտական ուսումնասիրության ու բացահայտումների աղբյուր է: Եթե հաշվի առնենք, թե ինչ հսկայական տարածքի եւ ինչ հզոր քաղաքակրթության մասին է խոսքը, ապա հասկանալի է դառնում հայ եւ օտարազգի գիտնականների հետաքրքրության պատճառը: Ուրարտուն եղել է հզոր գերտերություն, որի սահմանները ձգվում են այսօրվա Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի տարածքում: Ուրարտուի մասին գիտական ուսումնասիրություններ շատ կան, բայց առաջին անգամ մեծածավալ, գիտահանրամատչելի վավերագրական ֆիլմ է պատրաստվել, որը համապարակ տեղեկություններ է հաղորդում այդ պետության մասինՙ հիմնադրումից մինչեւ անկում: Ուրարտուի թագավորության մասին հսկայածավալ նյութն ու ուսումնասիրություններն առիթ են դարձել, որպեսզի հղանա դրանք ֆիլմի վերածելու գաղափարը, որի հեղինակը պատմաբան Արտակ Մովսիսյանն է: Նրա սցենարի հիման վրա էլ ռեժիսոր Արտակ Ավդալյանը նկարահանել է «Արարատ-Ուրարտու թագավորություն» փաստագրական ֆիլմը:

Ֆիլմի աշխատանքներն սկսվել են 2008 թվականից: Կադրեր կան, որոնք արվել են 2009-ին Էրեբունի թանգարանում Ուրարտուին նվիրված գիտաժողովից: 9 տարի հետո «Արարատ-Ուրարտու թագավորություն» ֆիլմը պատրաստ է: Պրեմիերան տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Արտակ Մովսիսյանը ներկայացրեց ֆիլմի պատրաստման ընթացքն ու նպատակները. «9 տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ գումար էինք հայթայթում, ուղեւորությունները նկարահանում, աշխատանքը շարունակում. գումարը վերջանում էր, սպասում էինք մեկ այլ ֆինանսական աղբյուրի ու այսպես շարունակ: Հովանավորները հիմնականում Սփյուռքից են: Մեզ հաջողվեց վերջին փուլն էլ ավարտել, հատկապես ֆիլմի թարգմանությունը նախաձեռնելՙ ռուսերեն, անգլերեն, պարսկերեն եւ թուրքերեն: 120 րոպե տեւողությամբ այս ֆիլմը վավերագրական գիտահանրամատչելի ժանրի է:

Ցուցադրման պայմանավորվածություն ենք ձեռք բերել տեղական հեռուստաընկերությունների հետ: «Արարատ-Ուրարտու թագավորություն» ֆիլմը կտեղադրվի համացանցում. մտադիր ենք նաեւ որպես ուսումնական ձեռնարկՙ այն տրամադրել մեր կրթօջախներին, բանակին:

Ֆիլմն առաջին համահայկական թագավորության մասին է, որն ապրել է 300 տարի (Ք. ա. 9-7-րդ դարեր) եւ միավորել ամբողջ Հայկական լեռնաշխարհը: Արարատ-Ուրարտու պետությունը եղել է գերտերություն եւ իշխել հարեւան երկրների վրա, նաեւ նվաճել դրանք: Այդ պետության սահմաններում է հենց գծագրվել ամբողջ հայոց պատմությունը: Այդ սահմաններն են 19-րդ դարի աշխարհագրագետները կոչել Հայկական լեռնաշխարհ: Ցավոք մեր ժողովրդին Ուրարտուից հայտնի է միայն Արգիշտիի անունը: Այս ֆիլմը հանրությանը ծանոթացնում է հայոց հզոր թագավորության գործունեությանը, պատմությանը, նրա ստեղծած քաղաքակրթությանն ու մշակույթին»:

Ֆիլմում ընդգրկված են տարբեր թանգարաններ, նկարահանվել են Կարմիր բլուրի, Արեւմտյան Հայաստանում թուրքական արշավախմբի պեղումները Երզնկայի մոտ: Արշավախմբի ղեկավար Կարաօսմանօղլուն հատուկ այս ֆիլմի համար հարցազրույց է տվելՙ նշելով Ուրարտու անվանումը, հնագիտական նշանակությունը, բայց չանելով էթնիկական որեւէ շեշտադրում: Նկարահանումներ են արվել Հայաստանի Հանրապետության, Արեւմտյան Հայաստանի, Իրանի 30 հնավայրերում, այդ թվումՙ Բեհիստունում, ուր գտնվում է հայտնի եռալեզու արձանագրությունը. այնտեղ Հայաստանը պարսկերեն հիշատակվում է Արմինա, էլամերենումՙ Հարմինուա եւ ասուրաբաբելերենումՙ Ուրարտու: Եւս մի փաստ, որ երեք հիշատակումներն էլ նույն Հայաստանն ենՙ տարբեր լեզուներով եւ որ երեքն էլ հայերի պատմական հայրենիքն են: Ու չկա մի գիտնական, որ կասկածի տակ առնի այն փաստը, որ հայերն այդտեղ տեղաբնակներ ու գերիշխող էթնոս են եղել: Բացի վերոնշյալ անուններից, հայերի հայրենիքն ունեցել է այլ անվանումներ եւսՙ Բիայնա, Արմանի, Նաիրի, Հայասա, Արմինա: Ընդունված է ասել, որ Հայկական լեռնաշխարհը 300.000 քկմ է, բայց հարակից շրջաններում, Ատրպատականի տարածքում էլ հայերը բավականին նվաճումներ են արելՙ Ուրմիո լճից հարավ: Ընդհանուր առմամբ Ուրարտու պետության տարածքը կազմել է 300-400.000 քկմ: Արգիշտին եւ Սարդուրին երկու անգամ Բաբելոնն են գրավել: Եթե հաշվի առնենք, որ հայոց արքաները նվաճել են նաեւ այլ երկրներ, ապա Հայաստանի տարածքը կազմել է մեկ միլիոն քկմ:

Ֆիլմում ներառված են ութ հայ եւ ութ օտարազգի գիտնականների հարցազրույցներ: Լոնդոնի թանգարանի սեպագրության բաժնի ղեկավար Իրվինգ Ֆինքելը , Իտալիայիցՙ Միրյո Սալվինին , Գերմանիայիցՙ Գերնոթ Վիլհելմը , ԱՄՆ-ի Բերկլիի համալսրանիցՙ Դեվիդ Ստրոնախը , որը երկար տարիներ պեղել է Էրեբունին, ներկայացնում են Արարատ-Ուրարտու թագավորության ժամանակաշրջանին ու պատմամշակութային ժառանգությանը բնորոշ մանրամասներ: Ֆիլմում Ստրոնախը հենց Էրեբունի արգելոցում էլ ներկայացնում է Ուրարտուի ճարտարապետությունը: Իսկ ֆրանսիացի գիտնական Ֆրանսուա Ֆիշեն , որ նույնպես մասնակցել է Էրեբունու պեղումներին, խեցեղեն գտածոներն է ներկայացնում ու հետաքրքրական մեկնաբանություններ անում Վանի թագավորության մշակույթի եւ քաղաքակրթական ձեռքբերումների մասին: Ֆիլմը ներկայացնում է, թե ինչ նշանակություն ունի Ուրարտուն մեր պատմության մեջ, ինչ քաղաքակրթություն ու արժեք է ունեցել հին աշխարհում:

Հետադարձ հայացքով գնահատելով մեր պատմական անցյալըՙ ֆիլմը տեսաշարով ցուցադրում է այն, ինչը պատմողական տեքստով է ներկայացվում: Իսկ դա, իհարկե, հեշտ չի ստացվել: Մենք գործ ունենք մի աշխարհի հետ, որի հետքերն են միայն պահպանվել, որը հողի տակ է եւ ընդգրկում է հսկայական տարածք: Այս ամենը վիզուալ առումով տեղ հասցնելը բարդ աշխատանք է: Ռեժիսորական մոտեցումը ներկայացնում է Արտակ Ավդալյանը. «Պատմողական վավերագրական ֆիլմում, երբ խաղարկային հատվածներ չկան, ռեժիսորական լուծումները հեշտ չեն, բայց պատմագիտական հարուստ նյութը, զուգակցված տեսաշարին ու երաժշտությանը, ստեղծում է մի ամբողջականություն, որը փորձում է առավելագույն տեղեկություն հաղորդել մարդկանց, նրանց տանել դեպի պատմության խորքերն ու Ուրարտու պետության ժամանակները: Որպես հայՙ ես ինձ շատ հպարտ եմ զգում, որ ունեցել եմ այսպիսի նախնիներ, այսպիսի հզոր պետություն: Ֆիլմի նկարահանումների ժամանակ բազմաթիվ բացահայտումներ են եղել, որոնք ապշեցրել են ինձ. ամենից շատ զարմացրել ու հիացրել են Ուրարտուի արքաները: Երեք կարեւորագույն առաքելություն անբեկանելի է եղել նրանց համարՙ այգի տնկել, պաշտպանել պետության սահմանները, ապահովել անվտանգությունը եւ տաճար կառուցել»:

Ինչ ճանապարհ կանցնի «Արարատ-Ուրարտու թագավորություն» վավերագրական ֆիլմը եւ ինչ հնչեղություն կստանաՙ կախված է մեր արժեքների նկատմամբ մեր տրամադրվածությունից ու սիրո չափից: Փաստարկված, հիմնավորված, հազար ու մի աղբյուրներով ճշտված տեղեկությունները ֆիլմի տեսքով մատուցված են, մնում է, որ յուրաքանչյուր հայ ազգային արժանապատվության ձգտումով մասնակցի ֆիլմի հանրահռչակմանն ու տարածմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱՆՁԱԳՈՂԵՐԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄԸ ԵՎ ԱՄՆ-Ի ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ ԱՅԴ ՀԱՐՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՎԹԻ ԳՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄԸ ԵՎ ԱՄՆ-Ի ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ ԱՅԴ ՀԱՐՑՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական