Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՋԻԵՎԻ ՆՈՈՒ-ՀԱՈՒՆ

02/06/2017
- 02 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ բանակցություններից հետո Կիպրոսի արտգործնախարար Կուսուլիդեսը հայտարարել է, որ չի կարելի զուգահեռներ անցկացնել «Հյուսիսային Կիպրոսի» եւ Արցախի միջեւ, քանի որ ի տարբերություն առաջինի, որը Թուրքիայի կողմից բռնազավթված է, «Արցախը հայերի պատմական տարածքն է»: Այդ առթիվ haqqin.az-ը մայիսի 30-ին կարճ տեղեկատվություն էր տարածել եւ հավելել, որ «մոտակա ժամերին սպասում է» Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին: (https://haqqin.az/news/101452)

Օրվա ընթացքում, սակայն, հակառակորդի արտաքին քաղաքական գերատեսչությունը լուռ մնաց: Միայն մայիսի 31-ին նույն լրատվամիջոցը փոխանցեց ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը, որը ստանդարտի մեջ ունի մի նրբերանգ: Քննադատելով Կիպրոսի ԱԳ նախարարին, ադրբեջանցի պաշտոնյան հարկ է համարել դիտել տալ, որ Կիպրոսի հյուսիսում «դարեր ի վեր ապրում են թուրքեր, որոնք նույնպես ունեն ինքնորոշման իրավունք»:(https://haqqin.az/news/101486)

Այս դիտարկումը պատահական համարել չի կարելի: Ադրբեջանի ԱԳՆ-ում, հավանաբար, երկար են մտածել, թե ինչ պատասխանեն եւ եկել եզրահանգման, որ ամենաճիշտը Կիպրոսին «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչման հավանականության մասին ակնարկը կլիներ:

Սա դիվանագիտական նոու-հաու կարելի է համարել, քանի որ ստացվում է այսպես. եթե Կիպրոսը համարում է, որ Արցախը հայերի պատմական տարածք է եւ ունի ինքնորոշման իրավունք, ապա նույնը վերաբերում է նաեւ կղզի պետության հյուսիսային շրջանի էթնիկ թուրքերին: Ավելի պարզ ասած, Ադրբեջանը Կիպրոսի հյուսիսային հատվածը ճանաչում է որպես «թուրքերի պատմական տարածք»:

Դժվար է ասել, թե Կիպրոսի ԱԳ նախարարի հայտարարությունը Բաքվում հասկացել են որպես այդ երկրի կողմից Արցախի անկախության ճանաչման պատրաստակամության դրսեւորում, բայց «Հյուսիսային Կիպրոսի» մասին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի ակնարկից հենց դա է հասկացվում: Տվյալ դեպքում դա նաեւ արդարանալու ենթատեքստ ունի. գաղտնիք չէ, որ Ադրբեջանը «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» հետ ունի բազմակողմ հարաբերություններ: Իհարկե` Թուրքիայով միջնորդավորված, բայց դա ոչինչ չի փոխում: Փաստն այն է, որ բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը «հարգող» Ադրբեջանը գործնականում ճանաչում է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»: Ադրբեջանի ԱԳՆ անհանգստությունն այս իմաստով հասկանալի է. Բաքուն չի բացառում, որ Կիպրոսն էլ կարող է Հայաստանով միջնորդավորված, բայց փաստացի ուղղակի կապեր հաստատել Արցախի հետ: Ստացվում է, որ Ադրբեջանը, կամա թե ակամա, դրդում է, որպեսզի Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսվի: Դա, երեւի, փրկություն կլիներ Ալիեւի համար, քանի որ նրան կտար սեփական հանրության առաջ արդարանալու հնարավորություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԻՐ ՍԱՐՍԱՓԻ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ

Հաջորդ գրառումը

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱ՞Ն, ԹԵ՞ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱ՞Ն, ԹԵ՞ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական