Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դու ձգվեցիր, հասար մեր օրեր ու դեռ գնալու ես դարեր

02/12/2022
- 02 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Չարենցը 125 տարեկան է, մեծ է. գիտենք, անընդհատ կրկնում ենք, բայց ինչո՞ւ է մեծ, ո՞րն է մեծ լինելու չափանիշը:

Պոետի, առհասարակ, արվեստագետի հանճարեղությունը գնահատվում է նրա՝ բոլոր ժամանակների համար արդիական լինելու չափանիշով: Նրա մեծ, բացառիկ լինելը չափվում է խոսքի, մտքի՝ ապագային ուղղված ու գալիք դարերում իրականանալի կանխատեսումներով:

Չարենցը հենց այդպիսին է: Նա երեք ժամանակների համար է՝ անցյալի, որովհետեւ պոետի հոգեւոր, մշակութային, աշխարհաքաղաքական միտքն ու լեզուն, նրա աշխարհայացքի տիեզերական արմատները մեր պատմության, կենսագրության խորքերից են գալիս:

Չարենցը ներկայի պոետ է, որովհետեւ 100 տարուց ավելի ամեն սերունդ իր ժամանակի հետ համահունչ ու համընթաց է համարել Չարենցին:

Չարենցը ապագայի պոետ է, որովհետեւ կանխորոշել է լինելիքը՝ հիմնված անցյալի ու ներկայի վրա:

Ազգի, հայրենիքի ապագան կանխատեսելու համար հարկավոր է ճանաչել հայրենիքն ու ազգին: Իր ապրած 40 տարիներին պոետը հասցրել է արմատապես, առարկայական, շոշափելիորեն իմանալ, թե ինչ նյութից է կառուցված հայը, աշխարհի հետ հարաբերություններում ինչպես է դրսեւորում իրեն ու, ամենակարեւորը, ինչպես է հարաբերվում հայը հայի հետ, առերեւույթ ու ընդհատակյա ինչ դրսեւորումներ, ինչ բովանդակություն ունի հայը:

«Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր,

Կապվիր նյարդով յուրաքանչյուր քո քնարին ու քո դարին», – գրել է Չարենցը:

Նա ցույց է տվել հավերժական դառնալու ճանապարհը: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա՝ բոլոր ժամանակներում պահանջված, չխամրող, չհնացող լինելու համար պետք է ձեռքդ լինի ոչ միայն ներկայի, այլեւ ապագայի զարկերակին, պետք է աշխարհն ու քեզ հետ կատարվածն ընկալել լայն աշխարհայացքով ու տեսադաշտով, այնքան ընդգրկուն, որ հայացքիդ ճառագայթները հասնեն մինչեւ գալիք դարեր:

  1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար անցնում է  Վանա լճից հյուսիս-արեւելք: 18 տարեկան Չարենցը կամավորների խմբում էր: Նա Արեւմտյան Հայաստանում սեփական աչքերով է տեսնում դժոխքը, անցնում է դժոխքի միջով.  ձյան ու սառույցի մեջ սպանված հայերի դիակներ, ավերված շեներ, հայաթափ հայրենիք, ու, բնական է, որ նա գրելու էր  «Դանթեական առասպելը»: Չարենցը կամավորագրվել էր, որպեսզի Արեւմտյան Հայաստանը՝ իր հայրենիքն ազատագրեր թուրքերից:

105 տարի հետո… Արցախ: 18 տարեկան մեր տղաները ինքնակամ նետվեցին դժոխքի կրակների մեջ: Նրանք դարձյալ կռվում էին թուրքի դեմ, դարձյալ՝ իրենց Հայրենիքը պաշտպանելու, Հայրենիքից դուրս վռնդելու թուրքին: Սահմռկեցնող նմանություն ու ընդհանրություն: Մի տեղ Արեւմտյան Հայաստան, մեկ այլ տեղ՝ Արցախ, Չարենցն էլ էր 18 տարեկան, մեր տղաներն էլ: Թշնամին էլ է նույնը՝ թուրքը: Ու դարձյալ աշխարհաքաղաքական կեղտոտ խաղեր, մեծ տերությունների ամենակուլ երախում խժռվում են Արեւմտյան Հայաստանը՝ 1915-ին, Արցախը՝ դրանից 105 տարի հետո՝ 2020-ին:

Չարենցի ժամանակներն էլ էին ասյօրվա Հայաստանի ժամանակների պես՝ մերժվում էր ազգային մտածողությունը, պետականամետ ձգտումը. ամենուր վախի մթնոլորտ, համարձակ, արդարամիտ, ազգային ողնաշարով հայերը հալածվում էին, դատապարտվում, մերժվում ու ոչնչացվում:

Իր հետ ոտք մեկնող միջակությունները՝ Գեւորգ Աբովը, Ազատ Վշտունին, Հրաչյա Քոչարը, Չարենցի ստվերն անգամ սրախողխող անող Նաիրի Զարյանը պիտի ներքուստ իրենց խեղճացած, փոքրացած զգային, իսկ հարկ եղած դեպքում պիտի պայքարեին Չարենցի ահագնացող ու անվիճելի հանճարի դեմ: Հրաչյա Քոչարը պիտի հայտարարեր. «Չարենցը մի քար է ընկած մեր գրականության ճանապարհին, ինչքան  շուտ նետենք մի կողմ, այնքան լավ»:

Հանճարների ճանապարհը միշտ անցնում է  Գողգոթայի միջով, մինչեւ… խաչելություն:

Չարենցը դեռեւս 1920 թվականին էր  իր մահվան տեսիլը պատկերացրել՝ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան»:

Ու ճղճիմ, փոքրոգի, վտիտ, գաղափարազուրկ ամբոխին ներքեւում թողնելով՝ Չարենցը պիտի վերեւից նայեր անգամ իրեն քննադատողներին ու սուտ մատնություն տվողներին, իր դահիճներին ու իրեն հոշոտողներին: 37 թվականին՝ հարցաքննության ժամանակ, պիտի պաշտպաներ անգամ իր գրական հակառակորդներին: 

Ոչինչ չի փոխվել: Հիմա միայն տեղեկատվական տեխնոլոգիաներն են ավելացել ու մատի հպումով աշխատող հեռախոսները: Մարդու գազանային կերպն ու բնույթը, հայրենիքը, արժանապատիվ, հայրենապաշտ հային  սեփական գրպանին ու աթոռին զոհելու մոլուցքը նույնն է մնացել:

Չարենցը 1921-ին պիտի գրեր «Տաղարան» շարքը, պիտի ասեր՝ Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում: Պիտի իր երկիր  Հայաստանին ասեր՝

Հազար ու մի վերք ես տեսել, էլի՛ կտեսնես,

 Հազար խալխի ձեռք ես տեսել, էլի՛ կտեսնես

…Քո Չարենցին լեզու տվող երկիր հայաստան,

Հազար ու մի երգ ես տեսել, էլի՛ կտեսնես

ՆԱԻՐ ՅԱՆ

Նախորդ գրառումը

Օրակարգում Հայաստանի քարտեզներն են

Հաջորդ գրառումը

Ժիրայրի հետ եւ առանց Ժիրայրի

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ժիրայրի հետ եւ առանց Ժիրայրի

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական