Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահնորդական մի ընկերություն, որը նույնիսկ պատրուլ ավտոմեքենա չունի, ինչպե՞ս է իրականացնելու «Մանկական Եվրատեսիլի» անվտանգության ապահովումը. «Պանտեռա»-ի ղեկավար

28/11/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեսադարան

«Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթի անվտագնության ապահովումը վերապահված է «Սիքյուրիթի գրուպ» ՍՊԸ-ին՝ «Տավրոս» պահնորդական ծառայությանը։

Ընթացակարգն այսպես է եղել. վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ գարնանը ստեղծվել է մրցույթի կազմակերպման ու նախապատրաստման հարցերով հանձնաժողով։ Վերջերս պարզ դարձավ, որ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի անվտանգության ապահովման մրցույթը, որին մասնակցել է 4 ընկերություն, (ընթացքում չորսից մեկը դուրս է եկել), վերջնարդյունքում  շահել է «Տավրոս» պահնորդական ծառայությունը։

«Արմոբիլ», «Պանտեռա» ՍՊԸ-երը չեն մասնակցել մրցույթին, որովհետև պահանջվող հակաահաբեկչական  որակավորման սերտիֆիկատ չունեն։

Առհասարակ, Հայաստանում հակաահաբեկչական որակավորման սերտիֆիկատ պահնորդական որևէ ծառայություն չունի, նաև չկա մի ընկերություն, որն այդպիսի որակավորում տա ու համապատասխան փաստաթուղթ տրամադրի։

Պահնորդական խոշոր կազմակերպությունների ղեկավարները, մեղմ ասած, տարակուսանքի մեջ են՝ ինչպե՞ս եղավ, որ պետությունը մեկ անձից գնման սկզբունքով նախապատվությունը տվեց հենց «Տավրոսին», որը մեծածավալ, միջազգային միջոցառումների անվտանգությունն ապահովելու փորձառություն, համապատասխան անձնակազմ, մասնագիտական այլևայլ անհրաժեշտ միջոցներ չունի։

Մեկ անձից գնում, հակաահաբեկչական որակավորման սերտիֆիկատի պահանջ, որը ոչ մի կազմակերպություն չունի, և ընտրությունը կանգ է առել «Տավրոսի» վրա։

Խնդիրը «Տավրոսը» չէ, այլ այն, թե հայրենի կառավարությունն ինչպե՞ս է պատկերացնում «Մանկական Եվրատեսիլի» նման միջազգային խոշոր միջոցառման անվտանգության ապահովումը, երբ խնդրո առարկան Հայաստանի վարկանիշն է, անունը, պատիվը։

Նշենք, որ բոլոր պահնորդներն անպայման  պետք է լիցենզավորված լինեն։

Հանրային անվտանգության ոլորտում հարուստ կենսագրություն, փորձառություն ունեցող ընկերությունները  հակաահաբեկչական որակավորման սերտիֆիկատ չունենալու պատճառով չեն մասնակցել մրցույթին, որովհետև  «սև ցուցակ» ընկնելը մեկից մեկ է։ Իսկ ահա «Տավրոսը» չի վախեցել «սև ցուցակ» ընկնելուց, ավելին՝ շահել է մրցույթը, և դեկտեմբերի 11-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթի անվտանգությունը հենց «Տավրոսն» է ապահովելու։

Azg.am-ի թղթակիցն ու օպերատորը փորձեցին մտնել Մարզահամերգային համալիրի տարածք՝ նկարահանելու, թե  «Տավրոսը» անվտանգության ապահովման համար նախապատրաստական ինչ աշխատանքներ է կատարում, սակայն տարածքը խստորեն վերահսկող ոստիկանները թույլ չտվեցին։ Օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող մտնել այդ տարածք, եթե հատուկ թույլտվություն չունի։

Azg.am-ը հետաքրքրվել է, թե անվտանգության ապահովման ոլորտում փորձառություն ունեցող, 2006 թվականից պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտեռա» ՍՊԸ-ի հիմնադիր Վահե Դարբինյանն ինչ դիտարկումներ ունի հայրենի կառավարության իրականացրած անվտանգության մրցույթի ու ընտրյալ կազմակերպության վերաբերյալ։

Նշենք, որ «Պանտեռան» ապահովել է Շառլ Ազնավուրի, Ջորջ Բենսոնի, Պատրիսիա Կասի, Լարա Ֆաբիանի, Ալ Ջերոյի, Քիմ Քարդաշյանի ու Քայնե Ուեսթի և համաշխարհային այլ մեգաաստղերի հայաստանյան այցերի, նրանց հանդիպումների, համերգների հանրային անվտանգությունը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Նախորդ գրառումը

Ադրբեջանի վախերը ինքնորոշման իրավունքից․ Վարդան Օսկանյանի հոդվածը

Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստանին միջոցառումներ՝ եւ՛ քաղաքական-դիվանագիտական, եւ՛ ռազմական ոլորտներում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստանին միջոցառումներ՝ եւ՛ քաղաքական-դիվանագիտական, եւ՛ ռազմական ոլորտներում

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական