Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԸ ՀԻՄՆԱԺԱՅՌ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

03/11/2017
- 03 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հոկտեմբերի 17-ին Թեհրանի ազգային թանգարանում բացվեց մի ցուցահանդես նշանավորելու համար Հայաստան-Իրան պատմական եւ մշակութային կապերըՙ սկսած հնագույն ժամանակներից: «Իրան եւ Հայաստան: Հիշողությունների տիրույթում» խորագրով ցուցահանդեսը բաց է լինելու մինչեւ 2018 թվի հունվարի 17: Ներկայացված են Հայաստանից 100 եւ Իրանից 200 ցուցանմուշներ:

Հնագիտական պեղումները երկու երկրների միջեւ սերտ հարաբերությունների 5000 տարվա պատմություն են հայտնաբերել: Ներկա ցուցահանդեսը հիմնականում ներկայացնում է բրոնզե եւ երկաթե դարերը, երբ ուրարտական քաղաքակրթությունը ծաղկում էր Վանա լճի շրջակայքում:

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու Իրանի մշակութային ժառանգության տնօրեն Ալի Ասկյար Մունեսանը միասին կտրեցին ցուցահանդեսի բացումը ազդարարող ժապավենը: Այդ առթիվ Մունեսանը համառոտ շարադրեց Իրանի որդեգրած քաղաքականությունն իր հարեւանների նկատմամբ, ասելովՙ «Մշակութային դիվանագիտության միջոցով Իրանի կառավարությունը առաջ է տանում խաղաղության եւ բարեկամության առաքելությունը»:

Երկու երկրների հարաբերությունները դարեր շարունակ առավելաբար բարեկամական են եղել, բացի, գուցե, Վարդանանց պատերազմի (մ.թ. 451) ընթացքում, երբ հայերը կռվեցին պահպանելու համար իրենց նոր, քրիստոնեական հավատքը: Իրանի Շահի իշխանության օրերին, տեղի հայկական համայնքը վայելում էր առանձնաշնորհյալ արտոնություններ եւ դրա արդյունքում զգալիորեն բարգավաճեց: Հակառակ Իրանը վատաբանելու ազդեցիկ լրատվամիջոցների ջանքերին հայերը մնացին հարգված փոքրամասնություն այնտեղ, եւ Իրանի կառավարությունը հատուկ հոգատարություն ցուցաբերեց հայկական հուշարձաններին, եկեղեցիներին եւ հաստատություններին, բնավ չնմանվելով հարեւան Թուրքիային:

Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների ամենանշանակալի ժամանակաշրջանը, գուցե, Պարսկաստանի Սեֆեւյան հարստության հզորագույն կառավարիչ Շահ Աբբասի (1571-1629) իշխանության օրոք էր: Իրանը շատ պատերազմներ է մղել Օսմանյան կայսրության դեմ եւ Հայաստանը ստիպված է եղել մեկ սրա, մեկ մյուսի տիրապետության տակ հայտնվել: 1604-ին Շահ Աբբասը բռնի նոր Ջուղա է գաղթեցրել 250-300 հազար հայերի: Այսօր դժվար է ասել, թե այդ վերաբնակեցումը հայերի ստեղծագործական ունակությունների հանդեպ նրա ունեցած հիացմունքի՞ արդյունքն էր, թե՞ իրենից ավելի ուժեղ Օսմանյան ուժերին ոչնչացնելու քաղաքականության, մանավանդ որ հայերի մեծ մասը զոհվեց Արաքս գետն անցնելու ճանապարհին: Նրա գործադրած միջոցները բնութագրում են մի իշխանավորի, ով իր հորը բանտարկել տվեց, եւ սպանեց իր հարազատ որդուն:

Իրենց նոր, պարսկական բնակավայրում հայերը վայելում էին առանձնաշնորհյալ կարգավիճակ: Պահպանում էին իրենց քաղաքագլուխներին, դատավորներին եւ ընդարձակում առեւտրի սահմանները ինչպես երկրում, այնպես էլ երկրից դուրս, հասցնելով այն մինչեւ Հեռավոր Արեւելք ու Եվրոպա:

Մեր ժամանակներում անհրաժեշտությունից ելնելով է, որ Հայաստանն առավելաբար ապավինում է Իրանին, նկատի ունենալով Վրաստանի լուռ համաձայնության ներքո Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումները: Դա միաժամանակ ռիսկոտ հարաբերություն է, քանի որ Իրանը միջազգային պատժամիջոցների տակ էր գտնվում եւ այդ պատճառով էլ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը դանդաղ էր առաջ գնում: Այդ պատժամիջոցների մասնակի վերացումից հետո, 11 տոկոսով ավելացան Հայաստանի արտահանումները Իրան, 2017-ի հունվար-օգոստոս ամիսներին հասնելով 54.8 միլիոն դոլարի:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը վերջերս Թեհրան այցելեց ստորագրելու մի շարք համաձայնագրեր էլեկտրականության, գազի, գյուղատնտեսության, վերամշակված արդյունաբերության, տրանսպորտի, գիտության եւ մշակույթի բնագավառներում: Իրանյան գազը, մասնավորապես, թույլ է տալու Հայաստանին այլընտրանքային տարբերակ ունենալ եւ չպարտավորվել օգտվելու միայն մեկ, ռուսական գազի աղբյուրներից, որոնք անցնում են ոչ այնքան բարեկամական Վրաստանի տարածքով:

Կարապետյանի հետ համատեղ անցկացված մամուլի խորհրդակցության ժամանակ Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին շեշտը դրեց խոչընդոտները վերացնելու վրա, որպեսզի կարելի լինի ավելի սերտ տնտեսական հարաբերություններ մշակել եւ օգտվել Եվրոմիությունից բացի ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի ունեցած կապերից:

Վերջին շրջանում հայաստանաբնակները շատ էին դժգոհում, որ երկիրն այնքան էլ չօգտվեց ԵԱՏՄ-ին անդամակցելով: Այժմ, տարածաշրջանային զարգացումների կոնտեքստում, այդ անդամակցության նշանակությունը առավել բարձրանալու է ԵԱՏՄ-ի հետ Իրանի համաձայնության կնքումով: Հարաբերությունների նման զարգացումը հավանաբար կհակազդի Հայաստանին ինչպես տնտեսապես, այնպես էլ քաղաքականապես մեկուսացնելու Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ջանքերին:

Իրանը հավասարակշռված հարաբերություններ է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, միշտ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու տարբերակը, քանի որ լիամասշտաբ պատերազմի պարագայում հակամարտությունը Իրան էլ կարող է ներթափանցել: Տարածաշրջանի խաղաղության մտահոգությունից բացի, վախ կա, որ Իրանի ազերիաբնակ շրջաններում կարող են խլրտումներ առաջանան: Իրանի 80 միլիոն բնակչությունը միատարր չէ: 9 միլիոն իրանցի ազերիներ են ապրում երկրի հյուսիսում գտնվող նահանգում, որի նկատմամբ ժամանակին պահանջներ էր ներկայացրել ազերի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը :

Իրանի վերաբերյալ նեոկոնների (նոր պահպանողականների) ծրագրերում, իրանական Ատրպատականը համարվում է էթնիկական սխալ վայրում տեղակայված, որը հնարավոր թշնամիների համար կարող է խլրտումներ հրահրելու հարմար վայր լինել: Իրանի ղեկավարները միաժամանակ մտահոգ են հարեւան Ադրբեջանում Իսրայելի ծավալած ծրագրերի ու գործունեությունների կապակցությամբ:

Իրանի միջուկային համաձայնագրի կնքումով կարծես համեմատական խաղաղություն է հաստատված տարածաշրջանում: Բայց անկանխատեսելի նախագահ Թրամփը սպառնում է միակողմանիորեն չեղյալ համարել համաձայնագիրը, հակառակ որ դրա տակ ստորագրել են նաեւ Ռուսաստանն ու Եվրոպան: Նախագահ Թրամփը այդ համաձայնագիրը վատ գործարք է համարում, չնայած ապացույցներ չկա, որ Իրանը թերանում է կատարել իր ստանձնած պարտավորությունները:

Թրամփը շտապ ծլկեց նաեւ Փարիզում կայացած կլիմայի համաձայնագրից, որի տակ ստորագրած միջազգային մյուս պետությունները հավատարիմ են մնում դրան: Ամերիկայի նախագահը անտեսում է բոլորին եւ կարող է ինքնակամ որոշումներ կայացնել:

Բայց կարծես տարաձայնություններ կան նրա վարչակազմում: Նրա հետ համաձայն չեն պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու պաշտպանության քարտուղար Ջեյմս Մաթիսը : Նաեւ Եվրոմիության արտաքին գործերի հանձնակատար Ֆրեդերիկա Մոգերինին , ով շրջանցելով Սպիտակ տունը կոնգրեսին է դիմել համաձայնագիրը ուժի մեջ թողնելու խնդրանքով:

Եթե Մ. Նահանգների վարչակազմը միաձայն որոշի չեղյալ համարել համաձայնագիրը, ապա ոչ միայն անկայունություն է տիրելու տարածաշրջանում, այլեւ շատ ավելի լուրջ հետեւանքներ է ունենալու ամբողջ աշխարհում:

Երբ պատժամիջոցները ուժի մեջ էին, պետքարտուղարությունը հանդուրժում էր Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ, ըմբռնելով, որ այդ երկիրը Հայաստանի միակ հնարավոր կապն է արտաքին աշխարհի շուկաների հետ:

Անկարգությունների վերսկսման պարագայում Հայաստանը կարող է դեռեւս ապահով զգալ իրեն, բայց բիզնեսի բնագավառում նրա գործառույթները կսահմանափակվեն եւ տնտեսությունն էլ բնականաբար կտուժի:

Իրանը հիմնաժայռ է հանդիսանում Հայաստանի կայունության համար: Որեւէ ճնշում նրա վրա անմիջականորեն վնասելու է Հայաստանին սահմանափակելով նրա մուտքը համաշխարհային շուկա եւ խոչընդոտելով տնտեսական զարգացման հեռանկարները:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է «ԳՐԻՆ ՔԱՐՏԻ» ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑՈՒ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑՈՒ ՀԵՏ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական