Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍՕՐ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐԸ

01/12/2017
- 01 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու, Քաղաքագիտության դոցենտ

Տոնակատարության ամսաթիվն ընտրված է ոչ պատահականորեն: Այն սերտորեն կապված է Ղազախստանի անկախության հետ: Հենց 1991 թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցան այն ժամանակ դեռ Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունները: Պետության գլուխ ընտրվեց Նուրսուլթան Նազարբաեւը :

Ղազախստանի Առաջին նախագահի դերը գնահատելու համար արժե հիշել, թե ինչ էր կատարվում 90-ական թթ., այն բանից հետո, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը: Պլանային տնտեսությունն ավարտվեց փլուզմամբ եւ նրա մնացորդները արագ վերաձեւավորվում էին շուկայական հարաբերությունների տրամաբանությամբ: Երբեմնի միասնական Միության նորանկախ երկրներում եռում էին ազգամիջյան հակամարտությունները, որոնք բացահայտորեն վերաճում էին պատերազմական գործողությունների:

Չնայած անցումային ժամանակաշրջանի բոլոր դժվարություններին, Ղազախստանին հաջողվեց խուսափել նման հիմնախնդիրներից եւ ճգնաժամերից, որոնք ծանրացել էին հետխորհրդային պետությունների վրա: Դրա համար մեծապես պետք է շնորհակալ լինեն Ղազախստանի Հանրապետության նախագահ Ն.Նազարբաեւի հավասարակշռված եւ բազմավեկտոր քաղաքականությանը, ինչը թույլ տվեց պահպանել խաղաղությունը եւ համաձայնությունը բազմազգ պետության մեջ:

Այնպես որ զարմանալի չէ, որ մի քանի տարի անց, 2010 թ. Ն.Նազարբաեւին շնորհվեց «Ազգի առաջնորդ» կարգավիճակը:

2000-ական թթ. սկզբին Ղազախստանին հաջողվեց հաջողությամբ խուսափել այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» ալիքից, ինչը բառացիորեն հեղեղել էր հետխորհրդային տարածքը: Եվ չնայած երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձեր իրականացվել են, եւ ոչ մեկ անգամ, սակայն նախագահական թեզըՙ «սկզբում տնտեսություն, հետո քաղաքականություն», թույլ է տվել պահպանել կարգուկանոնը Ղազախստանում:

Ղազախստանի Հանրապետության Առաջին նախագահի եւս մեկ նշանակալից քայլը դարձավ մայրաքաղաքի տեղափոխումը Ալմաթի քաղաքից Ակմոլա (նախկին Ցելինոգրադ) քաղաք 1994 թ.: Վերադասավորման գործընթացը զբաղեցրեց 4 տարի: 1998 թ. օպերատիվ կերպով, տառացիորեն մի քանի շաբաթում, նախքան պաշտոնական շնորհանդեսը, քաղաքը վերանվանեցին Աստանա (ղազախերենից թարգմանածՙ մայրաքաղաք): Մի քանի տարում գավառական քաղաքից այն վերափոխվեց խոշոր տնտեսական եւ քաղաքական կենտրոնի, որը հագեցած է ժամանակակից ենթակառուցվածքով եւ ձեւավորված է ճարտարապետական ճոխությամբ:

Այժմ Աստանան հայտնի է ամբողջ աշխարհում: Եվ դրանում մեծ ծառայություն ունի Առաջին նախագահը: Ղազախստանի արտաքին քաղաքականությունը միշտ առանձնացել է խաղաղասիրությամբ եւ ուղղված է եղել փոխադարձ համագործակցությանը այլ երկրների հետ: Չարժե մոռանալ, որ երկրի առաջին նախաձեռնություներից մեկը (եւ դա նախագահ Նազարբաեւինն էր) համաշխարհային թատերաբեմում դարձավ հանրապետության հրաժարումը միջուկային զենքին տիրապետելուց եւ աշխարհում իր մեծությամբ չորրորդ միջուկային զինանոցի վերացումը: Հետագայում, Ղազախստանի նման որոշումը թույլ տվեց երկրին եւ նրա առաջնորդին ակտիվորեն հանդես գալ միջուկային զենքից ազատ աշխարհի եւ, ընդհանուր առմամբ, խաղաղության օգտին:

Այսպես, 2003 թ. Աստանայում, Բարեկամության եւ համաձայնության պալատում, առաջին անգամ տեղի ունեցավ մի աննախադեպ միջոցառում, որը նվիրված էր միջդավանաբանական համաձայնության հարցերին: Դա համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների առաջին համագումարն էր: Եվ արժե նշել, որ այն չեղավ նաեւ վերջինը, աստիճանաբար նման համագումարները գործնականում դարձան ավանդական եւ այժմ անց են կացվում կանոնավոր կերպով, մի քանի տարին մեկ:

2010 թ. հենց Ղազախստանն էր, որ հետխորհրդային տարածքում առաջինը գլխավորեց Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը (ԵԱՀԿ), խոշորագույն տարածաշրջանային կառույց, որը միավորում է իր մեջ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի 56 երկիր: Եվ ահա եւս մեկ համընկնում. հենց դեկտեմբերի 1-2-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովը, որին մասնակցում էին կազմակերպության պետությունների եւ կառավարությունների ներկայացուցիչները: Գագաթաժողովի հիմնական թեմաները դարձան անվտանգության հարցերն ու «սառեցված» հակամարտությունների կարգավորումը: Հանդիպման ավարտին ընդունվեց հայտնի Աստանայի հռչակագիրը:

Եվ այժմ էլ Ղազախստանը ակտիվորեն շարունակում է իր խաղաղասիրական գործունեությունը: Մեծապես շնորհիվ ղազախստանյան առաջնորդի հեղինակության, հատկապես Աստանայում են անցնում Սիրիայում հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային բանակցությունները:

«Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների խնդրանքով Ղազախստանը տրամադրեց հարթակ բանակցությունների համար», – ընդգծեց ինքըՙ նախագահ Նազարբաեւը պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպումներից մեկի ժամանակ. «Բոլորն ընդգծում են տվյալ գործընթացի արդյունավետությունը: Լուծված են մի քանի տարածքներում ռազմական գործողությունների դեէսկալացիայի հիմնախնդիրները: Մշակված են համագործակցության հետագա մեխանիզմները, բարելավվել է հումանիտար իրավիճակը»:

Բացի այդ, ղազախստանյան առաջնորդը հանդես է գալիս իբրեւ ետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների գլխավոր նախաձեռնող: Շանհայի համագործակցության կազմակերպություն եւ ՀԱՊԿ, ԵվրԱզԷս, Մաքսային միություն եւ, վերջապես, Եվրասիական տնտեսական միությունՙ Նազարբաեւի դերն այս միավորումների ստեղծման գործում դժվար է գերագնահատել:

Այս տարի Աստանան կրկին հայտնվեց համաշխարհային իրադարձությունների կենտրոնում: Այնտեղ անցավ «ԷՔՍՊՕ 2017» Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ահռելի աշխատանք կատարվեց եւ բացարձակապես իմիջային (առաջին հայացքից) նախագիծը երկրի համար հնարավորություն բացեց ներդրումների հսկա հոսքի եւ նորարարական տեխնոլոգիաներիՙ ապագայի տեխնոլոգիաների ներդրման համար:

Կարճ ասած, Ղազախստանի քաղաքացիներն իրենց նախագահին շնորհակալություն ասելու պատճառներ ունեն, նաեւ հպարտանալուՙ նույնպես: Տոնը, որը նշվում է պետական մակարդակով, հարգանքի տուրք է Ղազախստանի ժողովրդի կողմից իր առաջնորդին, նրա ծառայությունների եւ նվաճումների հանդեպ: Այդպես էլ պետք է լիներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԻԱՅՈՒՄ 2018-ԻՆ

Հաջորդ գրառումը

ԲՌՆԱՑԻՐ, ՍԻՐԵԼԻՍ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԲՌՆԱՑԻՐ, ՍԻՐԵԼԻՍ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանության․ Շարմազանով

28/09/2025

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Փաշինյանը ՄԱԿ-ում փաստացի արձանագրեց,որ խաղաղության օրակարգը ձախողվել է ու առկա է «կոնֆլիկտային խոսույթ»։ Նիկոլի...

ԿարդալDetails

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական