Կիրակի, Հուլիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

01/12/2017
- 01 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Խմբագրական «Պայքար» շաբաթաթերթի

Երբ ազգովին կը պատրաստուինք 2018 թուին նշելու մեր առաջին հանրապետութեան հարիւրամեակը, երբեմն ակամայ, եւ յաճախՙ կամովին կը փորձենք մոռացութեան տալ մեր Երկրորդ հանրապետութիւնըՙ Խորհրդային Հայաստանը, որ անխուսափելիօրէն մաս կը կազմէ մեր պատմութեան, իբրեւ շղթայի օղակներէն մէկը մեր պետականութեան:

Եթէ ուզենք գեր-ազգայնական շունչով խօսիլ մեր երեք յաջորդական հանրապետութեանց ծննդաբանութեան մասինՙ մեր կուրծքերը ուռեցնելով պիտի յայտարարենք, թէ երեք հանրապետութիւններէն մեր նախընտրածը ծնունդ առած է իբրեւ հետեւանք հայ ժողովուրդի աննկուն պայքարին. սակայն հիմա որ կիրքերը հանդարտած պէտք է ըլլանՙ պատմութիւնը առարկայականօրէն սերտելու, պիտի ընդունինք, որ երեք հանրապետութիւններն ալ ստեղծուած են աշխարհաքաղաքական հսկայ իրադարձութեանց հոլովոյթին իբրեւ հետեւանք:

Այդ ճանաչումը երբեք չ՛արժեզրկեր այն հերոսական մարտերը, զորս մեր ժողովուրդը մղած է տարբեր ժամանակներունՙ Զէյթունէնՙ Շապին Գարահիսար, Հաճընէնՙ Ղարաքիլիսա, Վանէնՙ Սարդարապատ:

Մեր երեք հանրապետութիւններէն ամենէն երկարակեացը Խորհրդային Հայաստանն էր, որ իր գոյութեան 70 տարիներուն ընթացքին խորապէս ձեւակերպեց մեր մշակոյթը, մեր գիտական միտքը եւ մեր ինքնավարութեան վարժութիւնը:

Թէ ո՞րքան անկախ էր Խորհրդային Հայաստանըՙ չափանիշ մը չէ անոր լաւ կամ վատ ըլլալու իրականութեան: Որքան ալ ուզենք ազատ անկախ դառնալՙ մեր վեց դարու պետականազուրկ կեցութիւնը մեր մէջ թուլացուցած էր ինքնակառավարման փորձն ու հետաքրքրութիւնը: Անոր փաստերէն մէկն ալ այն է, որ մենք չկարողացանք պահել Առաջին Հանրապետութիւնը, նախ մեր ներքին անմիաբանութեան պատճառով ու նաեւՙ արտաքին քաղաքական իրադարձութեանց հետեւանքով: Այսօր, այնքան ռոմանթիկ պատկերացում մը ստեղծած ենք Առաջին Հանրապետութեան մասին, որ մոռացութեան կու տանք անոր երկրորդ տարուան անազատութիւնները, կամայականութիւնները, կառավարման սիրողական մակարդակը եւ կարճ շրջան մը ետք` միակուսակցական մենատիրութիւնը:

Նոյեմբեր 29-ին գոյութեան կոչուած Խորհրդային Հայաստանը, հակառակ մեր ժողովուրդի կամքին պետականութիւն սորվելու փորձադաշտ մը եղաւ: Աւետիս Ահարոնեան, Իտալիոյ մէջ Մովսէսի արձանին առջեւ կանգնածՙ իր հիացումը կը յայտնէր Մովսէսի առաքելութեան մասին ու կ՛ըսէր, թէ հակառակ իր ժողովուրդի կամքինՙ ան դէպի Աւետեաց Երկիր առաջնորդեց իր ժողովուրդըՙ բան մը որ մեր ալ առաքելութիւնն է, առաքելութիւնըՙ յեղափոխականներուս:

Բացի պետականութեան վարժուելու փորձէնՙ Խորհրդային Հայաստանը կամաւոր ու պարտադիր ազգահաւաքի կռուան մը դարձաւ. կամաւորՙ այն իմաստով որ հայեր կամովին ներգաղթեցին դէպի մեր Աւետեաց Երկիրը, եւ ակամայՙ այն իմաստով որ խորհրդային իշխանութիւնները արգիլած էին հայրենալքումը, որ ինքնաբերաբար սատարեց մեր ազգային թուաքանակի աճումին: Այսօր մեր երկիրը ազատութիւն ձեռք ձգած էՙ չենք կարողացած այդ ազատութիւնը օգտագործել այլապէս, քան զայն ծառայեցնելով միայն հայրենալքումի տխուր երեւոյթին:

Խորհրդային Հայաստանի ամենէն հայրենասէր պետական դէմքերէն Կարէն Դեմիրճեանի դիպուկ խօսքը լաւագոյնս կը բնութագրէ ազատութեան հետ վարուելու մեր անփորձութիւնը: «Եթէ ազատութիւն պոռալով ձեր փափաքը լոյսերը անջատել էրՙ ըսէիք մեզի, եւ մենք ալ կրնայինք այդ լոյսերը անջատել»:

Հակառակ մեզի դէմ եղած ամբաստանութիւններունՙ մենք ջատագովողը չենք եղած խորհրդային դրութեան, այլ միայն կողմնակիցը եղած ենք մեր ժողովուրդի հոգեւոր միութեան: Խորհրդային դրութիւնը կեղծ Աւետարանի մը դաւանանքին վրայ հիմնուած զարհուրելի վարչաձեւ մըն էր: Ահաւոր էին Ստալինեան աքսորները, սպաննութիւններն ու սարսափները: Մարդիկ կ՛ուզէին անպայման ՌԱԿ-ը պիտակել իբրեւ այդ յոռի վարչաձեւին կամակատարը, անտեսելով այն աշխատանքը, որ ան կը տանէր Հայաստանի ստեղծագործ միտքին արգասիքները մատուցանել սփիւռքի հայութեան:

Սակայն, այդ սարսափի դարաշրջանին հեռանալէն ետք պարզուեցաւ, թէ որո՞նք էին խորհրդային գաղտնի գործակալութեան (KGB) ծառայողները: Արդարեւ KGB-ի նախկին զօրավարներէն Օլէկ Քալուկինի գաղտնազերծումներէն պարզուեցաւ, որ Դաշնակցութեան պարագլուխներէն ամենէն կատաղի հակասովետ կարծուած երկու ղեկավարներ, յանձինս Հրայր Մարուխեանի եւ Էդիկ Յովհաննիսեանի, այդ միեւնոյն վարչակարգին գործակալութեան մէջ էին:

Մօտ երկու տարիէնՙ 2020 թուականին պիտի ամբողջանայ նաեւ Խորհրդային Հայաստանի հարիւրամեակը: Հիմա որ Ցուրտ պատերազմի հովերը մեղմացած են, յատկապէս քաղաքական ու գաղափարական բնագաւառներէն ներս, մենք կրնանք առարկայական գնահատանքը ընել Խորհրդային Հայաստանին, առանց բոլշեւիկեան գործակալ պիտակուելու զգուշութեան:

Հակառակ արիւնալի վարչակարգի ճնշիչ մթնոլորտինՙ հայուն հանճարը գտաւ այնտեղ համեմատական խաղաղութիւնըՙ յառաջապահ գիտութիւն ստեղծելու, իր Վիքթոր Համբարձումեանով, Ալիխանեան եղբայրներով եւ Գրիգոր Գուրզադեանով տիեզերքը ուսումնասիրելու եւ հայրենի գիտութեան մասը դարձնելու: Թամանեանով չքնաղ մայրաքաղաք մը ստեղծելու, Խաչատուրեանով մեր տոհմիկ երաժշտութիւնը համաշխարհային համերգասրահներու զարդը դարձնելու, Սարեանով աշխարհի թանգարանները ճոխացնելու, Աճառեանով, Մանանդեանով, Մալխասեանով, Արարատ Ղարիպեանով եւ Գեւորգ Ջահուկեանով լեզուագիտութեան ու պատմագիտութեան հիմքերը ամրագրելու: Չարենցով, Շիրազով, Մաթեւոսեանով, Կապուտիկեանով, Պարոյր Սեւակով, Գէորգ Էմինով համաշխարհային մակարդակով գրականութիւն ստեղծելու:

Գալով սովորական քաղաքացիներու կեանքինՙ կայունութիւն մը ստեղծուած էր – աշխատանքի, վարձատրութեան, հանգիստի, բժշկութեան ու կրթութեան նախատեսելի մակարդակ մը գոյացած էր:

Այսօր, Հայաստանի ամէն մէկ բնակիչի մտահոգութիւնը այն է, թէ ի՛նչ պիտի ըլլայ իր զաւակներուն ապագան. ի՞նչ կը խոստանայ անկախ Հայաստանը անոնց, բացի անորոշութենէ: Խորհրդային շրջանին շատ էին անարդարութիւնները, բայց նաեւՙ տեղ հասնելու հնարաւորութիւնները: Տաղանդաւոր գիտնականը, գրողը, երաժիշտը, տնտեսագէտը անպայման ունէր հեռանկար մը Հայաստանի մէջ եւ անկէ անդինՙ ամբողջ Խորհրդային Միութեան մէջ, ուրկէ ոստում ընելը դէպի համաշխարհային բեմ իրական հնարաւորութիւն մը կը մնար:

Մարդիկ հակամէտ են վատը մոռնալու եւ լաւը յիշելու: Սակայն, ո՛չ, խորհրդային կարգերու բարբարոսութիւնը մոռցուելիք չէ եւ պէտք չէ մոռնալ, որպէսզի մարդկութիւնը անգամ մը եւս չմատնուի այդ փորձութեան:

Սակայն, արդար է որ յիշուին խորհրդային շրջանի իրագործումները եւ անով բնութագրուի Երկրորդ Հանրապետութիւնը եւ ոչ թէ հակադրութիւններու մակարդակով:

Եթէ Կարէն Դեմիրճեան ողջ ըլլար հաւանաբար ըսէր. «Առէք ձեր անկախութիւնը եւ մեզի տուէք մեր ոսկեդարը»:

Նախորդ գրառումը

ՄԵՂՐԻԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ. Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՆՈՅԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԴԱԼՄԱՅԻՑ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՅԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԴԱԼՄԱՅԻՑ

Լրահոս

Հասարակության մոտ ձևավորվում է տպավորություն, որ ընտրական վեճերի արդյունավետ դատական պաշտպանություն գոյություն չունի. փորձագետ

05/07/2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ ենք տեսնում մենք այսօր.Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։...

Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից 3-ը նվիրել է Նիկոլին. Համբարյան

05/07/2026

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի՝ ընդդիմության բողոքարկման դիմումները մերժելու և հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վավեր ճանաչելու որոշմանը։ Նա...

 «Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում

05/07/2026

ՀՀ Սահմանադրական դատարանը, ինչպես և վստահ էին բոլոր մտածող մարդիկ, մերժեց հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին ընդդիմադիր քաղաքական ուժերի...

Քաղաքական նպատակահարմարությունը պաշտոնապես գերակայեց սահմանադրական իրավունքին. Ամստերդամ

04/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը․ «Սահմանադրական դատարանի դատավարության կանխորոշված հետագիծը պատրանքների տեղիք...

Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը. հայտարարություն

04/07/2026

5 քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումը։...

ԱԺ կմտնի 3 կուսակցություն. ԲՀԿ-ն խորհրդարան չի մտնի

04/07/2026

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական