Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳԵՆԵՐԱԼԻ ԱՇՈՒՆԸ

08/12/2017
- 08 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ՀՀ ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանին: Ընդ որում, գեներալ Բաղմանյանը պաշտոնից ազատվել է ոչ թե մեկ այլ պաշտոն զբաղեցնելու համար, այլ, քանի որ…զորացրվել է: Չնայած զինվորական ծառայությունից հրաժարականի զեկուցագիրը անձամբ Բաղմանյանն է գրել, բայց պարզվում է, որ գեներալն այդ զեկուցագիրը սեփական կամքով չի գրել: Ինչպես հայտնել է ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանըՙ գեներալ Բաղմանյանը հրաժարականի զեկուցագիր է ներկայացրել իմ հորդորով : Ինչո՞ւ, քանի որ, ինչպես Վիգեն Սարգսյանն է ասել, գեներալը թերացել է ծառայողական պայմանավորվածությունների կատարման հարցում, ինչն էլ առաջացրել է անհամատեղելիությունՙ նրա հետագա ծառայության հետ: Թե կոնկրետ ո՞ր հարցերում է թերացել Բաղմանյանը, որին արդեն կարող ենք եւ գեներալ չկոչել, ՊՆ նախարարը չի մանրամասնել, գուցե ռազմական գաղտնիք է կամ պետական. այդքան կարեւոր:

Այս հրաժարականը մի շատ ուշագրավ յուրահատկություն ունի: Խոսքն այն մասին չէ, որ մարդը աշխատանքից ազատվելու դիմում է գրել, բայց իր կամքով չի գրել. դա Հայաստանում ամենեւին էլ յուրահատկություն չէ, այլ այն մասին է, որ մարդն ազատվում է աշխատանքից ու թեկուզ չնչին, բայց տեղեկություն է տրամադրվում, թե ինչու: Մինչ այս եղած բոլոր հրաժարականները, որոնց մեծ մասն, ինչպես գիտենք, սեփական կամքով են եղելՙ առանց կողքից ու մանավանդ վերեւից եկած հորդորների, չեն բացատրվել: Լավ, օրինակ Հովիկ Աբրահամյանը տնտեսությունը վատ է՞ր առաջ տանում, թե՞ դրայվ չուներ, օրինակ Հովիկ Աբրահամյանը, օրինակ տնտեսությունը… Բաղմանյանը, փաստորեն, աշխատելով հայտնի չէ, թե ինչ փոխեց մեր զինված ուժերում, բայց հրաժարական տալովՙ մի շատ կարեւոր բան փոխեց երկրում: Իհարկե չեմ պնդի, որ այսուհետ ՊՆ-ում բոլոր գեներալները սկսելու են ավելի լրջորեն մոտենալ իրենց ծառայողական պայմանավորվածությունների կատարմանը, որպեսզի հանկարծ չթերանան ու նախարարից հորդոր չստանան, դա հարցիՙ գուցե ավելի կարեւոր, բայց այլ կողմն է: Բայց սրանից հետո ով որ Հայաստանում հրաժարական տվեց, պետք է ասվի, թե ինչու:

Ի դեպ, ի՞նչ է պատրաստվում անել Բաղմանյանը, դե հիմա չէ, այս տարիների ընթացքում ձեռք բերած իր հարմարավետ տանը մի լավ հանգստանալուց հետո: Ես, օրինակ, ուրախ կլինեի, եթե նա հուշեր գրեր, հավատացնում եմՙ կկազմվեր բավականին հաստափոր գիրք ու այն անմիջապես կդառնար երեւանյան բեսթելեր, անշուշտ եթե լավ խմբագրված լինի: Բայց քանի որ վստահ եմՙ պարոն Բաղմանյանը գրելու հետ առանձնապես սեր չունի, նույնիսկ սեփական հրաժարականի դիմումն իր կամքով չի գրել, ապա նա ինչ-որ այլ գործով պետք է զբաղվի. իր պարագայումՙ պարտադիր չէ աշխատավարձ ստանալու համար, այլՙ հանուն պետության, բանակի, ազգի: Իսկ նման աշխատանք միայն քաղաքական դաշտում կա. ամեն դեպքում բոլորն այդ դաշտում աշխատում են հանուն այս երեք բաների: Ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ, կարծում եմ պարզ է. եթե պարոն Բաղմանյանին հորդորել են հեռանալ, ընդ որում մինչ այդ նա թերացել է պայմանավորվածություններ կատարելու հարցում, ուրեմն համաձայն չի եղել այդ պայմանավորվածությունների հետ եւ կամ թքած է ունեցել դրանց վրա: Հնարավոր է, իհարկե, որ պայմանավորվածությունները Բաղմանյանը չի կատարել, քանի որ մոռացել է. դե հիմա, Գլխավոր շտաբում այնքան գործեր կան ու այնքան պայմանավորվածություններ, ո՞ր մեկը հիշես: Բոլոր պարագաներումՙ Բաղմանյանը չի կարող լինել նրանց կողքին, որոնց հետ պայմանավորվածությունները կատարելու հարցում թերացել է: Իմիջիայլոցՙ առաջին անգամ. մինչեւ հիմա, Բաղմանյանի ծառայության երկար ու ձիգ տարիների ընթացքում մարդը երբեք պայմանավորվածությունների խախտման հարցում չէր թերացել, օրինակ երբ ՊՆ ղեկավարը Սեյրան Օհանյանն էր…

Ամեն դեպքում պարոն Բաղմանյանը լավ կանի հուշեր գրիՙ երկու պատճառով, առաջինն արդեն նշեցիՙ գիրքը կդառնա բեսթելեր, երկրորդն էլՙ քանի որ հրատարակչի հետ պայմանավորվածությունների կատարման հարցում թերանալիս որեւէ մեկը քեզ չի հորդորում հրաժարական տալ: Ավելին, առաջարկում եմ Բաղմանյանի հուշագրության վերնագիրՙ Անբասիր ծառայության համար 1-ին աստիճանի մեդալիցՙ մինչեւ ծառայողական պայմանավորվածությունների խախտում , կարելի է եւ ավելի գեղարվեստական բան, օրինակՙ Պատերազմ եւ բենզալցակայաններ :

Անբասիր ծառայություն ձեզ, պարոնայք սպաներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵԽԱՆԵՐՙ ՀԱՆՈՒՆ ՎԱՐԿԵՐԻ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՔԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՔԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական