Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐԳԵԼԻ ՖԵՅՍԲՈՒՔԱՀԱՅԵՐ, ՄԵՆՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ

22/12/2017
- 22 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դեկտեմբերի 14-ին, երբ ԱԱԾ-ն հայտարարեց, որ ամերիկահայ Ռ.Ք.-ն, օգտագործելով Ֆեյսբուքը, Հայաստանում համախոհների խումբ է ձեւավորելՙ փորձելով ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրում, եւ որ հիմա Ռ.Ք.-ի, ինչպես նաեւ նրա խմբի շատ անդամների ինքնությունը հայտնի է, ստեղծվեց մի տարօրինակ իրավիճակ: Մարդիկ, եւ որն ավելի ուշագրավ է, ԶԼՄ-ները, ուսումնասիրեցին Ռ. Ք.-ի ֆեյսբուքյան էջըՙ հասկանալու, թե ինչն է այնտեղ ազգային անվտանգության համար սպառնալիքը, իսկ ԶԼՄ-ները թերեւս ոչինչ էլ չհասկանալով, այդ էջի գրառումները տպեցին իրենց էջերում: Թե ի՞նչ է գրել Ֆեյսբուքի իր էջում Ռ. Ք.-ն, ես չեմ ասի. բանն այն է, որ եթե Ռ. Ք.-ն այնպիսի բան է գրել, որն առաջացրել է ԱԱԾ-ի հետաքրքրությունը, ու ինչը համարվում է հանցանք, ապա այդ գրառումների արտատպումը եւս հանցագործություն է:

Ի դեպ, տպավորություն է առաջանում ու բավականին հիմնավոր, որ մենք չգիտենք, թե ինչ է հանցագործությունը, բացի դրա շաբլոն տեսակներից: Խնդիրն այն է, որ երբ մեկը նույն Ֆեյսբուքում երկրի որեւէ պաշտոնյայի անվանում է սրիկաՙ առանց, անշուշտ, ապացուցելու, ապա դա դեռ հանցանք չէ, եթե իհարկե, տվյալ պաշտոնյան չդիմի դատարան ու չմեղադրի տվյալ օգտատիրոջըՙ իրեն զրպարտելու համար: Իսկ եթե ինչ-որ մեկը սոցցանցում հայտարարում է, որ, օրինակ, շաբաթ օրը հավաքվում են Բաղրամյան պողոտայում, Գրողների միության շենքի դիմաց, որպեսզի գնանք ու նռնակներով պայթեցնենք, ենթադրենք, ԱԺ-ի շենքը, դա արդեն հանցագործություն է, քանի որ պայթեցնելը (կապ չունի ինչը կամ ում) հանցագործություն է, ու այն անելու կոչը եւս: Այս, թվում է, պարզ տարբերությունը մենք, պարզվում է, չգիտենք: Շատերն, օրինակ, պնդում են, որ ամերիկահայ Ռ. Ք.-ն ոչինչ չի արել, այլ պարզապես օգտվել է ազատ խոսքի իր իրավունքից: Ճիշտ է, նույն այդ մարդիկ, երբ Ռ. Ք.-ն ու իր խումբն ինչ-որ բան անեին, ԱԱԾ-ին մեղադրելու էինՙ ոչինչ չանելու համար, բայց դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ նրանք չգիտեն, որ հանցագործության կոչը հանցագործության հիմքն է, սյունը: Եթե իմանային, ապա հանցագործության կոչերը չէին արտատպի իրենց էջերում ու անտիկ Աթենքի հռետորների դեմքի արտահայտությունը նմանակելով չէին ասիՙ հիմա սրա ի՞նչն է հանցագործություն:

Տղաներ եւ աղջիկներ, չգիտեմ գիտեք, թե ոչ, բայց մենք պետություն ունենքՙ լավ կամ վատ իշխանությամբ: Ու այդ պետության ներսում վտանգավոր զարգացուներ են կանխվել (ինչը շարունակական գործընթաց է, նույնիսկ խաղաղ Նոր Զելանդիայում): Վատ իշխանության հեռացումը պետության համար վտանգավոր չէ՞, գուցե, բայց յուրաքանչյուր պետության համար վտանգավոր է, երբ թեկուզ ամենասարսափելի իշխանությունը հեռացվում է ոչ թե ընտրություններով, այլ որեւէ այլ ճանապարհով, առավել եւսՙ պայթյուններով կամ կրակոցներով, որոնց ժամանակ հաստատ իշխանությունները չեն տուժվում, այլ այդ շենքերի մոտով անցող մարդիկ, ամեն դեպքում ոչ նրանք, որոնք ահաբեկչության թիրախում են: Օրինակ Էրեբունիի ՊՊԾ գունդը գրավողների թիրախում ամենեւին էլ ոստիկանության զոհված գնդապետ Վանյանը չէր, հետեւաբար երբ հերոսացվում են նրանք, ովքեր սպառնում են պայթեցնել Բաղրամյան պողոտայի մի շարք շենքերը, կամ այդ սպառնալիքները որպես հանցագործություն չեն դիտարկվում, մեղմ ասածՙ տգեղ է հետո թափված անմեղ արյան մեջ մեղավորներից բացի այլ մեղավորներ փնտրելը, առավել եւսՙ գտնելը:

Ի դեպ, գտնելու մասին. շատերը նկատում են, թե ինչո՞ւ է ԱԱԾ-ն հայտարարում է, որ Հայաստանում ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանք է հարուցվել ամերիկահայ ու ԱՄՆ հպատակ Ռ.Ք.-ին այն պարագայում, երբ վերջինս ձերբակալված չէ ու հանգիստ կարող է հուսալիորեն թաքնվել: Գիտեք, երբեմն կարեւորը նա չէ, որը կարող է թաքնվել, այլ նա, կամ նրանք, որը թաքնված է: Որը կամ որոնք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԿ-Ը, ՎԱԼՈԴ ՊԱՊԸ, ՉՀԱՇՎԱԾՙ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՂԱՑՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՂԱՑՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական