Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ շեշտը դնելով քաղաքական, առևտրատնտեսական, այդ թվում՝ տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման վրա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանի և Իրանի համապատասխան գերատեսչությունների միջև կապերը կակտիվացվեն։
Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 26-ին Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։