Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱԿԱՆՔԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՐՈՀԸ

09/02/2018
- 09 Փետրվարի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Ռ. ԶՈՒՐԻԿՅԱՆ

Ազգերը ամենից շատ տառապել են եւ կտառապեն իրենց տականքների երեսից:

Գարեգին Նժդեհ

Շարունակվում է անսանձ եւ անպատկառ արշավն ազգային արժեքների ու դեմքերի դեմ: Սա համակարգված ծրագիր է, որն այժմ իրականացվում է: Մարդկության թշնամի ուժերը համատարած հարձակման են անցել ազգային հավատի, ընտանիքի, լեզվի եւ այլ արժեքների նկատմամբ: Այժմ հերթը ազգային հերոսներինն է, որոնք կարող են առաջնորդել ազգերին: Առաջնորդների էներգետիկան ի վիճակի է հրաշքներ գործել: Ոմանց, այդ թվում` հրեա եւ ռուս «քաղաքական գործիչներին» ու «մասնագետներին», հանգիստ չի տալիս ռազմական, քաղաքական գործիչ, հրապարակախոս եւ իմաստասեր Գարեգին Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյան, 1886-1955թթ.) կերպարը:

Այժմ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի մի խումբ պատգամավորներՙ Սերգեյ Մարկովը, Իլդար Բիկբաեւը, Դիոնիս Կապտարը, Ալեքսանդր Փերենջիեւը եւ այլ սինլքորներ, ադրբեջանական գումարներով սնված, վայրահաչում ենՙ իբր թե ՀՀ-ում ֆաշիզմի վերածնման մասին: Վստահելի աղբյուրների կարծիքովՙ հակահայկական այս գործունեությունը ֆինանսավորում է Հեյդար Ալիեւի հիմնադրամը: Այսպիսի գործունեությունը նաեւ նպատակ ունի թշնամանք հարուցել հայերի եւ ռուսների միջեւ: Այս գործիչները մտադիր են դիմել ՄԱԿ եւ պահանջել պատժամիջոցներ կիրառել ազգային այդ դեմքերի նկատմամբ: Նրանք նկատի ունեն Գարեգին Նժդեհին, Դրաստամատ Կանայանին (1883-1956թթ.) եւ այլ ազգայնականների, որոնք ժամանակին ստեղծել էին Հայկական լեգեոնը համակենտրոնացման ճամբարներում գտնվող հայ գերիներին փրկելու նպատակով: Դա արվել էր նաեւ քաղաքական այն հաշվարկով, որ եթե Ստալինգրադում խորհրդային զորքերը պարտվեին, ապա հայերը կարողանային դիմագրավել թուրքերի ներխուժմանը: (*)

Այս ստահակները չեն ուզում հասկանալ, որ Գ.Նժդեհը Ռուսաստանի կայսրության բանակի կադրային սպա էր եւ երդում էր տվել կատարել զինվորական իր պարտքը եւ պահպանել երկիրն ամեն տեսակ թշնամիներից: Եվ տաղանդավոր զորահրամանատարը հավատարիմ եղավ իր երդմանը եւ պայքարեց երկիրը կործանող իշխանությունը բռնազավթողներին եւ 1917թ. հեղաշրջումը իրագործած բոլշեւիկ հեղափոխականների դեմ: Ուշագրավ է, որ Նժդեհը հաջողությամբ կատարում էր միջազգային հանցագործներին պատժելու իր դերը: Դրա հետեւանքով փրկվեց Սյունիքը եւ մտցվեց Խորհրդային Հայաստանի կազմի մեջ:

Իսկ մարկովները եւ այլ թափթփուկներ հանդես են գալիս Ռուսաստանի, Հայաստանի եւ համամարդկային բարոյական սկզբունքների դեմ: Ըստ նրանց կարծիքիՙ մենք իրավունք չունենք պաշտպանել մեր հայրենիքը եւ հայոց քաղաքակրթությունը: Այսպիսի ստոր գործելակերպով նրանք միտումնավոր կերպով խարխլում են հայ-ռուսական գործընկերային փոխշահավետ հարաբերությունները, որպեսզի պղտոր ջրում ձուկ որսան: Նմանօրինակ վարքագիծը ձեռնտու չէ նաեւ հենց իրե՛նցՙ ռուսներին, քանի որ ստեղծում է ավելորդ խնդիրներ եւ թշնամական միջավայր իրենց դեմ:

Հակահայկական այս կատաղի հոգեգարության մեջ առկա է նաեւ աշխարհաքաղաքական գործոն: Երբ ՀՀ-ն 2017թ. նոյեմբերի 24-ին Եվրոպական միության հետ կնքեց համագործակցության համաձայնագիր, ռուսաստանյան գաղափարական եւ քարոզչական թիմն սկսեց խանդել մեզՙ դրսեւորելով կայսերական պղտոր հակումներ մեր երկրի նկատմամբ: Այս պահվածքի քաղաքական ենթատեքստը Ադրբեջանին ամեն կերպ ԵԱՏՄ անդամ դարձնելն է: Իսկ հայկական կողմը դրա դեմ հաջող հակաքայլ չի կարողանում մշակել: Սա նաեւ ցույց է տալիս, որ քաղաքական մեր վերնախավը մոռացել է նժդեհյան հայակենտրոնության եւ ազգային ուղենիշի մասին:

Խառնափնթոր այս վիճակից իր հերթին օգտվում է մեր տականքը, որը վարում է իր խաղը, այն էՙ ազգայնականության թեմայի միջոցով սրել հայ-ռուսական հարաբերությունները, կտրվել Ռուսաստանից եւ վերջնականապես անցնել եվրոպական կերակրատաշտին: Արեւմուտքը շռայլորեն կտա գումարներ իր այլանդակ բարքերը եւ նիստուկացը ՀՀ-ում արմատավորելու եւ երկիրը խորհրդարանական մոդելի միջոցով Եվրոպայից լիակատար կախման մեջ գցելու համար: Ընդ որում, որպես կանոն, տականքի մեջ շատ ուժեղ է համերաշխիքը, ներդաշնակությունը, ի տարբերություն առողջ ուժերի, որոնք դժվարությամբ են համախմբվում :

Մենք քարոզչական եւ ռազմավարական մեր համալիր ջանքերով պետք է հանապազ ներկայացնենք հայի հզոր տեսակը, մեր հաղթած երկիրը եւ քաղաքակրթական մեր արժեքները: Չմոռանանք, որ սա տեւական եւ չընդհատվող գործունեություն է: Այդ դեպքում օտար եւ հայրենական ստամբակները կդադարեցնեն իրենց վայնասունը ու վախից կուչ կգան: Մենք պետք է լինենք նախաձեռնող, հարձակողական եւ դրսեւորենք քաղաքական կամք: Չէ՞ որ ուժն է որոշում իրավունքը, եւ ազգերը միայն ուժով են վաստակում իրենց տեղը արեւի տակ:

Շատ կարեւոր է կատարել նաեւ պատմագիտական շտկումներ ու հստակեցումներ, որոնք անհրաժեշտ են մեր մտածողության եւ հոգեբանության մաքրման համար: Այդ կեղծիքները բազմաթիվ են ու բազմաբնույթ: Այս նենգափոխումները կարեւոր գործոն են դարձել ժամանակակից քաղաքական գործընթացներում:

Օրինակՙ 1826-1828թթ. ռուս-պարսկական արյունահեղ պատերազմի հետեւանքով Ռուսաստանը, ոչ թե «մարդասիրական զգացումներից» ելնելով, իրեն միացրեց Արեւելյան Հայաստանը, այլ պարզապես զավթեց այն պարսիկներից: Պատմությունը չի կարող առաջնորդվել քաղաքական պատվերներով, իսկ ճշմարիտ պատմագիտությունը լրջմիտ գիտություն է: Հարկ ենք համարում նշել, որ պարսկական վերնախավը լայնորեն համագործակցում եւ աջակցում էր XVIII դարի հերոս զորավար եւ պետական գործիչ Դավիթ Բեկին, պահպանում Արցախի մելիքներին, իսկ ռուսները անսովոր փութաջանությամբ վերացրին այդ մելիքություններըՙ մեր պետականության վերջին բեկորները:

Այնուհետեւ, XX դարի 10-20-ական թվականներին ռուսները, քանի որ օսմանցիների (թուրքերի) դաշնակիցներն էին, կործանեցին մեր պետականության վերականգնման փորձերը Վանում (1915թ. մայիս-հուլիս եւ 1917թ. սեպտեմբեր-1918 թ. մարտ) եւ ապա Հայաստանի առաջին հանրապետությունը: Սա է ռուսական քաղաքականության «իմաստասիրությունը»ՙ կայսերական սեփական ձգտումները ուրիշի հաշվին: Նրանք օգտվեցին մեր ղեկավարների տհասությունից եւ անձեռնհասությունից :

Հայերս ազնվաբարո, այլասեր եւ մեծահոգի ազգ ենք եւ հարգանքով ենք վերաբերվում Ալեքսանդր Նեւսկուն, Դմիտրի Դոնսկոյին եւ այլ գործիչներին: Ավելին, մենք պահպանում ենք մեծ գրողներ Ա.Պուշկինի, Ա.Չեխովի, Լ.Տոլստոյի, Մ.Գորկու եւ այլոց հուշարձանները Հայաստանում: Նրանց անուններով կան փողոցներ եւ դպրոցներ: Մենք նաեւ սիրում ու հարգում ենք ռուսական հարուստ մշակույթը: Եվ ոչ միան ռուսական, այլեւ ուրիշ ժողովուրդների մշակույթը: Սա քաղաքակիրթ ազգի հատկանիշ է, որը շատերին բնորոշ չէ:

Այսքանից հետո ձեզ ո՞վ է իրավունք տվել միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին եւ թելադրել ձեր կամքը: Անցել են խորհրդային ստրկության դաժան եւ անմարդկային ժամանակները, երբ մենք անզոր էինք այդ ահավոր ուժի դեմ: Կարծում եմ, որ ձեզ այդպես գործելու իրավունք տվել է մեր տականքը, որը հանցավոր գործարքի մեջ է ձեզ հետ:

Մի կարեւոր հանգամանք: Այդուհանդերձ, մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական գործակցությունը եւ բարեկամությունը: Որեւէ պարագայում չի կարելի կորցնել իրականության զգացումը եւ ընկնել անպտուղ հույզերի ոլորտը: Բայց մենք թույլ չենք տա ձեր տականքին որոշել մեր պետության եւ ազգի խնդիրները: Սա մեզ համար աքսիոմատիկ ճշմարտություն է: Կրկին անգամ հիշեցնենք, որ հայը ոչ միայն հաղթող, այլեւ պատժող տեսակ է: Այս առումով տեղին է հիշել Նժդեհի խոսքերը. «Չմնաց, աշխարհում գրեթե չմնաց ցեղ, որ մեր բազկի ուժը չզգար»: Այնպես որ, պարոնայք, զգույշ եղեք:

*) Հետնյալ թվով արված այս պնդումները, որոնք վաղուց արդեն լայնորեն շրջանառվում են դաշնակցականամետ պատմաբանների կողմից, անհեթեթ են պարզապես, միամիտ երեւակայության արդյունք: Նախՙ բնավ պետք չէ մոռանալ, եւ առաջին հերթին իրե՛նքՙ ռուսները չպետք է մոռանան, որ «ազգային լեգեոններ» գերմանացիները ստեղծել են Խ. Միության գրեթե բոլո՛ր ազգերից, առաջին հերթինՙ ռուս եւ ուկրաինացի գերիներից, նաեւ վրացիներից եւ Ալիեւի պապերից: Երկրորդՙ եթե Կարմիր բանակը Ստալինգրադի ճակատամարտում պարտվեր, մի անզոր Նժդեհ կամ Դրո ի՞նչ կարող էին անել Հայաստան ներխուժելու պատրաստ թուրքական դիվիզիաների դեմ. Հիտլերը նրա՞նց կարծիքը պիտի հաշվի առներ: Այնպես որ, հրաժարվենք բոլոր «եթե»ներից եւ արձանագրենք պատմությունն այնպես, ինչպես կա, եւ այդ մասին միշտ հիշեցնենք նաեւ մեր ռուս ընդդիմախոսներին: Խմբ.:

Նախորդ գրառումը

ԾԽԵԼ ԳԵՂԵՑԻԿ, ԹԱՐԳԵԼ ԳԵՂԵՑԻԿ

Հաջորդ գրառումը

ՆՈՐԻՑ ՏՊԱԳՐՎԱԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐԻՑ ՏՊԱԳՐՎԱԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական