Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍԱ ԻՆՉԻ ՀԵՐԹ ԵՍ ԿԱՆԳՆԵԼՙ ԱՍԵՄ…

06/04/2018
- 06 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Վերջին մի քանի օրերին անցնելով Գյումրու կենտրոնի մի հայտնի շենքի մոտով, նկատում էի նրա առաջին հարկի բացվածքներից մեկի դիմաց մարդկանց հերթ: Նայեցիՙ տեսա վարկային կազմակերպություն է: Երեւի թեՙ նոր բացված հերթականը: Մեր օրերում առավել ընդունված հերթատեղերից մեկը: Եվ հերթական դառն մտորումներս ի վերջո հանգեցրին ընկերոջ մասին հայտնի ասացվածքի նմանությամբ ծնված մի փիլիսոփայական եզրահանգման, թեՙ ասա ինչի հերթ ես կանգնելՙ ասեմ ինչ ժամանակում ես ապրում:

Խորհրդային վերջին դժվարին տարիներից, որոնք նաեւ հետերկրաշարժյան առաջին խառնակ տարիներն էին, մի հին լակոնիկ զվարճապատում հիշեցի:

Ասում ենՙ այսինչ խանութում երշիկի հերթ է:

– Երշիկն ի՞նչ է,- հարցնում է Սոցիալիզմը:

– Հերթն ի՞նչ է,- հարցնում է Կապիտալիզմը…

Խորհրդային սոցիալիզմի օրոք հերթեր, իհարկե, քիչ չէին պատահում: Հայտնի էին, հատկապես, մեր անծայրածիր հայրենիքը համարվող ԽՍՀՄ-ի մայրաքաղաքի մեծ խանութների հերթերըՙ նոր ստացված լավ հագուստի, կոշիկի եւ անհրաժեշտ այլեւայլ բաների համար: Ինձ համար հերթերի ռեկորդը եղել է պատանի հասակում, Հայաստանի դպրոցական պատվիրակության կազմում Ղազախստանի այն ժամանակվա մայրաքաղաք Ալմա Աթայում, Գորկու անվան քաղաքային շատ մեծ զբոսայգում ինձ, ընկերոջս ու այլ հանրապետությունից մեր նորածանոթ եւս երեք-չորս ընկեր-ընկերուհիների համար 40 րոպե պաղպաղակի հերթ կանգնելը: Մեզ մոտ էլ 70-ականներին կամ դրանից առաջ ու հետո հերթ էինք կանգնում գրախանութում դասական գրողի մի նոր բազմահատորյակի բաժանորդագրության կամ, ասենք, Հովհաննես Շիրազի նոր ստացված հատորի համար, իմ ծննդավայրի կինո «Հոկտեմբերի», մայրաքաղաք Երեւանումՙ «Մոսկվա» կինոթատրոնի տոմսարկղերի մոտՙ մի լավ կինոնկարի համար: Ասեմՙ հիմա շատերը չեն պատկերացնի, բայց հիշողությանս մեջ մեխված են մնում նաեւ օրվա որոշակի ժամի թերթի կրպակների մոտ հերթերըՙ երկրաշարժի համարյա դեռ մխացող փլատակներով Գյումրիում…

Եկան «նոր հայերը» մեր դարեր երազած անկախության դրոշով, հաստատեցին իրենց իշխանությունը, միայն իրենց հասկանալի վայրի կապիտալիզմը եւ… շուտով մեզ անվաստակ հանձնեցին գազի, ջրի, լույսի մարդկանց, բանկերի ու վարկ տվող այլոց անողոք ողորմածությանը: Եվ հիմա կա՛մ գազի, ջրի, լույսի մարդիկ են մեկ էլ տեսար մի նոր բան հնարած, թրերը հանած իրար հետեւից գալիս, հաճախ հուսահատ մարդկանց դռները ծեծում, կա՛մ այդ մարդիկ են վզները ծռած հերթ կանգնում վարկատուների դռներին ու շենքերում, իրենք իրենց կրակը գցում:

Էլ որտե՞ղ են լինում հիմա այդպիսի հերթեր: Հա, գուցե ոչ այդպիսի, բայց դրանք շատացել են նաեւ պոլիկլինիկաների ու բուժկենտրոնների որոշ մասնագիտությունների բժիշկների դռներին, դեղատներում: Քիչ մնաց մոռանայի… տարբեր օտար երկրների դեսպանատների դռներինՙ հեռանալու, գնալու նվաստացնող, սիրտ կեղեքող հերթեր: Հերթերՙ միայն մեր օրերին, մեր ներկա իրականությանը հատուկ:

Իսկ նրանք, ովքեր պատասխանատու են այս ամենի համար, պայմաններ ստեղծել եւ այժմ զբաղված են իրենց նույն շրջանակում իշխանության հերթական բաշխմամբ: Ու քանի որ մեզանում իշխանությունը հաճախ ավելի շատՙ վայելք է, երեւի պիտի իրենց ընտանիքներով ու մերձավորներով բարով վայելեն: Գլուխը քարը, թե գյուղում իր ընտանիքը դժվարությամբ պահող, իր երկու զինվորացու զավակներից առաջինին արդեն ազգային բանակ ճամփած իմ հորեղբոր տղան էլ, դեռ իր կրտսեր որդու ոտքի վիրահատությունների համար արված խոշոր պարտքերը մարելու հնար չունենալով, հիմա էլ բանկի կողմից ոչ պատշաճ փաստաթղթային հիմնավորումներով տրված, «առած-թռած» մեկի վարկի երաշխավորն է եղել եւ այժմ գումարն իրենից ու իրեն բախտակից մյուս երաշխավոր եղածներից են պահանջում, իր գույքի վրա կալանք է դրվել, չգիտե ինչ անել…

Ու այսպեսՙ քանի-քանիսը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ: ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԽԱՂԱՂՈՐԵՆ ԱՊՐԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՆՔՆԱՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ: ԻՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԿԱՐԾԵՑՅԱԼ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՔՆԱՎԵՐԱՐՏԱԴՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ: ԻՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԿԱՐԾԵՑՅԱԼ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական