Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԿԱՐԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ

18/05/2018
- 18 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Փոփոխություննե՞ր դիրքորոշման մեջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախ կատարած այցելության ժամանակ հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է Անկարայի հետ հարաբերություները կարգավորել առանց նախապայմանների, բայց ակնկալում է, որ վերջինս իր հերթին հանդես կգա առանց նախապայմանների: Ի պատասխանՙ սկզբում Թուրքիայի նախագահի անանուն ներկայացուցիչը հայտարարեց, թե առանց ադրբեջանական տարածքների ազատման խոսք լինել չի կարող թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման մասին: Բայց շուտով հաջորդեց վարչապետ Բինալի Յըլդրըմի հայտարարությունը: Թուրքական Hurriyet թերթի հաղորդման համաձայն, վարչապետն ասել է հետեւյալը.

«Եթե Հայաստանը հրաժարվի մեր երկրի տարածքային ամբողջականության եւ սահմանների վերաբերյալ սխալ դիրքերից, եթե ուզում է նոր էջ բացել, ապա մենք կպատասխանենք փոխադարձությամբ: Թուրքիան չի ուզում թշնամանք դրսեւորել որեւէ մեկի, եւ մանավանդ հարեւանների հանդեպ: Այնպես որ, եթե Հայաստանի դիրքորոշման մեջ մեղմացում լինի, մեր երկրի շահերից ելնելով մենք դա կգնահատենք»:

Ինչպես տեսնում ենք, Յըլդրըմը երկկողմ հարաբերությունների կարգավորումը չի շաղկապում Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Երկրորդ, նա խոսում է տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության հարցում Հայաստանի ինչ-որ սխալ դիրքորոշման մասին: Սակայն հայտնի չէ Հայաստանի որեւէ պաշտոնական փաստաթուղթ, որտեղ Երեւանը տարածքային պահանջներ կներկայացներ Անկարային: Իհարկե, կան հայ պատմաբանների եւ քաղաքագետների բազմաթիվ հոդվածներ, որոնցում արծարծվում է սահմանների հարցը: Սակայն դրանք կարելի է համարել լոկ հրապարակախոսության դրսեւորումներ:

Գոյություն ունի մեկ ուրիշ բան. 2018 թ. մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը չեղարկեց հայ-թուրքական Ցյուրիխյան արձանագրությունները, որոնց վավերացումն Անկարան տեւականորեն ձգձգել էր Թուրքիայի խորհրդարանում:

Այդ փաստաթղթերը նախատեսում էին երկկողմ հարաբերությունների կարգավորում, ընդհուպ սահմանների բացում, Հայոց ցեղասպանության հարցը այդ փաստաթղթերում տեղափոխված էր գիտական հետազոտությունների ոլորտ: Դրանք երկու երկրների միջեւ ստորագրված առաջին փաստաթղթերն էին 1921 թ. Կարսի պայմանագրից ի վեր: Սակայն, Ադրբեջանի ճնշմամբ, Թուրքիան որոշեց թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը կապել Արցախի խնդրի հետ: Այժմ, Յըլդրըմի արած հայտարարությունից հետո, պարզ է դառնում, որ թուրքական նախապայմանների գլխավոր ուղղությունը չեղյալ է համարվում:

Ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովի կարծիքով, այստեղ առկա է որոշակի առեղծված, քանի որ թուրք փորձագետների գնահատման համաձայն, 2018 թ. մարտին Թուրքիայում դեռ գոյություն չեն ունեցել Ցյուրիխյան արձանագրությունների վավերացմանը նպաստող պայմաններ: Իսկ ի՞նչ է փոխվել այժմ, եթե մի կողմ թողնենք Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը:

Դժվար է վստահություն տածել թուրք վարչապետի հայտարարությանը: Եթե Թուրքիայում ուրիշ պաշտոնական անձինք չհրաժարվեն վարչապետի խոսքերից, ապա հնարավոր կլինի ասել, որ տարածաշրջանում սպասվում են կարեւոր աշխարհաքաղաքական փոփոխություներ, որոնք կառնչվեն նաեւ այնտեղ հետաքրքրություններ ունեցող համաշխարհային կենտրոններին:

Այլ կերպ ասած, ինչպես գրում է Hurriyet թերթը, ի հայտ են գալիս նշաններ, որ Անկարան սկսում է թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը եւ Արցախի հարցը դիտարկել որպես զուգահեռ գործընթացներ, այլ ոչ թե միասնական խնդիր, որոնք պետք է լուծվեն երկու կողմերի օժանդակությամբ: Ինչո՞ւ: Թուրք փորձագետները նշում են որոշ պատճառներ, որոնք իրենք համարում են վճռորոշ:

Առաջին, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ձգտելովՙ Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ոչ այնքան ուժեղ համարվող ազդեցությունն Անդրկովկասում: Երկրորդ, Երեւանի հետ հարաբերությունների կարգավորումը Անկարայում դիտարկվել է ընդհանուր ժողովրդավարացման հունի մեջՙ իր տարածքում ապրող քուրդ եւ այլազգի քաղաքացիների հետ պատմական ու հասարակական համաձայնության հասնելու համատեքստում: Ներկայումս Թուրքիան փորձում է ամրապնդվել այս ուղղությամբ:

Տվյալ դեպքում կարելի է նկատի ունենալ նաեւ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունն ակտիվացնելու Անկարայի փորձերը, միություն, որի լիիրավ անդամն է Հայաստանը: Այս կապակցությամբ չի կարելի բացառել, որ մոտ ժամանակներս Անկարայի ու Երեւանի միջեւ կսկսվեն բացահայտ կամ գաղտնի շփումներ, որպեսզի օրակարգ վերադարձվեն Ցյուրիխյան արձանագրությունները: Hurriyet-ի կարծիքով, նոր փաստաթղթեր մշակելիս դժվար կլինի հասնել այն առավելություներին, որոնք առկա էին Ցյուրիխյան արձանագրություններում:

Ինչ վերաբերում է Մոսկվային, այն բանից հետո, երբ Հայաստանը չեղարկեց Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունները, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. «Մենք գնահատական տվեցինք անմիջականորեն այդ պայմանագրին, քանի որ, ինչպես հասկանում եք, Ռուսաստանի պատվիրակությունը գտնվում էր Ցյուրիխում եւ ակտիվորեն մասնակցում էր գործընթացին: Գնահատականներ տրվեցին. ռուսական կողմը ելնում է այդ երկրների հարաբերությունների կարգավորման կարեւորությունիցՙ նկատի ունենալով երկու երկրների շահերը»: Հատնի չէ, անփոփոխ կմնա՞ արդյոք այդ գնահատականը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԺԻՇԿԸ ՈՏՔԻ ՏԱԿ ԳՑԵՑ ՀԻՊՈԿՐԱՏԻ ԵՐԴՈՒՄՆ ՈՒ ՄԵՐԺԵՑ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸՙ ՄԱՐԴԿԱՅԻՆԸ

Հաջորդ գրառումը

ՀՆԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՀՆԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴՐՈՒԹՅԱՄԲ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական