Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փենջաբցի սիխերը հայտնաբերում են Ցեղասպանությունը

18/09/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կանադայում ապրող մոտ կես միլիոն փենջաբցի սիխերից (sikhs) մեկի հետ առցանց հարցազրույցի ընթացքում կանադաբնակ Անի Դյուզդաբանյան-Մանուկյանը պարզել է, որ նրանք վերջերս հայտնաբերել են հայերի Ցեղասպանության վերաբերյալ որոշ տվյալներ, որոնք հիշեցրել են նրանց Հնդկաստանում 1984-ին տեղի ունեցած ըստ տարբեր աղբյուրների, 8-ից 17 հազար սիխերի կազմակերպված ջարդերի շարքը:

Արջան Մանհաս անունով մասնագիտությամբ համայնքային պատմաբան սիխ երիտասարդը պատմել է, որ որպես դասընկերներ ունեցել է երկու հայ եղբայրների, որոնց տանը մի անգամ հրավիրված լինելով նկատել է, որ հյուրերից այն կողմ, մի անկյունում առանձնացած մի պապիկ լուսանկարների մի ալբոմ է թերթում: Երբ մոտեցել է, պապիկը նրան պատմել է, թե դրանք 100 տարի առաջ Թուրքիայի կառավարության իրագործած ցեղասպանությունից փրկվածներիՙ իր նախնիների լուսանկարներն են: Տեղեկությունը Արջանին ստիպել է խորանալ պատմության մինչ այդ իրեն անհայտ էջերում եւ պարզել, որ ե՛ւ իր հորական, ե՛ւ իր մորական ապուպապերը 1916-19 թվերին ծառայել են բրիտանա-հնդկական բանակում: Նա նաեւ գտել է իր ապուպապերի հետ ծառայած մեկ այլ զինվորի գրառումները, որտեղ նկարագրված են եղել Իրաքի անապատներում հայ կանանց եւ երեխաներին որպես ապաստարան ծառայող «տեղահանվածների ճամբարների» առօրյան: «Կանանց մատներին մատանիներ կային, բայց շրջապատում ոչ մի ամուսին չկար: Սիխ զինվորները վրաններում գտնվող երեխաներին տալիս էին իրենց ուտելիքը: Նրանք նաեւ թույլ էին տալիս նրանց, որ խաղան իրենց մորուքների ու գլխի փաթթոցների հետ: Կանանց եւ երեխաների մեծ մասը սեռական ոտնձգությունների զոհ էին դարձել եւ խիստ վախեցած տեսք ունեին», գրված է եղել օրագրում: Արջանը խուսափել է ավելի մանրամասնելուց դեպքերը, քանի որ դրանք մեծ ցավ են պատճառել նրան: Նա միայն ավելացրել է, որ Առաջին աշխարհամարտի օրերին, ըստ իր հայտնաբերած փաստերի, գերի ընկած սիխ եւ բրիտանացի զինվորներին օսմանցիները տեղավորել են տեղահանված հայերի ճամբարներում, բայց նրանք քրիստոնյա եւ մահմեդական ռազմագերիներին առանձնացրել են սիխ եւ հինդուս ռազմագերիներից, ուղարկելով այս վերջիններին Ռաս-էլ-Այնում գտնվող «վատագույն պայմաններով» ճամբարներ, որպեսզի աշխատեին Բաղդատի երկաթգծի կառուցման վրա: «Թուրք զինվորները սիխերին ստիպում էին միս ուտել, կտրում էին նրանց մորուքները եւ փախցնում նրանց գլխի փաթթոցները», պատմել է Արջանը հավելելովՙ «Այդ ծանր պայմաններում նրանքՙ իմ նախնիները ականատես են եղել հայերի տանջանքներին: Երբ մենք մոտեցանք մի ջրհորի, միջատների մի ամբողջ խումբ դուրս թռավ այնտեղից: Ահավոր ծանր հոտ էր գալիս: Ջուրը պիտանի չէր խմելու: Ջրհորում խեղդամահ էին արել հայերին», այս տողերն էլ Արջանը գտել է մեկ այլ սիխ ռազմագերուՙ Սիշիր Սարբադհիկարի հուշերում, որոնք հրատարակվել են «Adhi Le Baghdad» (դեպի Բաղդադ) խորագրով:

Արջանի հետ հարցազրույցը որքան հետաքրքրական փաստեր էր պարունակում, նույնքան հուզիչ ու սրտաճմլիկ էր, եզրակացնում է Անի Դյուզդաբանյան-Մանուկյանը «Միրոր Սփեքթեյթրի» էջերում:

Թարգմանությունը Հակոբ Ծուլիկյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարեւորըՙ մեր չսխալվելն է

Հաջորդ գրառումը

Ռոսպոտրեբնադզորն ուսումնասիրեց սննդի մեջ COVID-19-ի պաթոգենների առկայությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հրապարակախոսություն

Ադրբեջանի համար սա եղել է ամենակարևոր պահանջը և Մինսկի խմբի լուծարումն իրենց համար կարևորագույն հաղթանակ է. Արման Աբովյան

01/12/2025
Հաջորդ գրառումը

Ռոսպոտրեբնադզորն ուսումնասիրեց սննդի մեջ COVID-19-ի պաթոգենների առկայությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական