Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՊՀ-Ն ՁԵՐ ԴՈՒՔԱՆԸ ՉԷ

01/06/2018
- 01 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Նախապես նշեմ, որ ներքոգրյալը միտում չունի ստվերել Երեւանի պետական համալսարանի անունն ու վարկանիշը եւ վարկաբեկել համբավը: Տեքստիՙ համալսարանի միայն բացասական կողմերն արծարծելը չի պաշտպանում ոմանց այն տեսակետը, թե համալսարանում ոչ մի լավ բան չկա, պարզապես այս անգամ նպատակահարմար եմ գտել խոսել սույն խնդիրների մասին:

Հետհեղափոխական ՀՀ-ի մայր բուհիՙ ԵՊՀ-ի ղեկավարությունը պնդում է, որ կառույցն ապաքաղաքական է, եւ ի փաստարկումն դրաՙ ուսանողներին հորդորում է չմիջամտել քաղաքական հոսանքներին: Դե, իհարկե, պարզ է, որ նման հայտարարությունից եփած հավի ծրտելը… ծիծաղը գալիս է: Բայց հիմա նոր կառավարություն ունենք, եւ թվում էՙ համալսարանում ամեն բան նորմալ է, քաղաքականացվածությունն էլ մնացել է անցյալում: Բայց մեր «ապաքաղաքական» համալսարանի ղեկավարությունը մոռացել է «ցրել» իր պարանոցին տարիներ շարունակ քաղաքական կապանքներ հագցրած հոգաբարձուների խորհրդինՙ նրա նախագահի գլխավորությամբ:

Այսպեսՙ մինչապրիլքսաներեքյան փակ ու հետապրիլքսանչորսյան բաց դռներով համալսարանի համապատասխան մարմինները չեն հիշում, որովհետեւ դիտմամբ մոռացել են, որ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը դեռեւս Սերժ Սարգսյանն է: Ինչպես ԱԺ-ում, քարոզարշավների, հարսանիքների ու նոր բիզնես կենտրոնների բացման ժամանակ, Սերժ Սարգսյանն այստեղ էլ միայնակ չէ, որովհետեւ խորհրդում տեսանելի են նաեւ Արմեն Աշոտյանը, հայրենիքում սփյուռքի «մայր» Հրանուշ Հակոբյանը, «անկաշառ» Գագիկ Հարությունյանը եւ հանրապետական այլ երեսփոխաններ ու երեսփոխանացուներ: Ինչպե՞ս հասկանանք այս ամենը, եթե համալսարանը քաղաքականացված չէ, ինչո՞ւ են խորհրդի զգալի մասը կազմում գերքաղաքական մարդիկ:

Ապաքաղաքականացված լինելու մասին միֆեր հորինող համալսարանական «ասացողները» մոռանում են նաեւ, որ Հայաստանի երրորդ հանրապետության չորրորդ նախագահի երդմնակալության ժամանակ դահլիճում հատկապես մեծ դեր էր վերապահված ԵՊՀ-ի Ուսանողական խորհրդին: Սա աղաղակող ու մերկացնող փաստ է. հագնվեքՙ չմրսեք:

Բացի ապաքաղաքականացված լինելու մասին միֆեր հորինելուց ու տարածելուց, համալսարանի «տերերը» մի նվիրական ու զգայուն կողմ էլ ունենՙ ուսանողական բողոքի ալիքներին արձագանքում են սառը ջրի հետ հարաբերված ատամի նյարդի պես: Բացենք չակերտները. նրանք մինչեւ վերջերս բացահայտ, հիմաՙ վարագուրված, այսպես ասածՙ լավ չեն «նայում» քաղաքական ակտիվություն ցուցաբերող ուսանողներին եւ բոլոր լծակները գործադրում են այդ ակտիվությունն զսպելու համար: Լծակները տարբեր են, որոնք, ցավոք սրտի, հաճախ իրականանում են պատահմամբ դասախոսի կոչում ունեցողների ձեռքով, իսկ գերագույն լծակը համալսարանից հեռացնելու սպառնալիքն է (դե ուսանողներին լսարաններում արգելափակելն ուրիշ «զինատեսակ» է): Օրինակՙ տարկետման մասին օրենքի ընդունման ժամանակ մի շարք ուսանողներ նկատողություն ստացան սեփական կարծիք արտահայտելու համար. բարով եկար, նեոբոլշեւիզմ: Համալսարանի դռներն այնքան ամուր էին փակվել, կարծես էլ չէին բացվելու:

Բացառություն չկազմեցին նաեւ վերջին դեպքերը, որից հետո, օ՜ զարմանք, համալսարանի դռները բացվեցին: «Մերժիր Սերժին» ակցիայի ժամանակ համալսարանի մի շարք ֆակուլտետների ուսանողներ, չինովնիկ ծանոթ-բարեկամ ունեցող ու ինչ-որ մեկի չինովնիկ ծանոթ-բարեկամը դառնալու ձգտող մի շարք դասախոսների կողմից փակվել էին լսարաններումՙ կրկին սեփական կարծիք ու քաղաքական դիրքորոշում ունենալու համար: Այսինքն այս համալսարանի ղեկավարությունն ամեն բան անում է ապացուցելու համար, որ այստեղ կանոններ թելադրողն ինքն է, եւ բոլորը պետք է շարժվեն խաղի իր կանոններով: Բայց նրանք, ինչպես վերը նշեցի, մոռացկոտ են եւ մոռանում են, որ իրենք գործ ունեն ուսանողների հետ, մարդիկՙ որոնք վճարում են համալսարանինՙ նրա ծառայություններից օգտվելու համար: Մարդիկ մոռանում են անգամ, որ իրենք աշխատավարձ են ստանում նաեւ լսարաններում փակված ուսանողների վճարած վարձի միջոցով, այն վարձի, որն այնքան «ավելցուկ» էր տալիս, որ ամեն տարի տասնյակ միլիոն դրամներ բաժին էին հանվում Երիտասարդական հիմնադրամին, «հետույք շոյող» աթոռներին, էլ չեմ խոսում դեռեւս «կորյունի» մակարդակ ունեցող, ամեն օր սնկի պես աճող տարատեսակ ակումբ-ցնդաբանությունների մասին, որոնց, ամեն տարի, մի մեծ, «կերած-խմած» առյուծի բաժին է հանվումՙ ուսանողության արտալսարանային զարգացումն ապահովելու համար. խելքի՛ աշեցեք:

Բայց այդ վարձերի հաշվին, տրամաբանորեն, պետք է ոչ թե համալսարանում ՀՀԿ-ի կցորդների գրպանները ծանրանային, այլ բարձրանար պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը: Սակայն ոչ միայն չբարձրացան, այլեւ տարեցտարի կրճատվեցին ու ամոթալի, խայտառակ, նվաստ չափերի հասան: Սա՞ է սերունդ կրթելու նրանց վաստակը: Համալսարանի ղեկավարությունը պարտավոր է դասախոսներին վճարել ըստ արժանվույն, նրանք սերունդ են կրթում, դժվա՞ր է հասկանալ: Այդ գումարների հաշվին պետք է նաեւ կարգի բերվեր համալսարանը, որը տարածաշրջանում առաջատարներից մեկի համարումն ունի, բայց այն ոչ միայն կարգի չբերվեց, այլեւ պայմաններն այն աստիճան վատթարացան, որ ի թիվս անհամար պահանջների, մի խումբ ուսանողներ սկսեցին զուգարանի թուղթ ու օճառ պահանջել: Պետք է խոստովանեմ, որ վերջին պահանջը բավարարվեց. ուանողներն այսօր օճառ ունեն, հատկապես նրանք, որոնք օր ու գիշեր, աղվեսի պես քսմսվում են ռեկտորատի պատերին, որոնք ե՛ւ դեմ են, ե՛ւ կողմ, որոնք ե՛ւ սեւ են, ե՛ւ սպիտակ, որոնք, բոլոր դեպքերում, պահի մարդիկ են:

Այս ամոթալի վիճակը լուծելու փոխարեն համալսարանի ղեկավարությունը պնդում է, որ միջոցներ չկան եւ ծախսվում է այնքան, որքան հնարավոր է: Հարց է առաջանում. ո՞ւր են մեր միջոցները, այն դեպքում, երբ դրանք չեն ծախսվում գրադարանների համալրման, ֆակուլտետների բուժսպասարկման, պատշաճ հիգիենայի ու անվտանգության եւ ընդհանրապես նորմալ ուսանողական միջավայր ստեղծելու նպատակով:

Պարոնա՛յք, Երեւանի հարյուրամյա համլսարանը, մայր բուհը ձեր դուքանը չէ, դուք էլ նրա դուքանչիները չեք, ուսանողներն էլ ձեր դուքանի ապրանքները չեն, որ ինչպես ուզեք, այնպես վարվեք: Իմ ու հազարավոր ուսանողների կողմից, ձեր շատ սիրելի «հայր Վովայի» ոգեղենությամբ հորդորում եմՙ սթափվե՛ք, սա մեր եւ ձեր համալսարանն է, սկզբից մեր, հետոՙ ձեր: Բարի եղեք կատարել ձեր ծառայությունները, դուք վճարվել եք դրա համար, բարի եղեք գրադարանում տեղադրված մի քանի տասնյակ տեսախցիկների փոխարեն այն գրքերով զինել, ջարդված աթոռ-սեղանները փոխել, կաթող տանիքները վերանորոգել ու ցույց տալ, որ սա ոչ թե անցյալ դարի խորդանոցային համալիր է, այլ համալսարան: Սթափվե՛ք, պարոնայք, սա մե՛ր համալսարանն է:

Հ.Գ. Հուսով եմՙ մտահոգությունս կկիսեն նաեւ սիրելի դասախոսներս:”

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018 Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄՙ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ C-400-ԻՑ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԸ ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ C-400-ԻՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025

«Պրավդա» հրատարակչության նախկին տնօրեն Վյաչեսլավ Լեոնտևը մահացել է Մոսկվայում, նախնական տվյալներով՝ ինքնասպանություն է գործել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ...

ԿարդալDetails

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

06/10/2025

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական