Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԵՄ դիտորդները պարեկություն են սկսել

Հայաստանում ԵՄ դիտորդները առաջին պարեկությունն են սկսել Ադրբեջանի հետ սահմանին։

«Առաջիկա երկու ամսվա ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը իրավիճակի դիտարկումներ կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու վստահության ձևավորմանը և սահմանային հարցերով հանձնաժողովների աշխատանքին»,- ասված է ԵՄ անվտանգության և պաշտպանության հարցերով ծառայության Twitter-ի միկրոբլոգում։