Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԱՄԵՆԱՄԵԾ ՎՏԱՆԳԸ

29/06/2018
- 29 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Արտաքին թշնամի՞ն է: Ո՛չ: Դարերով ու հազարմյակներով մենք մեր թշնամիներին ի վերջո հաղթել ենք ու մինչեւ ժամանակների վախճանը, չեմ տարակուսում, կհաղթե՛նք: Այդ դեպքում ներքի՞ն թշնամին է: Ասենքՙ կոռուպցիան, որի դեմ այժմ անզիջում պայքար են հայտարարել նոր իշխանությունները, որպեսզի երկրում ստեղծեն ներդումներ անելու, սոցիալական արդարությունը քիչ թե շատ վերականգնելու, երկիրը համայն հայության համար հրապուրիչ դարձնելու, արտագաղթը իրապես հաղթահարելու, ժողովրդի ստեղծարար ռեզերվները զորաշարժի ենթարկելու եւ երազանքի երկիր կառուցելու համար: Դարձյա՛լ ոչ: Այդ ամենը վաղ թե ուշ կարվի, երկիրը կդառնա շատ եւ շատ ավելի լավը, ավելի գայթակղիչ, քան հիմա է: Սակայն մեր երազած դրախտը, ավա՜ղ, դեռ շատ հեռու կլինի: Որովհետեւ մեզ սպառնացող ամենամեծ վտանգը եղել է ու դեռ երկա՜ր-երկար կմնա մեր… ազգային հոգեբանության, մեր հոգեկերտվածքի, ինքներս մեզ չհավանելու, մեր լավը չգնահատելու, հազարամյակների խորքից եկող մեր իսկ արժեքները թերագնահատելու, չարժեւորելու մեր վատ սովորության մեջ:

Արդեն երեսուն տարվա պետություն ենքՙ առնվազն 2 թավշյա հեղափոխություն ենք արել, այն դեպքում, երբ հազարամյակը մեկ հեղափոխություն անե՛լն իսկ շատ մեծ շռայլություն է: Պետության ու ժողովրդի բնականոն զարգացման տեսակետից որեւէ հեղափոխություն հակաբնական երեւույթ է: Որովհետեւ հեղափոխությունները կտրուկ ընդհատում են յուրաքանչյուր հասարակության զարգացման ընթացքը, ծովի փոթորկի նման ալեկոծում են ջրերի խորքից մինչեւ մակերեւույթ, եւ այդ ընթացքում, թարմ շնչի հետ, ջրի երես են հանում նաեւ հատակի դարերով կուտակված տիղմն ու աղբը, տարածում նո՛ր գարշահոտություն…

Ամեն հեղափոխություն իր հետ բերում է նախորդ սերունդների արածն ու ապրածը վերագնահատելու, նորովի իմաստավորելու շատ հաճախ հախուռն եւ անարդարացի պարտադրանք: Մի՞թե այդպես չեղավ ՀՀՇ-ական թավշյա հեղափոխության տարիներին, երբ սկսվեց ու գնալով ծավալվեց մի անբարո ու անարդարացի արշավ խորհրդային 70 տարիներին Հայաստանի ձեռք բերած անխտիր բոլոր նվաճումների դեմ: Անշո՛ւշտ, բոլշեւիկների վայրագությունները դատապարտել պե՛տք էր: Սակայն մի՞թե արդարացի էր խորհրդային 70 տարիներին ժողովրդական տնտեսության անխտիր բոլոր բնագավառներում կատարված մեծագործությունները բացառապես բոլշեւիկյան վայրագությունների պրիզմայի միջով դիտարկելը, ստալինյան ժամանակների հրեշավոր ոճրագորրծությունների պատասխանատվությունը ՀՀՇ-ական հեղափոխության ժամանակների կոմունիստների ուսերին բարդելը, գիտության, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում արձանագրված նվաճումները առ ոչինչ համարելը: ՀՀՇ-ականները այդ իմաստոով մեր կյանք ներխուժեցին բառացիորեն քաղցած գայլերի ոհմակների նման, սեփականաշնորհման անվան տակ փչացրեցին մի քանի սերունդների տաժանագին տքնանքով ստեղծված նյութական հարստությունները, վաճառեցին ու յուրացրին ավելի քան 1500 խոշոր արդյունաբերական ձեռնարկություն, 600-ից ավելի երբեմնի կոլխոզ-սովխոզներում կենտրոնացված հսկայական քանակի գյուղտեխնիկան, միլիոնավոր անասնագլխաքանակները…Ընդսմին, չէին դադարում բարբաջել, թե կոմունիսատները 70 տարի շարունակ ավերել են մեր երկիրը, ամայացրել են տնտեսությունը: Այնպիսի ատելություն ու թույն էին ժայթքում կոմունիստների հասցեին, որ ժամանակ առ ժամանակ իրական էր դառնում միանգամայն անմեղ մարդկանց արյունարբու հաշվեհարդարի ենթարկելու վտանգը:

Ուրախ եմ, որ այդ հոգեգարության հաղթահարման գործում, որպես լրագրող ու հրապարակախոս, հատկապես «Ազգ»ի էջերում, իմ դրական դերակատարությունն եմ ունեցել, իմ ամենօրյա հոդվածներում մարդկանց սթափության եմ կոչել: Կոմունիստները ի՞նչ են ավերել Հայաստանում, ի՞նչ կար, որ ինչ ավերեին-այն օրերին գրում էի ես,-Երեւանում 10 հատ մետրո կարՙ 9-ը քանդեցին, մե՞կը թողեցին, թե՞ 10 հատ Օպերային թատրոն ու մարզահամերգային համալիր կար, դարձյալ 9-ը քանդեցին, մեկը թողեցին… Ուշքի՛ եկեք, ամո՛թ է…

Անցավ շատ կարճ ժամանակ, եւ մեր Ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի այն ժամանակվա տնօրեն, իմ լուսահոգի բարեկամ Վլադիմիր Խոջաբեկյանը հասարակական լսարանին հաշվարկներ ներկայացրեց, թե ՀՀՇ-ականները Հայաստանից տարել ու դրսում ջրի գնով վաճառել են 7 միլիարդ դոլարի ազգային արժեքներ… Այդ թվումՙ 1,3 միլիոն տոննա մետաղ, որը մետաղի սեփական արտադրություն չունեցող եւ պատերազմող երկրի համար աննկարագրելի ազգադավություն էր: Այնինչ մեր ձեռնարկություններից թալանվող հաստոցային պարկը մետաղի ջարդոնի անվան տակ արտահանվում եւ մեկ տոննան շուրջ 140 դոլարով վաճառվում էր հարեւան Պարսկաստանի շուկաներում, իսկ գումարները, անշուշտ, ոչ թե պետական բյուջե էին մտնում, այլՙ հանգրվանում էին առանձին անհատների գրպաններում կամ արտասահմանյան բանկերի նրանց հաշվեհամարներում:

Նույնը, ավել կամ պակաս թափով ու ծավալներով, շարունակվեց արդեն ՀՀՇ-ական իշխանությունների տապալումից հետո, վերջին 20 տարիների Հանրապետական կուսակցության կառավարման ողջ ընթացքում: Վախենամ, թե այժմ էլ վրա է հասել Հանրապետական կուսակցությանը աուտոդաֆեի ենթարկելու շրջանը: Չեմ կասկածում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավորագույն շրջապատի գործիչների ձգտումների ազնվությանը: Սակայն չեմ կարող չտեսնելու տալ նաեւ նախորդ իշխանությունների ներկայացուցիչներին հասցեագրված եռացող ատելությունը, նրանց, այդ թվում Ազգային Ժողովի հանրապետական խմբակցության անդամ պատգամավորներին բառացիորեն հոշոտելուՙ շատ-շատերի ներքին պատրաստակամությունը:

Որեւէ դատ դեռ չի եղել, որեւէ մեկի մեղքը կամ անմեղությունը դատարանով դեռ չի հաստատվել կամ հերքվել, իսկ մանավանդ սոցցանցերը լի են այնպիսի առասպելական մեղադրանքներով, մատից ծծած այնպիսի հեքիաթներով, որ քիչ է մնումՙ արյունդ երակներիդ մեջ սառչի: Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալը օրերս հեռուստատեսությամբ հայտարարում էր, թե ոչ մեկի տնից իբրեւ թե 200 կիլոգրամից ավելի ոսկու ձուլակտորներ չեն հանվել, դրանից իբրեւ թե 50 կիլոգրամից ավելին տխրահռչակ գեներալ Մանվել Գրիգորյանին չի պատկանել… Մի՞թե այս կամ այն կասկածանքով մեղադրվողների արածը քիչ էՙ նոր առասպելներ են հորինում: Հանուն ինչի՞: Միաժամանակ, ծայր է առել եւ գնալով ծավալվում է ներկա իշխանավորներին թմբկահարելու, խնկարկելու, քծնելու մի անբարո ու բառացիորեն սրտխառնուք առաջացնող արշավ: Հուսով եմ, Նիկոլ Փաշինյանն այնքան պետական ու մարդկային իմաստություն կունենա, որ իրեն երկինք հանելու էժանագին դրսեւորումները, իր ամեն քայլը համարյա թե Սասունցի Դավթին արժանի արարք ներկայացնելու ստորաքարշ պնդումները գոնե ներքուստ կմերժի: Քծնողը չի՛ կարող իսկական բարեկամ լինել: Իշխանության իրական բարեկամը նա է, ով տիրակալի ականջին առավոտից երեկո շշնջում էՙ հիշիր, որ դո՛ւ էլ ես մահկանացու…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՏՆԱՄԱՆՆԵՐ… ԼԵՅԴԻ ԳԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ 60-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ 60-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական