Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Փաշինյան-Ալիև նոր հանդիպում է ծրագրվում՝ Պուտինի մասնակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է՝ հանդիպեն Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարեն Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման նախապատրաստման մասին հայտնել է «Վեդոմոստի» դիվանագիտական աղբյուրը։

Հանդիպման համար աշխատանքներն սկսվել են հոկտեմբերի 14-ին, Աստանայում Վլադիմիր Պուտինի ելույթից հետո։ Աստանայում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի խնդիրները։ «Վեդոմոստի»-ի հաղորդմամբ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը հավանաբար տեղի կունենա հոկտեմբերի վերջերին կա՛մ Մոսկվայում, կա՛մ Սոչիում, վելի հավանական է՝ Սոչիում։