Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՄԻ ՔԱՆԻ ՃԱԿԱՏՈՎ

16/08/2018
- 16 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ.Ք.

Մոսկվան ու Թեհրանը «փորձանքի մեջ չեն թողնի» Թուրքիային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բիզնես անող երկրները չեն կարող գործարար կապեր ունենալ ԱՄՆ-ի հետ: Նրա խոսքերով, «հակաիրանական նոր պատժամիջոցները երբեւիցե Թեհրանի դեմ կիրառված ամենակոշտ պատժամիջոցներն են, նոյեմբերին դրանք կբարձրացվեն նոր մակարդակի»: Այդ խոսքերը հնչում են վերջնագրի նման եւ աշխարհի գործարարներին կանգնեցնում երկընտրանքի առջեւ. կա՛մ Իրան, կա՛մ էլ ԱՄՆ: Բայց սա նաեւ նշանակում է, որ Վաշինգտոնին չի հաջողվում Թեհրանի նկատմամբ կիրառել հյուսիսկորեական սցենարը եւ նրան ստիպել ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ սկսել իրանական միջուկային գործարքի վերանայման նպատակով:

Դա ունի լուրջ պատճառ: Հյուսիսկորեական հարցը կարգավորելու Վաշինգտոնի ձգտումը որոշակի իմաստով արժանացավ Եվրոմիության, Ռուսաստանի եւ Չինաստանի հավանությանը: Իրանի հարցում իրավիճակն ուրիշ է: Եվրոմիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եվրոպական ընկերություններին կոչ է արել ընդլայնել առեւտրական գործունեությունն Իրանում եւ համագործակցությունն այդ երկրի հետ: Ըստ որում, Եվրոմիությունը գործի է դրել շրջափակող կանոնակարգ, որոնք ԵՄ տարածքում անվավեր են ճանաչում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի արտատարածքային պատժամիջոցները, եվրոպական ընկերություններին արգելում է կատարել դրանք, ինչպես նաեւ արգելում է այդ պատժամիջոցների հիման վրա օտարերկրյա դատարանների ընդունած ամեն տեսակ վճիռների կատարումը:

Այսպիսով, ինչպես գրում է ամերիկյան The Atlantic հրատարակությունը, ի հայտ են գալիս զանազան կոալիցիաներ ու դաշինքներ կազմելու ԱՄՆ-ի թերացումները, իսկ Իրանի ճգնաժամը ստանում է ոչ թե տարածաշրջանային, այլ համընդհանուր բնույթ: Ակնհայտ է, որ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի քաղաքականության արդյունքները չեն համապատասխանում դրա նախնական նպատակներին: Աֆղանստան եւ Իրանք կատարված ներխուժումները, Լիբիայի եւ Սիրիայի ճգնաժամերը նսեմացնելու փորձերը, Եմենի ռազմական գործողությունները միայն խորացրել են տարածաշրջանի հիվանդագին վիճակը: Այժմ էլ իրանական հարթակի միջոցով Վաշինգտոնը սկսել է համաշխարհային ընկերակցությունը դնել բարիկադների տարբեր կողմերում, իսկ ինքը հայտնվել է մեկուսացման վտանգի առջեւ: Հարց է ծագում, թե ո՞րն է ԱՄՆ-ի քաղաքականության նպատակըՙ պատժամիջոցներով հասնել կոնկրետ նպատակների, թե՞ մեկ այլ բան:

Եվ սա այն պայմաններում, որ, հրատարակության կարծիքով, Վաշինգտոնի քաղաքականության նավարկուղիում սկսել են տեղեր զբաղեցնել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը: Ավելին, կասկածի տակ է հայտնվում ԱՄՆ-ի դաշնունակությունը, որը առաջ է մղում այն գաղափարը, թե իր գործընկերները պայմանագրեր կնքելիս կարեւորում են ոչ այնքան դիվանագիտությունը, որքան պատժամիջոցներից խուսափելը: Այս կապակցությամբ հարկ է նշել կարեւոր նրբերանգներ: Մի կողմից, Իրանի միջուկային համաձայնագիրը ստորագրած մյուս երկրները ԱՄՆ-ի կողմից գործարքի չեղարկումից հետո մերձեցնում են իրենց դիրքերը: Այսպես, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերի 7-ին Ստամբուլում տեղի կունենա Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների աննախադեպ հանդիպում: Փորձագետներից շատերի կարծիքով, այդ քառյակը փոփոխություններ կմտցնի տարածաշրջանային չափման մեջ, մասնավորապես Սիրիայի եւ Իրանի հարցերում:

Մյուս կողմից, Թրամփի վարչակազմը հարվածներ է հասցնում ԵՄ-Իրան զույգին եւ Թուրքիային: Վախենալով կորցնել ամերիկյան խոշոր շուկան, ներդրողներից շատերը հեռանում են Իրանի շուկայից: Ուստի Իրանի հետ համագործակցությունն ընդլայնելու Մոգերինիի կոչը պետք է ընկալել որպես եվրոպական խոշոր ընկերությունների միջեւ գոյացած տարաձայնությունները հարթելու հորդոր:

ԱՄՆ-ը նաեւ փորձում է հարվածներ հասցնել Իրանի բարեփոխական շրջանակներին, որոնք վայելում են Եվրոմիության աջակցությունը, չնայած տարածաշրջանում Թեհրանի քաղաքականության նկատմամբ գոյություն ունեցող որոշակի թերահավատությանը:

Վերջերս Թուրքիան նույնպես ենթակա է դարձել ամերիկացիների լուրջ ճնշմանը: Այստեղից էլՙ հաշվարկով դաշնակցային հարաբերություններ հաստատելու Անկարայի ձգտումը, մասնավորապեսՙ պատժամիջոցների ենթարկվող ուրիշ երկրների հետ: Այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող ալյումինի եւ պողպատի վրա համապատասխանաբար 20 տոկոս եւ 50 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասինՙ նշելով, որ «թուրքական լիրան արագորեն արժեզրկվում է դոլարի նկատմամբ», ակնհայտ դարձավ, որ Վաշինգտոնի հետ բացահայտ կամ գաղտնի համաձայնության հասնելու Անկարայի փորձերը ձախողվել են: Հենց վերջերս Սինգապուրում ԱՄՆ պետդեպարտամենտի քարտուղար Մայքլ Պոմպեոն հանդիպում էր ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Դրանից հետո Վաշինգտոնը երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները կարգավորելու պատրաստակամություն էր հայտնել, իսկ Չավուշօղլուն տվյալ հանդիպումն անվանել էր «կառուցողական»:

Ավելի ուշ, CNN Turk հեռուստաալիքի տեղեկացմամբ, Վաշինգտոն էր այցելել ամենալայն լիազորություններով օժտված թուրքական մի պատվիրակություն: ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների բանակցությունների օրակարգում էին մասնավորապես Իզմիրում ձերբակալված ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի արձակումը, Սիրիայի հետ կապված տարաձայնությունները եւ առեւտրային վեճերը: Անկարան կուզենար պաստոր Բրանսոնին փոխանակել ԱՄՆ-ում ապրող աստվածաբան Գյուլենի հետ, որին մեղադրում են 2016 թ. հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:

Ամերիկացիներն առաջարկեցին իրենց տարբերակը: Նրանք հասան Իսրայելում Թուրքիայի քաղաքացուհի Էբրու Օզկանի արձակմանը, որը ձերբակալվել էր պաղեստինյան «Համաս» շարժմանն աջակցելու մեղադրանքով: Ամերիկացիները գտնում են, որ սրանով իրենք կատարել են իրենց առաքելությունը:

Ինչ վերաբերում է Սիրիայի իրադրությանը, այստեղ իրադրությունն ավելի բարդ է: Ինչպես տեղեկացնում է թուրքական Yeni Ca թերթը, հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում որպես դաշինքի հակառակորդներ նշվել են Ռուսաստանը եւ Իրանը, եւ ոչ թե սիրիացի քրդերի ռազմական կազմավորումները, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ: Այսինքն, դաշնակիցները թուրքական կողմին ստիպել են արմատապես փոխել իր տարածաշրջանային քաղաքականությունը: Թեեւ վաշինգտոնյան բանակցություններից հետո թուրքական պատվիրակության ներկայացուցիչները խոսեցին հաջող արդյունքների մասին, ակնհայտ է, որ առաքելությունը ձախողվել է: Դրանից հետո Թրամփը հայտարարեց ԱՄՆ շուկայում թուրքկան ապրանքների անմաքս ներմուծումը վերանայելու մասին:

Անկարան պատասխան քայլեր է ձեռնարկում ամերիկյան ապրանքների ներմուծման նկատմամբ: Թուրքիա ներմուծվող ամերիկյան ապրանքների շարքում ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են ալկոհոլի (70%), ավտոմեքենաների (60%) եւ ծխախոտի (30%) վրա: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, երկրից կատարվող արտահանության վրա դա կանդրադառնա 1,7 մլրդ դոլարի չափով: Ավելին, թուրքական լիրան սկսել է կտրուկ արժեզրկվել:

Վաշինգտոնում դժգոհ են նաեւ այն բանից, որ Անկարան ձեռք է բերում ռուսական իՀԽ հ-400 հրթիռազենիթային համակարգեր, հրաժարվոմ է միանալ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, ինչպես նաեւ շահերի բախում ունի Սիրիայում, որտեղ ամերիկացիներն աջակցում են քուրդ ապստամբներին:

«Միացյալ Նահանգները սանձազերծել է տնտեսական պատերազմ»: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Էրդողանըՙ ավելացնելով, որ Անկարան պատրաստ է շրջվել դեպի նոր շուկաներ եւ դաշինքներ: ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական պատերազմի պայմաններում Էրդողանը նշեց, որ իր երկիրը պատրաստ է խորացնել տնտեսական հարաբերությունները «Իրանից մինչեւ Ռուսաստան, Չինաստան եւ եվրոպական որոշ երկրներ»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում մասնավորապես քննարկվել է ստեղծված իրավիճակը:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրի ֆինանսական համակարգը խարխլելու Սպիտակ տան փորձերը հաջողություն չեն ունենա:

«Մենք հրաժեշտ ենք տալիս նրան, ով 81 միլիոնանոց գործընկերային հարաբերությունները զոհաբերում է հանուն ահաբեկչական կազմակերպության հետ կապերի», մեջբերում է Էրդողանի խոսքերը Anadolu գործակալությունը: Էրդողանը նկատի ունի սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները, որոնց Անկարան համարում է ՔԲԿ-ի մասնաճյուղ: Նախագահի խոսքերով, ամերիկացիները ներկայումս տնտեսական պատերազմի միջոցով փորձում են հասնել նրան, ինչը չէր հաջողվել անել պետական հեղաշրջման փորձի միջոցով:

Տնտեսական առումով, Անկարան քիչ բան կարող է հակադրել ԱՄՆ-ին, բայց ռազմական համագործակցության ոլորտում Էրդողանի աջակիցներն առաջարկում են ամերիկացիների համար փակել Ինջիրլիք ավիաբազան, որը դարձել է ՆԱՏՕ-ի համար Թուրքիայի ռազմավարական կարեւորության խորհրդանիշը, գրում է Tagesspiegel-ը:

Իսկ այժմ գլխավոր հետեւություների մասին: Վաշինգտոնը կտրուկ մեծացրել է պահանջները Անկարայի նկատմամբՙ նրան զրկելով դիվանագիտական միջոցներով փոխզիջումային լուծումներ գտնելու հնարավորությունից: «Եթե Թուրքիային ստիպեն զիջումներ անելՙ ընդսմին ոտնահարելով նրա ինքնիշխանությունը, ապա դժվար թե հաջողության հասնեն: Թուրքիան ոչ մի քայլ չի նահանջի», ասել է Էրդողանը:

Երկրորդ, Կիպրոսի 1975 թ. ճգնաժամից ի վեր թերեւս առաջին անգամ ամերիկացիները կոշտ պատժամիջոցներ ձեռնարկեցին ՆԱՏՕ-ի գծով իրենց կարեւորագույն դաշնակիցներից մեկի նկատմամբ: Պատժամիջոցները կարող են լուրջ ներքաղաքական փոփոխություններ առաջացնել այդ երկրում:

Երրորդ, Թուրքիան առաջին անգամ հայտնվել է լուրջ ընտրության առջեւ. հարկավոր է շարժվել դեպի Արեւելք, թե՞ դեպի Արեւմուտք, մնա՞լ արդյոք ՆԱՏՕ-ի կազմում եւ Եվրոմիություն մտնելու հույսեր փայփայել: Սակայն տարածաշրջանային անվտանգության հետ կապված անորոշությունները Անկարային առայժմ հեռու են պահում Վաշինգտոնի հետ հարաբերությունների լիակատար խզումից:

Չորրորդ, Թուրքիան իր մերձավորարեւելյան քաղաքականության մեջ փաստորեն չունի արեւմտյան դաշնակիցներ եւ ստիպված է հենվել Ռուսաստանի եւ Իրանի, ինչպես նաեւ Չինաստանի հետ դաշինքի վրա: Բոլոր նշաններից երեւում է, որ այդ երկրների հետ Անկարայի հարաբերությունները կունենան գործարքային բնույթ, այսինքն կենթադրեն հակառակ կողմի հակառակ քայլեր զանազան հարցերի առնչությամբ:

Արդեն մի քանի տարի է, ինչ Էրդողանը մտածում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունները խորացնելու մասին, իսկ վերջերս նա բարձրաձայն արտահայտնեց Թուրքիան BRICS-ի անդամ դարձնելու մտադրությունը: Անկարայում քննարկումներ են անցկացվում նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու մասին, որտեղ գլխավոր դերակատարներն են Ռուսաստանն ու Չինաստանը, գրում է գերմանական Tagesspiegel թերթը: Ռուսաստանի եւ Չինաստանի հետ Թուրքիայի դաշինքից առավել իրատեսական է թվում նրա շրջադարձը դեպի Եվրոմիություն, որի հետ կատարվում է երկրի ապրանքաշրջանառության 44 տոկոսը: Եվրոպան անփոխարինելի է որպես առեւտրային գործընկեր, ընդգծում է գերմանական հրատարակությունը:

Գերմանիայի տնտեսության նախարար Պետեր Ալտմայերը քննադատեց քննադատեց Վաշինգտոնի ներհովանավորիչ միջոցառումները, մասնավորապես մաքսատուրքերի հաստատումը: Նա ավելացրեց, որ ԱՄՆ-ը իրավունք չունի մյուս երկրներին թելադրել առեւտրական համագործակցության պայմաններ: Փորձագետների կարծիքով, Դոնալդ Թրամփի նախահարձակ քաղաքականության նպատակն է բարելավել ԱՄՆ-ի տնտեսությունը, ինչը կարող է դրականորեն ազդել իր վարկանիշի վրա: Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ Թրամփը իր գործողություններով մեկուսացնում է ԱՄՆ-ը:

Ալտմայերն ասել է, որ եվրոպացիները ԱՄՆ-ին թույլ չեն տա ուրիշներին թելադրել առեւտրական համագործակցության պայմաններ, եւ այդ պատճառով իրենք պաշտպանում են Վիեննայում ստորագրված իրանական միջուկային համաձայնագիրը: Այդ մասին նա հայտարարել է Bild հրատարակությանը տված հարցազրույցում: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելովՙ ԱՄՆ-ը քամահրանք է հանդես բերել իր դաշնակինցների հանդեպ: Նրա խոսքերով, գերմանական ընկերությունները կշարունակեն Իրանում ներդրումներ կատարել որքան ուզենան: Ամեն տեսակ պատժամիջոցներից տուժում են առաջին հերթին շարքային սպառողները, քանի որ դրանք հանգեցնում են սպառողական գների բարձրացմանը: Նա նշել է, որ չպետք է սպառնալիքի տակ դնել այն հարյուր հազարավոր աշխատատեղերը, որոնք ստեղծվել են ԱՄՆ-ի ու Եվրոմիության առեւտրի շնորհիվ: Ընդհակառակը, նրա կարծիքով անհրաժեշտ է պայքարել ներհովանավորչության դեմ եւ հասնել ցածր մաքսատուրքերի ու ազատ շուկաների ստեղծմանը:

Փորձագետների կարծիքով, պատժամիջոցների հետ կապված ճգնաժամը ի հայտ կբերի ոչ միայն թուրք-ամերիկյան հարաբերությունների, այլեւ Մերձավոր Արեւելքում եւ Անդրկովկասում վարվող քաղաքականության կարեւոր միտումները: Այս կապակցությամբ ավելի քան պերճախոս են Մոսկվայից եւ Թեհրանից հնչող հայտարարությունները, թե իրենք Թուրքիային չեն թողնի փորձանքի մեջ:

Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՊԱԳԱՆ

Հաջորդ գրառումը

Ո՛Չ ԾՈՎ, Ո՛Չ ԷԼ ԼԻՃ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ո՛Չ ԾՈՎ, Ո՛Չ ԷԼ ԼԻՃ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական