Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐԿԵԼԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՍՈՒԼԻՍԻ ԱՌԱՆՑՔՈՒՄ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

24/08/2018
- 24 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն-Երեւան

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելն այսօրՙ օգոստոսի 24- ին առաջին անգամ Երեւան է ժամանումՙ հինգշաբթի օրըՙ 2010 թվականից հետո երկրորդ անգամ Թիֆլիս այցելելուց հետո: Կանցլերի Հարավային Կովկաս այցն ավարտ է գտնելու շաբաթ օրը Բաքվում, որ քաղաքական առումով թերեւս ամենամեծ փորձաքարն է լինելու քննադատություն ունկնդրելու սովոր գերմանացի քաղաքական փորձառու այս գործչի համար: Երբ անցյալ ուրբաթ ԳԴՀ կառավարության խոսնակ Զայբերտը Բեռլինում լրագրողներին ծանուցեց կանցլերի մեր տարածաշրջան այցի մանրամասների մասին, գերմանական մամուլն արդեն ծանրութեթեւն արեցՙ ժողովրդավար Վրաստան, հեղափոխության թավիշը չխամրած Հայաստան այցն ու պաշտոնական հանդիպումներն այնքան տարանկյուն չեն լինելու, որքան բռնակալական մշակույթն ամրապնդող Ադրբեջան, ուր գերմանական, համաեվրոպական տնտեսական շահը նժարելու է Եվրոպայի բարոյաքաղաքական, ժողովրդավարական ամուր հիմք գտած նորմերը: Երեք կանգառներից վերջինը Բաքվում Ռուսաստանից Գերմանիայի, նաեւՙ ԵՄ տնտեսական անկախության առհավատչյան կարող է դառնալ, եթե Բաքվի գազն, ինչպես երազում են ԵՄ-ն ու կանցլեր Մերկելը, արտահանվի Եվրոպաՙ Թուրքիա- Ալբանիա-Հունաստան-Իտալիա այլընտրանքային գազատարով: Վերջինս մեկ երրորդով պակաս գազ կարող է մատակարարել, քան ռուսական Հյուսիսային հոսք – 2- ը, բայց կնվազեցնի Ռուսաստանից կախվածությունը, ինչը մատնացույց արեց ԱՄՆ նախագահ Թրամփը Բրյուսելումՙ ակնարկելով, թե Եվրոպան դարձել է ռուսական գազի պատանդը: Կանցլերի Բաքու այցը Եվրոպայի, Գերմանիայի համար փորձաքար է կամ ավելի ճիշտՙ գայթաքար: Թուրքիան եւ Ադրբեջանը փաստորեն, կամՙ ավելի հստակ այդ երկրների քաղաքական ղեկավարները պահը բաց չեն թողնում թելադրողի դիրքերից հանդես գալու, մարտահրավեր են նետում քաղաքակրթության առաջնորդություն ստանձնած եվրոպացի ղեկավարներին եւ, արդեն անհաշիվ, հեղինակազրկում նրանց դավանած արժեքներն ու սկզբունքները:

Մերկելը ոտքը երկրից դեռ չհանածՙ Բեռլին- Բաքու դիվանագիտական սկանդալն արդեն եռում- բլթբլթում էՙ Ադրբեջանը չի ընդունում կանցլերի հետ տարածաշրջան այցելող, նրա քրիստոնյա դեմոկրատ կուսակցինՙ Բաքվի սեւ ցուցակում հայտնված պատգամավոր Ալբերտ Վայլերին, որ երկու անգամ «համարձակվել» է լինել Լեռնային Ղարաբաղում: Կա՛մՙ խոստովանական, ներում հայցող նամակ կգրի, կա՛մՙ չի ընդգրկվի պաշտոնական պատվիրակության կազմում: Մերկելի հետ առանձնազրույցում գերմանացի պատգամավորը, որ Հարավկովկասյան խորհրդարանական խմբի փոխնախագահն է նաեւ, համաձայնվել է Բաքու մեկնելուց հրաժարվելՙ նախապատվություն տալով իր երկրի տնտեսական առաջնահերթություններին: ԳԴՀ կառավարությունը անտարբեր չի մնացել Բաքվի պահանջների հանդեպ. «Ցավալի է, որ Ադրբեջանի դիրքորոշումը չի նպաստում խաղաղ երկխոսությանը», արձագանքել է խոսնակ Զայբերտը: Գերմանացի լրագրողների, Բունդեսթագի պատգամավորների, հանրության համար բավարար չէ խոսնակի քննադատական հայտարարությունը. նախընտրելի տարբերակը Գերմանիայի պաշտոնական պատվիրակության այցը Բաքու չեղարկելն է: Իսկ այցելելու դեպքումՙ դրա մասին Ադրբեջանում բարձրաձայնելը: Այցը չեղարկելու մասին գերմանացիների պահանջն արձագանք չի գտել, երկրորդ պայմանն ինչպես կբավարարվի, կհետեւենք:

Գերմանական լրատվամիջոցները կանցլերի այցը դիտարկում են որպես Արեւելյան գործընկերության երկրների հետ ծանոթություն: Շատ տրամաբանական է, որ ԵՄ շարժիչ երկրի ղեկավարը, որ պատրաստ է քննադատվելՙ ազգային շահերը եվրոպական առաջնահերթություններին թվացյալ ստորադասելու համար, ամուր շաղախելով այդ հսկայական տան պատերը, այս այցով վերահաստատում է մեր տարածաշրջանի հանդեպ ԵՄ պատրաստակամությունը: Սա անշուշտ ենթադրում է, որ Մերկելի հանդիպումներն ու մանավանդ կիրառելի բառապաշարը չեն կարող վրիպել Ռուսաստանի ուշադրությունից, որ Հարավային Կովկասն ընկալում է իբրեւ դարպաս կամ նախադուռ: Գերմանական «Զյուդդոյչե ցայթունգը» օգոստոսի 21- ի համարում հենց այդպես էլ շեշտադրում էՙ այց Ռուսաստանին սահմանակից շրջաններ: Վերջին 3 ամսում 2 անգամ Պուտինի հետ հանդիպած Անգելա Մերկելը, որ իր երկրի խորհրդարանում հաճախ է քննադատվում Ուկրաինայի հարցում վարած ոչ ճիշտ քաղաքականության համար, կարծում ենք, Ռուսաստանի զայրույթը հավելյալ անգամ չի բորբոքի: Պաշտոնական Բեռլինը խիստ է արտահայտվել, քննադատել Հարավային Օսիայում եւ Աբխազիայում Ռուսաստանի ռազմական ներկայությունը, այժմ էլ ձեռնպահ է մնում արձագանքել այդ երկրների անկախությունը ճանաչած Նիկարագուայի, Սիրիայի, Վենեսուելայի, Նաուրուի քաղաքական ուղերձներին, բայց «լուռ» կմնա կամ խոսքը կկառուցի այնպես, որ Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումները թեմա չդառնան: Թիֆլիսյան այցի մանրամասներն իհարկե մասամբ հայտնի կդառնան այսօր, սակայն ենթադրելի է, որ Մերկելը «կընդառաջի» այնպես, ինչպես 2010- ին Վրաստանում ձեւակերպեցՙ Վրաստանը եվրաատլանտյան դաշինքի անդամ կդառնա, երբ կամենա, բայց դա առայժմ չի լինի: Մերկելն անշուշտ կընդգծի իր համերաշխությունը վրաց ժողովրդի հանդեպՙ ծաղկեպսակ կդնի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում զոհված վրաց զինվորների հուշարձանին:

Գերմանացիների համար Հարավկովկասյան երեք երկրներում մի բան խիստ ընդհանրական էՙ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը նույն տարումՙ 1991- ին անկախություն հռչակած երկրներ են: Ինչպես ձեւակերպել ենք մեր նախորդ հրապարակումներում, այս պետություններում ժողովրդավարացման արագությունն է տեսանելի տարբեր: Ադրբեջանն իհարկե առայժմ նախընտրում է բռնակալական ուղուն հավատարիմ մնալ: Բազմազգ Ադրբեջանում Ալիեւի կամքը դեռ որքան տոկուն ու «անձեռնմխելի» կթողնեն, դժվար է կռահել, բայց Ալիեւիՙ ԵԱՀԿ Մինսկի խմբին, եվրոպացիներին ուղղված ազդանշանն առայժմ մեկն էՙ նավթ ու գազՙ Ղարաբաղի դիմաց: Կաշառառությունը մերժած Վրաստանի, կաշառառությունը թշնամի հռչակած Հայաստանի կողքին Ադրբեջանը նաեւ այս հարցում գայթաքար է դառնում ԵՄ- ի համար:

Դժվար է կանխատեսել, թե այսօր Արարատի վեհաշուք տեսարանը դիտելով, այնուհետ Ծիծեռնակաբերդ այցելությունից եւ պսակ խոնարհելուց հետո, ի՛նչ գրառում կանի Գերմանիայի կանցլերը, բայց մի բան շատ սպասելի էՙ 2016- ի հունիսի 2- ին, երբ Բունդեսթագը ճնշող առավելությամբ քվեարկեց հօգուտ Հայոց եւ քրիստոնյա այլ փոքրամասնություններիՙ Օսմանյան կայսրության տարածքում 1915- ին տեղի ունեցած ցեղասպանության ճանաչման, Մերկելը նախընտրեց չմասնակցել նիստին, փոխարենը օրեր առաջ կուսակիցների հետ տեղի ունեցած քվեարկության «փորձին» կողմ էր քվեարկելՙ ազդակ ուղղելով բոլոր նրանց, որ պատմական ճշմարտության դեմ մեղանչում էին: Գերմանիայի կառավարությունն առայժմ չի կրում իր երկրի օրենսդիրի երկամյա փաստաթղթի ազդեցությունըՙ շարունակելով նպաստել Թուրքիայի ուրացման քաղաքականությանը, պատճառաբանում, թե որոշումը պարտադիր չէ գործադիրի համար եւ շարունակում է պատմական արդարություն որոնողներիս հիասթափեցնել, բայց «մեղայականը» խոստովանելն ընդամենը ժամանակի հարց է: Կարծում ենք, հայ լրագրողներն այսօրվա ասուլիսի սուղ վայրկյանները թանկ համարելով, պիտի խուսափեն այդ բովանդակությունը շոշափելուց: Փոխարենըՙ մտածենք հարցեր, որ հստակ պատասխան են ենթադրում: Հարցեր, որ առնչվում են մեր անվտանգությանը:

Գերմանական մամուլը, լրատվամիջոցները, որ հետեւողական լուսաբանեցին Հայաստանումՙ առանց բռնության իրողություն դարձած հեղափոխությունը, ցայսօր տպավորված հոդվածներ են գրում մեր երկրի մասին, շեշտադրում են, թե Հայաստանի վարչապետ Փաշինյանը Ռուսաստանի հետ իր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու մասին է բարձրաձայնում: Ռուսաստանի հետ բարձրամակարդակ հարաբերություններ կերտելու մեր բնական ցանկությունը զուգահեռվում է Եվրոպայի, Գերմանիայի հետ այդօրինակ հարաբերություններ ունենալու այսօրվա հնարավորությամբ: «ԳԴՀ կանցլեր Մերկելի այցը Երեւան հայ- գերմանական խտացված, դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությանը նոր թափ կհաղորդի, որն իր հերթին պարարտ հող կստեղծի տնտեսական ներուժի իրացման համար», մեր զրույցում նախանշում է Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Նախորդ գրառումը

ՀԵՇՏՆ ՈՒ ԴԺՎԱՐԸ, ԿԱՄ` ԿԱՐՃՆ ՈՒ ԵՐԿԱՐԸ

Հաջորդ գրառումը

ՓՈԽԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԱԼԵՔՍ ԲԵՆ ՑՎԻ. «ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԻԱՆԱԼԻ ԵՆ, ԴԵ ԻՍԿ ՔՆԵՍԵԹՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԳՆԱ ԻՐ ՀՈՒՆՈՎ…»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական