Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի ծանր զգացում ունեմ, որ հնարավոր է` Հայաստանի ամբողջական տարածքում այլևս չլինեն համապետական ընտրություններ

21/10/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այլընտրանքային նախագծեր խմբից Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել, որում նշված է․

«Բողոքի դուրս եկող հանրային խմբերը համատարած ասում են` մի’ քաղաքականացրեք, և վստահ են իրենց ճշմարտացիության մեջ։

Պետականության զգացում ունեցող ժողովուրդների բառապաշարում չի կարող լինել «մենք չենք զբաղվում/ես չեմ զբաղվում քաղաքականությամբ» ձևակերպումը։

Իրականում ամեն ինչ քաղաքականություն է` կոշկակարի, բժշկի, վարորդի, ուսուցչի, դասախոսի, տնային տնտեսուհու կողմից ձևակերպված բողոքը, խնդիրը, տրամադրությունը, պահանջը, լուծման հասնելու ճանապարհները. ամեն ինչ քաղաքականություն է։

Սա շատ հին թեմա է, և եթե կհիշեք, մինչև 18 թվականն էլ բոլոր հանրային ուղղորդվող պրոցեսները խորհուրդ էր տրվում չքաղաքականացնել, և ինքնացենզուրան արդյունավետ աշխատում էր։
10 հազար դրամով քվեարկող տասնյակ հազարավոր ընտրողներն էլ չէին զբաղվում քաղաքականությամբ, փողով ընտրվողներն էլ, ռեյտինգային քվեարկությամբ ընտրված պատգամավորներն էլ։

Իսկ հիմա ընդհանրապես ունենք մի վիճակ, երբ Ղարաբաղի հարցն էլ քաղաքականություն չի, միջանցքն էլ, սահմանն էլ, զոհերն էլ։ Այդ ամենն արդեն կենցաղ է։
Ավելին. խորհրդարանական մեծամասնությունն էլ արդեն չի զբաղվում քաղաքականությամբ, քաղաքական ընդդիմությունն էլ, նախկին նախագահների ձևաչափն էլ. ոչ ոք։

Սոցցանցերում ամեն հերթական հիմարություն գրելը, սովորական դարձած` հայհոյանքներով հրապարակային խոսք լսելն ու տարածելը. էս ամենը նույնպես արդեն քաղաքականություն չէ, արդեն մեր կերպարի բաղկացուցիչ մասն է։

Մի վայրկյանում հրատապ կերպով հակառուսական դառնալը` առանց մտածելու Արցախի 150 հազարանոց հայության անվտանգության մասին, մեծ-մեծ բրդելը նույնպես ոչ թե քաղաքականություն է, այլ` մտավոր-ազգային նեոքոչվորություն։

Իրենց բուհերի միավորման դեմ պայքարող, բայց խնդիրը չքաղաքականացնող ուսանողներին վաղը կարող է սպառնալ Ախունդովի անվան բուհի հեռանկարը: Բայց նրանք կա’մ այդ մասին չգիտեն, կա’մ չեն ուզում իմանալ, կա’մ նրանց լավ չի բացատրվում։

Եթե այս երկրում ոչ ոք չզբաղվի քաղաքականությամբ, պարզ է, որ դրանով կզբաղվի Ադրբեջանը։
Եթե խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, ուրեմն Իշխանասարում էլ կռվից 10 րոպե հետո կքվեարկեն ՔՊ-ի օգտին։
Բայց ինչո՞ւ սևեռվել մի փոքրիկ հեռավոր գյուղի վրա։ Մայրաքաղաք Երևանի ընտրած քաղաքապետերին հիշեք` թե’ մինչև 2018, թե’ դրանից հետո։

Ինչո՞ւ այդպես արեցինք, ինչո՞ւ պետություն չտեսած քաղաքացուն կրթելու և նրա մեջ պետական մտածողություն սերմանելու փոխարեն նրան թրաֆիքինգի ենթարկեցինք։ Դա թրաֆիքինգ էր` բառիս բուն իմաստով` 10 հազար դրամից մինչև վարչական ու կրիմինալ ռեսուրսի կիրառում. կասեք` չի եղել նման բան, բայց չէ՞ որ ձայն բերողները, լցնողները, առնողները, ծախողները, հաշվողները այսօր դեռ կենդանի են` որպես պետականության փլուզման կենդանի հուշարձաններ։

Ի դեպ, հաշվողների մասին. մի զարմա՜նք, մի զայրո՜ւյթ` ԿԸՀ նոր նախագահ Վ. Հովակիմյանի շուրջ. ընդդիմությունը նույնիսկ ուզում է բողոքարկել ՍԴ-ում, իբր` նախորդները, որ ավելի կրթված ու ավելի սահուն էին խոսում, ավելի լա՞վն էին՝ 1995-ից սկսած` բոլորը։ Ինչո՞ւ եմ այս մասին գրում. շատերին կարող է թվալ, որ հիմա ժամանակը չէ կամ տեղին չէ դրա մասին խոսելը, ավելի հրատապ խնդիրներ կան։

Գուցե. ուղղակի ունեմ մի ծանր զգացում, որ հնարավոր է` Հայաստանի ամբողջական տարածքում այլևս չլինեն ընդհանուր համապետական ընտրություններ։

Ու հարցը նույնիսկ այն չէ, որ 10 հազար վերցնող ընտրողը մանաթով էլ կվերցնի, այլ այն, որ պետականության փլուզումների ժամանակ ընտրություններ չեն լինում։ Օրինակ` Արցախում նախագահական և Աժ ընտրություններ գրեթե անհնար է պատկերացնել, Սիրիայում չեն եղել երկար ժամանակ, Ուկրաինայում հնարավոր չէ։ Իսկ Հայաստանը շատ մոտ է այդ ցանկը համալրելուն։

Պետք է արագ մոբիլիզացնել ուժերն ու դառնալ իրոք քաղաքականացված հասարակություն։ Այս խնդիրը պետք է սկսել լուծել կիրառական եղանակներով` դուրս գալով զուտ տեսական քննարկումների տիրույթից։

Հակառակ դեպքում, մեր այս «քաղաքակիրթ», չքաղաքականացված վիճակում մենք վերածվելու ենք հերթական Ազովստալի, որը ոչնչացման կամ լավագույն դեպքում` փոխանակման է ենթակա»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի սանձնազերծած պատերազմից և իրագործած անմարդկային դաժանություններից հետո Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հրահրիչ խոսույթը բնավ չի փոխվել

Հաջորդ գրառումը

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել․ «Հետք»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ դժվար» է լինել Եվրամիության անդամ և Եվրասիական տնտեսական միության անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

03/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի քաղաքացիներն այժմ ունեն բոլոր հնարավորությունները ընտրություն կատարելու հօգուտ սեփական երկրի՝ հաշվի առնելով ազգային շահերը. Զախարովա

03/06/2026
Հաջորդ գրառումը

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել․ «Հետք»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական